Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատիւ-արժանապատուութիւն

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օդակայանի ճամբուն վրայ, շէնքի մը ճակատին, խոշոր տառերով գրուած է՝ «Կյանքս Հայրենիքիս, Հոգիս Աստծուն, Պատիւս ինձ»: Ամէն անգամ որ  մեքենայով կ՛անցնիմ այդ վայրէն, անպայման կը կարդամ ու կը մտածեմ. հաւանաբար գրողը հայ զինուոր մըն է, եւ որքան ճիշդ կատարած է բաժանումը՝ կեանքը կը նուիրէ հայրենիքին, հոգին կը վերադարձնէ Աստուծոյ, իսկ իր պատիւը՝ ոչ ոքի, բացի իրմէ, քանի որ ամենաթանկագին բանը, որ իրեն կը մնայ, իր պատիւն է:
Հայերէն լեզուի գեղեցիկ եւ իմաստալից բառերէն մէկն է «արժանապատուութիւն»-ը, որովհետեւ հայերէնի առանձնայատկութիւններէն մէկն է բարդ բառեր կազմելը, որ սահման չունի այնքան ատեն, որ երկու արմատ բառ իրար կցելով նոր բառ մը կը յօրինես: «Արժանի» եւ «պատիւ», այսինքն տուեալ անձին համար որեւէ թանկագին բան արժանի է պատուի, իր ունեցած արժէքին կամ զանազան բարեմասնութիւններուն համար:

Անշուշտ մարդէ մարդ կրնան տարբերիլ այն բաները, որոնք իսկապէս թանկարժէք են եւ արժանի են պատուի, ինչպէս ծնողքը, ընտանիքը, հաւատալիքը, լեզուն, ինչու չէ՝ նաեւ հարստութիւնը եւ այլն, բայց բան մը, որ ամէն խելահաս մարդ ամէն ինչէ վեր պէտք է դասէ՝ հայրենիքն է, հայրենիքին պատիւը, որ անկողոպտելի է ու սակարկութեան ենթակայ չէ:

Երբ մարդ կորսնցնէ իր ամենաթանկագինը, կորսնցուցած կ՛ըլլայ իր պատիւը, արժանապատուութիւնը: Իսկ արժանապատուութիւնը կորսնցուցած մարդը արդէն անարժէք է: Երբեմն օտար ազդեցութիւններու պատճառով կը կորսուի արժանապատուութիւնը, երբեմն ալ անձը ի՛նքը պատճառ կը դառնայ, որ արժէքազրկուի, պատուազրկուի:

Չերկարեմ, բանասիրական յօդուածի չվերածեմ այս ակնարկս եւ ըսելիքս շեշտակի ըսեմ: Հայաստանի ոեւէ պատուախնդիր քաղաքացի, եթէ անզգայ չէ, այս օրերուն, երկրի այս իրավիճակին պատճառով արժանապատուութիւնը կորսնցուցած է, որովհետեւ կորսնցուցած է այն թանկագին գանձը, որուն համար պատրաստ էր կեանքը զոհելու:

Երկիրը կորսնցուցած է բազմահազար երիտասարդ կեանքեր, կորսնցուցած է հողատարածքներ, եւ ամենակարեւորը՝ կորսնցուց Արցախը: Այսօր «Հայաստանի հպարտ քաղաքացին» այլեւս հպարտ չէ, որովհետեւ իր հպարտութիւնն ու արժանապատուութիւնը ոտնատակ եղան եւ թշնամիին լեղի ժպիտին դիմաց ինք դարձեր է մուրացկան, անդադար մուրալով ու խնդրելով, որ խաղաղութեան դաշինք կնքուի: Այսպիսի պարտուողական, ստրկական, ստորակայական վիճակի դիմաց ոչ մէկը ուզածդ կու տայ, այլեւ կը դառնաս եղկելի, խղճալի, ծիծաղի առարկայ, յատկապէս երբ կը տեսնես, թէ ինչիսի անբարտաւանի թունաւոր ժպիտով մը կը դիմաւորէ խնդրանքդ թշնամիդ:

Ո՛ւր էինք, ո՛ւր հասանք: Մօր կաթին հետ հայրենասիրութեամբ սնուեցանք, դասագիրքերուն մէջ օրն ի բուն հայրենիք հոլովեցինք, 600 տարի ստրկութենէ ետք անկախութիւն կերտեցինք, յետոյ երկրորդ հանրապետութեան միագոյն ծածկոցին տակ մտանք. 70 տարի ետք՝ կը բաւէ ըսինք, ծածկոցը նետեցինք ու վերջապէս ինքնիշխան եղանք: Անկախութեան շնորհած խաղաղութիւնը չարաշահեցին ոմանք, իշխանափոխութիւնները յաջորդեցին իրարու, ու երկիրը այնքան «քաղցրացաւ», որ թշնամին չդիմացաւ գայթակղութեան եւ սկսաւ խածոտել, հոսկէ-հոնկէ պատառներ փրցնել, եւ այդ բոլորէն ետք ալ Արցախը տուինք, որպէսզի  վերջապէս հանգստանանք:

Ինչ որ ուզեցին՝ տուինք, բայց փոխարէնը բան չստացանք, սակարկել չենք գիտեր, որովհետեւ դիւանագիտութեան մէջ բոպիկ ենք: Կարելի չէ՞ր սակարկել, որ Հայաստանի սահմաններէն ներս խուժած թշնամին մեր հողատարածքներէն ետ քաշուի, կամ այլեւս Հայաստանը «Արեւմտեան Ատրպէյճան» կոչելու ապուշութեան վերջ դնէ, ապա թէ ոչ… Հո՛ս է թնճուկը, «ապա թէ ոչ… ի՞նչ, ոչի՛նչ. կարողութիւն չունինք, որ սպառնանք ու գործադրենք:

Այնպէս կ՛երեւի, որ պիտի չքաշուի այդ տարածքներէն, նոյնիսկ խաղաղութեան դաշինք կնքուելէ ետք, այնքան ատեն, որ ոյժ մը չկայ պարտադրող, այնքան ատեն, որ իր ոյժով կրնայ ուզածին տիրանալ: Հապա ո՞ւր մնաց իւրաքանչիւրին հողատարածքին ամբողջութեան ճանաչումը: Վաղը անոր հերթն ալ կու գայ, մարդիկ կը չափեն, կը չափչփեն ու հաշիւը ճիշդ կը հանեն, նոյնիսկ եթէ եզրակացութիւնը չհամապատասխանէ իրականութեան:

Ի՞նչպէս կարելի է արժանապատուութիւնը վերականգնել:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ հայրենիքը Հայաստանն է

Հաջորդ գրառումը

THE GUARDIAN. Բրիթիշ Փեթրոլյումի ծրագրերն օգնել են Ադրբեջանին ֆինանսավորել ռազմական ագրեսիան, պնդում են կազմակերպության ներկայացուցիչները

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

THE GUARDIAN. Բրիթիշ Փեթրոլյումի ծրագրերն օգնել են Ադրբեջանին ֆինանսավորել ռազմական ագրեսիան, պնդում են կազմակերպության ներկայացուցիչները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային

19/06/2025

Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա նախապես հայտարարված այցով։ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների կարգավորման...

ԿարդալDetails

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական