Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պապիկյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի՞.  ՔՊ-ում հաշվեհարդար են պահանջում

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո, երբ պարզ դարձավ, որ վարչության կազմն անճշտություններով է ընտրվել, կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, որ ՔՊ-ի վարչության կազմի ձեւավորումն իշխանականների ներսում դժգոհություններ է առաջացրել: Ազգային ժողովի համանուն խմբակցության պատգամավորների կողմից վերահաշվարկ պահանջելուց հետո, պատկերն իսկապես փոխվել էր, ու նախկին ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանին եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին փոխարինելու են եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխյանը:

«Ազգ»ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում ՔՊ-ականների հետ ունեցած հանդիպումը հիմնականում հենց այդ՝ ներկուսակցական խայտառակ ընտրություններին է վերաբերել:

«Ազգ»ի ՔՊ-ամերձ զրուցակիցն ասաց, որ ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանից պահանջել են, որպեսզի նա հետամուտ լինի ու անի հնարավորը մեղավորներին պատժելու, ընդհուպ մանդատից զրկելու հարցում: «Ի՞նչ է ստացվում, իշխանությունը, որ ամենից շատն ու ամենից հաճախն է խոսում ժողովրդավարությունից, այժմ, փաստորեն, ոչ ժողովրդավար ընտրություններ է կազմակերպում, ավելին՝ կուսակցության որոշ անդամներ իրենց իրավունք են վերապահում մյուս կուսակցականների վրա վարչահրամայական լծակներ բանեցնել: Հիմնականում մի քանի անձի անուն է շոշափվում, որոնց թվում են նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու նրա թիմակիցները: Վերջիններս արել են հնարավորը, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վարչության կազմում չներառվի, աշխատել են այդ ուղղությամբ, բայց փաստորեն այդքան էլ լավ չեն աշխատել»,- ասաց մեր զրուցակիցն՝ իր հերթին զարմանք հայտնելով, որ Պապիկյանը, ցավոք սրտի, ներկուսակցական ինտրիգներով զբաղվելու ժամանակ ունի:

Տեղեկացանք նաեւ, որ խորհրդարանում վարչապետ-պատգամավորներ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումների մասին: «Շատ տպավորված է եղել, ասել է՝ երկու նախագահներն էլ լավ են ընդունել ինձ, լսել են ամեն մի ասածս ու խոստացել են ամեն բան անել՝ հօգուտ Հայաստանի: Կարճ ասած՝ պատգամավորներին այնպիսի տրամադրություն է փոխանցել, որ թե՛ ՌԴ-ի, թե՛ Ֆրանսիայի նախագահները պարզապես հիացած են իրենով»,- նշեց մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դրական քաղաքականության եւ գործողությունների ժամանակը

Հաջորդ գրառումը

Ես հավատում եմ քո վերադարձին

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ես հավատում եմ քո վերադարձին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական