Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չմիավորված երկրների շարժման» համաժողովը՝ Բաքու-Թեհրան հարաբերությունների հստակեցման հարթա՞կ

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի՝ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը երբեք Իրանի պատմական ճանապարհները փակելու մտադրություն չի ունեցել եւ չի ունենալու: Իսկ Ալիեւի կողմից վերահսկվող ադրբեջանական հեռուստաալիքը պնդում է, թե Իրանը «Զանգեզուրի» հարցում հրաժարվել է իր քմահաճ վերաբերմունքից:

Իրանի արտաքին գործերի նախարարության  խոսնակ Նասեր Քանանին ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի Բաքու կատարած այցելությունից մի քանի օր անց,  ամփոփելով իր ներկայացրած գերատեսչության ղեկավարի այցի արդյունքները, նշեց, որ  երկկողմ հարաբերությունների առումով, Իրանն ու Ադրբեջանը կանգնած են կառուցողական ուղու վրա, եւ  հույս հայտնեց, որ մոտ ապագայում  Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունը կվերսկսի իր բնականոն աշխատանքը:

Իրանական որոշ լրատվամիջոցներ էլ ԻԻՀ ԱԳ նախարարի Բաքու կատարած այցելության մասին գրեցին, որ Ամիրր-Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ որեւէ գործողություն չի լինի:

Հիշեցնենք, որ Ամիր-Աբդոլլահիանը «Չմիավորված շարժում» կազմակերպության հերթական միջոցառմանը մասնակցելու առիթով, կազմակերպության լիիրավ  անդամի իրավունքով, հուլիսի 4-ին  մասնակցել է  Բաքվում անցկացված ՉՇ համաժողովին եւ դրա շրջանակներում հանդիպումներ ու քննարկումներ  ունեցել  միջոցառմանը ներկա  իր գործընկերների հետ:
Իրանի գլխավոր դիվանագետը նաեւ հանդիպում է ունեցել  համաժողովը հյուրընկալող  ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: 

Երկկողմ հարաբերություններում առկա տեւական լարվածությունից հետո նման հանդիպման անհրաժեշտությունն ակնհայտ էր, եւ դրան հավանաբար ձգտում  էր  ավելի շատ Թեհրանը, քան՝ Իրանի հետ հարաբերությունները սրելու հարցում իր պատճառներն ունեցող Բաքուն:
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպից հետո, այս հանդիպումը  հերթական առիթներից էր փոխադարձաբար ներկայացնելու  սեփական  մտահոգություններն ու հստակեցնելու հետագա անելիքները:    

Հանդիպմանը տեղի ունեցած զրույցի մասին իրանական կողմի փոխանցած տեղեկատվությունն առավել քան հավաստի էր, քանի որ այն ներկայացվել  է  նախարար Ամիր-Աբդոլլահիանի եւ նախարարության խոսնակի կողմից: Իսկ զրոյցի ադրբեջանական մեկնաբանությունը, որը հիմնականում ներկայացվել է Ալիեւի իշխանության կողմից խստագույնս  վերահսկվող, հետեւաբար նաեւ Ադրբեջանի պաշտոնական տեսակետներից ոչնչով  չտարբերվող   ադրբեջանական մամուլի միջոցով,  խորհելու տեղիք է տալիս:

Նախ ներկայացնենք  հանդիպման իրական պատկերը բովանդակող ԻԻՀ ԱԳ նախարարի տարբերակը, որն ի դեպ արտահայտված է ադրբեջանցի լրագրողներին  տրված հարցազրույցի ժամանակ եւ հընթացս թարգմանվել (բարձր որակով) իրանցի թարգմանչի կողմից: 

Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին Ամիր-Աբդոլլահիանն ասել է. «Այսօր հանդիպեցի ԱՀ նախագահ Ալիեւի հետ, որի ժամանակ ներկա էր ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես նաեւ ԻԻՀ պատվիրակության անդամներն ու Ադրբեջանի այլ պաշտոնատար անձինք: 

Հանդիպմանը նշեցի, որ Ադրբեջանի ու տարածաշրջանի այլ երկրների անվտանգությունը փոխկապակցված է  Իրանի անվտանգության հետ:  Հանդիպման ժամանակ շոշափվել է «թուրանական միջանցքի» թեման, որի կապակցությամբ, ըստ Ամիր-Աբդոլլահիանի Ալիեւն ասել է. «Հաղորդակցական ուղիների ապաշրջափակման մասին շրջանառվող թեման, որն իբր հանգեցնելու է Իրանի ու Հայաստանի միջեւ պատմականորեն գոյություն ունեցող հաղորդակցական ուղիների փակմանը, ճիշտ չի ընկալվել: Ադրբեջանը երբեք Իրանի Իսլամական Հանրապետության պատմական ճանապարհները փակելու մտադրություն չի ունեցել եւ չի ունենալու»:

Պատասխանելով Թեհրանում  Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված Յասին Հոսեինզադեի մասին հնչեցված հարցին, ԻԻՀ ԱԳ նախարարն  ասել է. «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված դեպքը մեզ զարմացրել ու ցավ է պատճառել: Այդ մասին խոսել եմ պարոն Ալիեւի հետ: Ինչպես ԻԻՀ դատական իշխանության խոսնակն է ասել, Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված զինված հարձակման  առնչությամբ գործի քննության բոլոր փուլերն ավարտվել են, եւ մենք եղբայրական Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ համակարծիք ենք, որ անհրաժեշտ է գործի քննությունն ավարտին հասցնել նաեւ Ադրբեջանում: Այս հանցավոր արարքի համար նախատեսված խստագույն պատիժը կրելու են հարձակումն  իրականացրած անձն ու բոլոր նրանք, ովքեր փոխկապակցված են եղել   հանցանքի հետ: 

Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող երկաթուղային ճանապարհի շինարարությանը, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Մենք ԱՀ նախագահի ու մյուս պաշտոնատար անձանց հետ համակարծիք ենք, որ Արաքս գետի երկայնքով անցնող այդ ճանապարհը պետք է օր առաջ շահագործման հանձնվի»:

Իսկ ինչպե՞ս են ԻԻՀ ԱԳ նախարարի այցը լուսաբանել Ալիեւի կողմից վերահսկվող ադրբեջանական լրատվամիջոցները՝

Անձամբ Իլհամ Ալիեւի կողմից վերահսկվող Ադրբեջանի պետական «ԱզԹիՎի» հեռուստաալիքը,  որը  Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպը կանխակալ գնահատմամբ «ահաբեկչություն» է անվանել,  Ամիր-Աբդոլլահիանի այցի կապակցությամբ, որպես հրատապ լուր, ներկայացրել է իր հարցադրումը՝  «Մոլլաների ռեժիմն ընդունե՞լ է արդյոք իր սխալը: Իրանի արտգործնախարարը ներողություն հայցելու համա՞ր է Բաքու ժամանել»: 

Սդրբեջանական  Arb հեռուստաալիքն էլ իր հրատապ լուրերի ցանկում տեղադրել է հետեւյալ ծանուցումը՝ «ԻԻՀ նախագահ Ռայիսիի հաշտության առաջարկը փոխանցվե՞լ է Ալիեւին» եւ հռետորաբար հարցրել՝ «արդյո՞ք «Զանգեզուրի» հարցում փոխվել  է Իրանի քմահաճ վերաբերմունքը եւ Երեւանի դեմ կայացվել կենսական որոշում»:
ARB24  հեռուստաալիքն էլ, կրկնելով նույն հարցադրումները, հավելել է՝ «Իրանն իր ամենահավատարիմ դաշնակցին վաճառե՞ց Բաքվին»:

 Xəzər TV-ի փոխանցմամբ էլ, ԻԻՀ ԱԳ նախարարը խուսափել է խոսել  «Զանգեզուրի» միջանցքի գործարկման հարցում Իրանի մերժողական կեցվածքի պատճառների  մասին:  

Ծանոթանալով Ամիր-Աբդոլլահիանի այցի կապակցությամբ շրջանառվող ներհակ տեսակետներին,  ակամայից մտածում ես՝  արդյո՞ք «կառուցողական ուղու վրա կանգնած լինելու մասին» ձեւակերպումն ընդամենը  դիվանագիտական հաճոյաբանություն չէ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ահազանգ. հնագետները սատարում են թուրքական ժխտողականությանը

Հաջորդ գրառումը

Ի՞նչ տարբերություն Պողոսի եւ Պետրոսի միջեւ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ տարբերություն Պողոսի եւ Պետրոսի միջեւ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական