Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պատմական» հանդիպման արդյունքը՝ մեկ ասուլիս, մեկ հարցազրույց ու ոչ ավելին

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը թեեւ վստահ է, որ ՀՀ նախկին նախագահներն ու կաթողիկոսը կամ զույգ կաթողիկոսները նորից նույն սեղանի շուրջը նստելու որեւէ շանս չունեն (գոնե այս փուլում), բայցեւ շտապում է շեշտել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ջանքերով ու նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների վեցակողմ հանդիպումը պատմական կարելի է որակել: Բացատրում է՝ հանդիպումը կարեւորվեց նրանով, որ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստանում քաղաքական բանավեճ ծավալվեց, քաղաքական գործիչները  միմյանց հետ երկխոսեցին քաղաքական տրամաբանության կոնտեքստում:

«Պատմական» հանդիպմանը կամ քաղաքական երկխոսությանը, ցավոք, միմյանց թիրախավորելու գործընթացը հաջորդեց: Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ մարդիկ, որ մի սեղանի շուրջն էին հավաքվել իրենց իսկ փոխանցմամբ՝ երկրի օրհասկան վիճակից ելնելով, հանդիպումից հետո սկսեցին քննարկել, թե ով ինչ է խոսել, ինչ է առաջարկել հանդիպման ժամանակ եւ այլն, եւ այլն: Ավելին՝ փակ հանդիպման բաց դրվագները ենթադրելու տեղիք տվեցին, որ անգամ նախկին նախագահների ասածները որոշ կետերում միմյանց հետ չեն հատվում: Իհարկե, անգամ չենք էլ ուզում մտածել, որ իսկապա Հայաստանի համար ճակատագրական այս պահին նրանցից ամեն մեկը փրկչական դափնին հենց իր գլխին դնելու խնդիր ունի, բայց համադրելով ու իրար կողքի դնելով նախագահների հայտարարություններն ու միմյանց նկատմամբ ցուցաբերած ոչ սոլիդար կեցվածքը, այնուամենայնիվ, կարող ենք նման եզրահանգման գալ: Իհարկե, թող ներողամիտ գտնվեն պարոնայք նախկինները, բայց քանի՞ գրոշ արժեր «պատմական» այդ հանդիպումը, եթե դրանից հետո ՀՀ փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ուժգին խանդավառությամբ է խոսում այն մասին, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ճակատագրերի խեղման ու մեր այսօրվա համար պատասխանատու ու մեղավոր են «նախկինները» միմիայն: Իսկ նրա այդ մտքերին նախագահներից եւ որեւէ մեկը խիստ ու վերջակետ դնող պատասխան չի տալիս՝ հասարակության մոտ էլ ավելի ամրապնդելով տեսակետը, թե «նախկիններն են մեղավոր»:

Հեմանայնդեպս, արձանագրենք՝ կաթողիկոսի եւ նախագահների հանդիպումից անցել է 2 շաբաթ, իսկ դրա արդյունքը սոսկ մեկ հարցարզույցն ու մեկ ասուլիսն է:                               

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատուհասկամ՝ սուրիահայերու վարձակալած տուները՝ ռուսերուն

Հաջորդ գրառումը

Կինն ու կյանքը, մազափնջի արգելանքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Կինն ու կյանքը, մազափնջի արգելանքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական