Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պահանջվում է ստախոս» ներկայացման հետքերով

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

…Օրերս, հուլիսի 9-ին, երեկոյան 19:50 րոպեից Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրվեց հայ թատերասերների ՝ արդեն մի քանի սերունդների համար մշակութային արժեք դարձած ներկայացում. խոսքը Հակոբ Պարոնյանի անվան Կոմեդիայի թատրոնի «Պահանջվում է ստախոս» ներկայացման մասին է:

1960-ական թվականներին ամբողջ աշխարհում մեծ ընդունելություն գտած հույն դրամատուրգ Դիմիտրոս Պսաֆասի համանուն ստեղծագործությունը բեմադրվել է շատ երկների թատրոններում: Հակոբ Պարոնյանի անվան Կոմեդիայի թատրոնը չէր կարող չանդրադառնալ այս՝ արդիական ասելիքով պիեսին եւ այն բեմադրվեց Գրիգոր Մկրտչյանի կողմից՝ Կարպ Խաչվանքյանի եւ թատրոնի լավագույն այլ արտիստների մասնակցությամբ: Եվ դա ստեղծել են այնպիսի արվեստագետներ, որոնք իրենց հետքն են թողել թատրոնի եւ Հայկական հեռուստաթատրոնի պատմության էջերում:

Բեմադրող ռեժիսորը եղել է Գրիգոր Մկրտչյանը, բեմադրող նկարիչը՝ Գրիշա Սահակյանը, բեմադրող օպերատորը՝ Միքայել Կճանյանը, օպերատորները՝ Լեւոն Գրիգորյանը եւ Գարիկ Թորոսյանը… Իսկ դրա հեռուստատեսային տարբերակի ռեժիսորը եղել է Հերբերտ Գասպարյանը: Էլ չենք ասում, որ հանդես է գալիս արտիստների մի ամբողջ աստղաբույլ, որոնցից բոլորի մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն ո՞վ կամ ի՞նչ կհասկանա այն իրավիճակից ,եթե հանկարծակի սկսում են ցուցադրել ներկայացում , եւ ցուցադրվելուց հետո հեռուստադիտողին չեն հրամցնում այն արվեստագետների անունները, որոնք ժամանակին ստեղծել են ներկայացումը: Մինչդեռ այն երեկ չի ծնունդ առել, ունի պատմություն: Իսկ այդ պատմության մասը կազմող արվեստագետներից մեկն էլ բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանն է:

Հեռուստատեսության վարպետները երբեք նման բան չէին կարող թույլ տալ: Ինչո՞ւ որեւէ գործ ձեռնարկելուց առաջ հաշվի չեն նստում մեր վարպետների հետ, ովքեր կկարողանան իրենց խորհուրդներով ճիշտ հարթության վրա եւ ձեւաչափերի մեջ դնել ու մատուցել այդ արժեքը՝ տասնամյակների վաղեմության ներկայացումը:

Մենք դիմել ենք բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանին, որպեսզի զրուցենք այս երեւույթի շուրջ:

–Պարոն Գասպարյան, ինչո՞վ կարելի է բացատրել, որ «Պահանջվում է ստախոս» ներկայացումը ցուցադրվում է Առաջին ալիքի եթերում ՝ առանց հեղինակին, բեմադրիչին եւ դերակատարներին հիշատակելու:

– Կուզենայի հարցին պատասխանել՝ գալով ավելի հեռվից: Հույն դրամատուրգ Դիմիտրոս Պսաֆասը ժամանակին գրել էր շատ գերժամանակակից  պիես,  որը բեմադրում էին աշխարհի շատ թատրոններում: Սա պիես է , թե ինչպես է մարդկային մեծագույն արատներից մեկը՝ ստախոսությունը դառնում մասնագիտություն:

«Պահանջվում է ստախոս» ներկայացումը նկարահանվել է երեք անգամ՝ իմ կողմից. մի անգամ նկարահանվել է ստուդիայում, երկրորդ անգամ «TOMSON» սեւ-սպիտակ սիստեմի շարժական կայանով, իսկ երրորդ անգամ՝  հեռուստատեսային տարբերակով, որի ռեժիսորը եղել եմ ես: Երբեք չէի կարող թույլ տալ ներկայացումը եթեր գնար առանց տիտրերի: Մեր այդ ժամանակվա պրոբլեմը  կայանում էր նրանում, որ այն տարիներին՝ 1960-70-ական թթ., Հեռուստատեսությունում դեռ չկար շրիֆտ հասկացությունը, որ տառերով հավաքեին ստեղծագործական անձնակազմի, դերակատարների անունները. տառերը նկարվում էին նկարիչների ձեռքով, ինչը տեխնիկական մեծ դժվարությունների հետ էր կապված: Մենք մեր սեփական ներկայացումներում էր, որ կարողանում էինք մեզ թույլ տալ տիտրերը նկարել: Այդ պատճառով էլ, երբ նկարահանում էինք ներկայացումները  բեմից՝  հեռուստատեսային շարժական կայանով (ПТС-ներ), այլեւս դժվար էր այդքան անուններ նկարելը՝ բառի բուն իմաստով: Մեր ղեկավարությունը որոշել էր, որ ПТС-ները կհաղորդվեն հաղորդավարների միջոցով, ովքեր ներկայացման սկզբում եւ վերջում կարդում էին այն ստեղծող արվեստագետների եւ բոլոր դերակատարների անունները: Լինում էր, բացում եւ փակում: Իսկ հետո դա դարձավ մոտեցում. ПТС-ների ժամանակ տիտրեր չէին գրվում: Հենց այս ժամանակ է նկարահանվել «Պահանջվում է ստախոս»-ը, ինչպես նաեւ շատ այլ ներկայացումներ:

Բայց այսօրվա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, որ հաշված ժամերի ընթացքում այդ խնդիրը լուծում գտնի: Ավագ սերնդի արվեստագետներից եւ ռեժիսորներից դեռ կան մարդիկ, որոնք կարող են այդ հարցում իրենց նպաստը բերել: Ինչու , օրինակ, չպետք է հնչեն բեմադրող ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանի, բեմադրող նկարիչ Գրիշա Սահակյանի, բեմադրող օպերատոր Միքայել Կճանյանի, օպերատորներ ՝ Լեւոն Գրիգորյանի, Գարիկ Թորոսյանի անունները…

Բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպրյանը շատ լավ գիտեր, թե ովքեր են եղել ներկայացման ստեղծող վարպետները: Եվ ցանկացած պահի պատրաստ է աջակցելու, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի հավուր պատշաճի: Սակայն ,որպեսզի ներկայացնենք, թե մինչեւ ուր կարող է հասնել արժեքների հանդեպ քամահրական վերաբերմունքը, նշենք, որ «Պահանջվում է ստախոս» ներկայացումը ցուցադրելուց ընդամենը օրեր առաջ էլ Հերբերտ Գասպարյանը ստացել է մի զանգ:

–Ինձ զանգահարեց մի տղա եւ ասաց , որ ուզում են «Տաքսի, տաքսի» ներկայացման տեսագրությունը՝ առանց տիտրերի: Բայց չէ՞ որ, « Տաքսի, տաքսի» ներկայացման վրա ես մոնտաժել եմ բացումը եւ փակումը: Իսկ նրանք պատճառաբանում են, թե վրան լոգոյի նշանը կա: Եվ ես խիստ տոնով ասացի:

– «Հանկարծ չփորձեք առանց տիտրերի ներկայացումը եթերում ցուցադրել: Չի կարելի ներկայացում ցուցադրել՝ առանց բացման եւ փակման»:

Եվ ահա նույնն վերաբերմունքն էլ տեսանք «Պահանջվում է ստախոս» ներկայացման պարագայում:

Լուծումը լինելու էր այսպիսին: Ես մեկ առ մեկ կթելադրեի հեղինակի, բեմադրող ռեժիսորի, ներկայացումը ստեղծող մեր մյուս արվեստագետների անունները, իսկ վերջում վարագույրի վրա կգրվեին դերակատարների անունները՝ ծափահարությունների ներքո: Երբ մենք թատրոնների բեմերում նկարահանում էինք ներկայացումների հեռուստատեսային տարբերակները, հանդիսատեսի ծափերը ձայնագրում էինք նաեւ ա՛յդ նպատակով: Շատ ճիշտ բացում ու փակում կլիներ: Չի կարելի այդպես կուրորեն վերցնել ու ներկայացում ցուցադրել՝ առանց բացումի եւ փակումի, -ասում է բեմդրող ռեժիսորը:

Որպես լրագրող՝ խոսքս կուզեի ուղղել Հանրային հեռուստատեսության աշխատակիցներին: Այսօր մեր կողքին ապրում են մեծ վարպետներ, որոնց մասնագիտական խոսքի ու երկար տարիների վաստակի հետ պետք է հաշվի նստել: Մինչեւ ո՞ւր կարող է հասնել մշակութային արժեքների հանդեպ քամահրական այս մոտեցումը: Ինչպես կարող էիք իրենց թույլ տալ, որ հայտնի ներկայացումը եթերում ցուցադրվի առանց բացման եւ փակման: Մեր առջեւ վաստակաշատ արվեստագետ է , բազում սերունդներ կրթած մանկավարժ , բեմադրող ռեժիսոր: Եվ Հերբերտ Գասպարյանին ուղղում եմ հաջորդ հարցը.

–Մի դիտարկում եւս. մինչեւ «Պահանջվում է ստախոս» ներկայացման հեռուստատեսային տարբերակի ցուցադրվելը, մենք շարունակ գովազդով լսում էինք , թե «Հեռուստաթատրոնը» վերադառնում է եթեր: Այս ձեւակերպման մասին ի՞նչ կասեք:

-Մեկընդմիշտ պետք է տարանջատել «Հեռուստաթատրոնը » ПТС-ից:

Ես նորից կրկնում եմ, «Հեռուստաթատրոնը» Գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունն էր, որտեղ մենք ստեղծում էինք մեր սեփական ներկայացումները: Դա էր «Հեռուստաթատրոնը»: Իսկ թատերական ներկայացումը ՝ նկարահանված թատրոնի բեմից, դա արդեն այլ բան է: Դրանք այդ թատրոնների բեմադրություններն են, որոնք նկարահանվել են, ստեղծվել են հեռուստատեսային տարբերակներ: Եվ շնորհիվ հեռուստատեսության ֆենոմենալ ազդեցության, դրանք ժամանակին ձեռք են բերել մեծ համաժողովրդայնություն եւ որոշները պահպանվել են նաեւ սերունդերի համար:

Ուզում եմ առաջին հերթին նշել «Տաքսի, տաքսին», որովհետեւ տեղի ունեցավ մի յուրահատուկ երեւույթ. ներկայացումը հաղորդելուց առաջ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի ղեկավարությունը որոշել էր 500-րդ ներկայացումից հետո այն հանել խաղացանկից: Եղավ չլսված մի բան. «Տաքսի, տաքսի» ներկայացումը եթեր տալուց հետո ստեղծվեց տարօրինակ իրարանցում: Ժողովուրդը համատարած պահանջում էր դիտել ներկայացումը կենդանի՝ արդեն իսկ թատրոնում: Եվ այստեղ է, որ տեղի ունեցավ , կարելի է ասել, հեռուստատեսության ֆենոմենը. «Տաքսի, տաքսի» ներկայացմումը խաղացին եւս մի 1000 անգամ՝ հանդիսատեսի պահանջով: Երբ Հայաստանի տարբեր մարզերում թատրոնը գնում էր հյուրախաղերի, նույնիսկ տոմս չէր ճարվում:

Շարժական կայանի միջոցով ստեղծված հեռուստատեսային տարբերակի ազդեցությունը տեսանք նաեւ Գրիգոր Մկրտչյանի «Պահանջվում է ստախոս» ներկայացման դեպքում, որից հետո այն շարունակեցին խաղալ թատրոնի բեմում: Իսկ Կարպ Խաչվանքյանն արտիստի իր տեսակով ու հմայքով , իսկապես, ֆենոմեն էր…

Իսկ այսօրվա իրողությունների պայմաններում ինձ են զանգհարում եւ ասում են, թե «Փնտրում ենք «Տաքսի, տաքսի» ներկայացումը, բայց առանց տիտրերի»…Սա քմահաճ ու արհամարհական վերաբերմունք  է  մեր վարպետների, մեր մեծանուն արտիստների հանդեպ:

Ես ուզում եմ ժամանակակից ռեժիսորներին մի խորհուրդ տալ, որ չի կարելի վարագույրը մոնտաժել «Հեռուստատթատրոնի» լոգոյի հետ, որովհետեւ դրանք նույն բանն են, բայց՝ տարբեր մտածողությամբ: Եթե , այնուամենայնիվ, չիմանալով մոնտաժում ես, դա դառնում է «ոճական խախտում»:

Այս ամբողջը թվում է մանրուք: Բայց անգամ ամենափոքր թվացող երեւությների հետեւում էլ ամենամեծ վտանգն է թաքնված լինում: Հեռուստատեսության պատմությունը այսօրվա աշխատակազմով չի սկսվում… Հայկական հեռուստեսությունն ունեցել է հիմնադիր մեծ վարպետներ, որոնց մասին կարող եք կարդալ Հեռուստատեսության ակունքներում կանգնած մեր անվանի թատերագետ, խմբագիր Վարսիկ Գրիգորյանի բազմաթիվ աշխատություններում:

Իմ հերթին՝ որպես լրագրող ուզում եմ հարց ուղղել. ինչո՞ւ, օրինակ, ռուսական «Կուլտուրա» հեռուստաընկերությունը,երբեք որեւէ բան չի փոխում երբ ցուցադրում է տասնամյակների վաղեմության ներկայացումները: Եվ սա էլ դեռ բավական չէ, մինչ այդ գործը ցուցադրելը հեռուստաէկրանին հայտնվում է թատերագետ, որը մանրամասն ներկայացնում է ե՛ւ այդ ներկայացման նախապատմությունը, ե՛ւ դրամատուրգին, ե՛ւ ռեժիսորին ու արտիստներին:

Եվ բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի դիտարկումն անչափ կարեւոր է այս առումով, նա, դիմելով Հայաստանի հանրային հեռուստեսության աշխատակազմին, ասում է.

-Դուք այդպիսով վերցրել եք հենց այդ քաղաքական գիծը՝ ջնջել անցյալը: Երբ «Հեռուստաթատրոնի» մասին խոսք է լինում, մոռանում են Կիմ Արզումանյանին, Մարատ Մարինոսյանին, Օլգա Մելիք-Վրթանեսյանին, Գրիշա Արզումանյանին, Ռեմ Սարգսյանին, Ավիկ Թորոսյանին, Թամարա Բիտյուտսկայա-Էլիբեկյանին, Հրաչյա Աշուղյանին, Կառլեն Վարժապետյանին, Էդիկ Բադալյանին, Ռուբեն Հախվերդյանին, Արշակ Մարգարյանին,  Անտոն Աղայանցին, Իռա Օհանյանին…Իսկ եթե նրանց գումարենք նկարիչների , օպերատորների, խմբագիրների, երաժշտական ձեւավորողների, հնչյունային ռեժիսորների,  ռեժիսորի ասիստենտների անունները, ապա դա կդառնա ստեղծագործողների մի ամբողջ բանակ: Բայց չէ՞ որ նրանք հեռուստատեսության վարպետներն են եղել, շատերն էլ եղել են ակունքներում կանգնած: Նույնն է թե մոռանանք, որ մեզանից առաջ եղել է Խորենացի, Ագաթանգեղոս… Ոչ, ամենեւին նպատակ չունենք մեր անցյալի հանճարների հետ համեմատվելու: Պարզապես երեւույթն է նույնը:

Բեմադրող ռեժիսորի խոսքերն ավելի մեծ հնչողություն են ստանում, երբ բացում ենք Հայաստանի հանրային հեռուստատեսության կայք -էջը , որտեղ Հեռուստատեսության պատմության բաժնում ոչ մի խոսք չկա «Հեռուստատթատրոնի» մասին:

…«Հեռուստաթատրոնի» գանձարանում յուրաքանչյուր բեմադրող ռեժիսոր իր ձեռագիրն ու ժառանգությունն է թողել: Տասնամյակների ընթացքում ստեղծվել են 800-ից ավելի հեռուստաներկայացումներ (ցավոք, շատերը ժամանակի տեխնիկական միջոցների սղության պատճառով չեն պահպանվել), որոնք ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրերին, կենդանի եթերում ցուցադրել են հայ եւ համաշխարհային գրականության ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից գործերը: Վերջերս էլ Հեռուստատեսության 65-ամյակի առթիվ մեծամասշտաբ միջոցառում էր, որտեղ եւս չխոսվեց «Հեռուստաթատրոնի» ժառանգության մասին, անգամ անունը չհնչեց: Բայց երբ տեղն է գալիս, սիրով ցուցադրում են որեւէ ներկայացում, այն էլ՝ այսպիսի դրսեւորումներով: Վկան՝ «Պահանջվում է ստախոս» ներկայացման մատուցման այս կերպն է:

«Հեռուստատթատրոնը» նույնպես մեր ժառանգությունն է, որին պետք է հոգածությամբ վերաբերվել: Դա եւս մեր անցյալն է: Իսկ որեւէ ժողովուրդ առանց իր անցյալը ճանաչելու ապագա չունի…

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից Լեւոն Կարենի Լեւոնյանը

Հաջորդ գրառումը

Հետախուզությունը – Պետության անտեսանելի պատվարն է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Հետախուզությունը - Պետության անտեսանելի պատվարն է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

«Իսլամացվում է Շուշին․ Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո...

ԿարդալDetails

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025

Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

09/05/2025

Բռնությունը բռնություն է ծնում. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական