Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պապիկյանի բրյուսելյան «վոյաժները» հանձնարարություններ ստանալու նպատակով էին կազմակերպվել

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեղ գյուղի ռազմական էսկալացիայի ավարտից հետո միայն գործողման մեջ գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստան հասավ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Բրյուսել էր մեկնել՝ այցելելու ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանը: Պապիկյանի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն էր տեղեկացրել, որ նախարար Պապիկյանը, պայմանավորված սահմանային իրավիճակով, ընդհատել է գործուղումն ու Հայաստան է շտապում: Տեղ գյուղի դիրքերում գրանցված արյունոտ մարտի ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարը ոչ միայն դեպքի վայրում, այլեւ ընդհանրապես երկրում չի եղել: Սա, իհարկե, պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանական ոլորտի մասին հարեւանցի պատկեարցում ունենալու մասին է խոսում, երբ հակառակորդը տանդ մեջ հանգիստ վերուվար է անում, բայց դու նախընտրում ես «վոյաժների» մեկնել ու հանդիպումներ ունենալ այնպիսի մի կազմկերպության հետ, որի պատճառով քո ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինայի հետ պատերազմում է:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է՝ սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերոջ նկատմամբ նման վարքագիծ է դրսեւորում: Համբարյանի գնահատմամբ՝ Պապիկյանի՝ ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարության հետ հանիպումը շատ ավելի երկրորդական կամ երրորդական դեպք է: Նա ավելի տխուր դեպք է հիշեցնում, երբ, օրինակ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հակառուսական հանրահավաքներ էր կազմակերպում: «Ազգ»-ի հետ զրույցում քաղաքագետը հարց է տալիս՝ բարոյական կամ իրավական ի՞նչ իրավունքով է Ուկրաինայի դեսպանը Հայաստանում մեկ այլ՝ երրորդ երկրի դեմ հանրահավաք կազմակերպում: Իսկ այդ մեկ այլ՝ երրորդ, երկիրը, տվյալ դեպքում, մեր դաշնակիցն է:

«Այնպես որ, Սուրեն Պապիկյանի կամ Փաշինյանի կաբինետի մեկ այլ անդամի տարօրինակ վարքագիծը, կապված ՀՀ ռազմավարական գործընկերոջ հետ, ինձ համար բացարձակ զարմանալի չէ: Ռազմավարական գործընկերոջ նկատմամբ վաղուցվանից ենք անբարո վերաբերմունք ցուցաբերում: Այն հանգամանքը, որ քաղաքականապես ոչ այդքան հասուն հասարակությանն իշխանությունն ու նրա հետ փոխկապակցված շրջանակները համոզել են, թե, իբրեւ, մեր բոլոր դժբախտութունների մեջ Ռուսատանն ու այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն է մեղավոր, արդեն իսկ նույն օպերայից է: Այսօր Փաշինյանի իշխանությունն ու նրա իշխանությանը հարող անձինք  հիբրիդային պատերազմ են վարում Ռուսաստանի դեմ: Ես բազմիցս եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ՝ Արցախյան վերջին պատերազմը ոչ այնքան Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ պատերազմ էր: Այդ պատերազմի գլխավոր նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից վերջնականապես վտարելն էր: Բոլորս գիտենք՝ քանի դեռ կա Արցախյան հիմնախնդիրը, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում պահպանվելու է: Երբ չլինի Արցախյան հիմնախնդիրը, Ռուսաստանի ազեցությունն էլ կզրոյանա: Հենց պատերազմից հետո եմ նշել, որ Ռուսաստանը 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է հիբրիդային պատերազմի պատրաստվի, քանի որ մեր հասարակությանը բավական հեշտ է համոզելը, որ բոլորիս դժբախտությունների մեջ Ռուսաստանն է մեղավոր, եւ այլն»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պաշտպանության նախարարը նման լարված իրավիճակում ոտքը Հայաստանից դուրս է դրել, ապա Համբարյանի համար զարմանալին ոչ թե դա է, այլ այն, թե ինչպե՞ս կարելի էր պաշտպանության նախարարի աթոռը Սուրեն Պապիկյանին վստահել: «Գիտեք՝ ի՞նչ տպավորություն է, որ մանկապիղծին մանկապարատեզի վարիչ դարձնես: Մարդ, որ ժամանակին իր հրամանատարին դանակահարել ու բանտ է նստել, այժմ ինչպե՞ս է պաշտպանության նախարարությունն ու հայկական բանակը ղեկավարում: Սա ինքնին աբսուրդի ժանրից է: Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի «վոյաժներին», ապա պարզից էլ պարզ է, որ մարդը Բրյուսել գնացել էր հստակ ու հատուկ հանձնարարություններ ստանալու նպատակով»,- զրույցն ամփոփում է քաղաքագետը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանում Ալիեւի բարեկամների ցանցը

Հաջորդ գրառումը

Անվտանգային հարցերի հրատապ քննարկում Թեհրանում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Անվտանգային հարցերի հրատապ քննարկում Թեհրանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական