Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չհայտարարված այցելություն նախատեսված օրակարգով

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետ Փաշինյանի Սոչիից հետո նախապես չհայտարարված օրակարգով Թեհրան այցելության ընթացքում  իրանական կողմի հետ  մի շարք երկկողմ հարցերի, այդ թվում՝ գազային համագործակցության շուրջ պայմանավորվածությունները, վերջին շրջանի  Հայաստանի արտաքին քաղաքականության ինտրիգների շարքին կարելի է դասել:

Հայաստանի անկախացումից ի վեր հյուսիս-հարավ առանցքի տրամաբանության մեջ տեղավորվող հայ-իրանական երկկողմ հարաբերություններում Ռուսաստանի թե՛ բացահայտ, եւ թե՛ ստվերային ներգրավվածությունը  բոլորին էր հայտնի: Դա համարվում  էր շահեկան թե՛ Թեհրանի, եւ թե՛ Մոսկվայի համար:  Իսկ նշված  ձեւաչափում  հայկական կողմի շահերը կարեւորվում էին միայն այն դեպքերում, եթե դրանք համապատասխանեին մեր հյուսիսային ու հարավային հարեւանների կենսական հետաքրքրասիրություններին, եւ եթե   դրանք  համընկնեին   այլ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված այլոց շահերի ու հետաքրքրասսիրությունների հետ:

Բնականաբար, Թեհրան  այցելության գաղափարը չի ծնվել հենց Սոչիում եռակողմ հանդիպումից անմիջպես հետո:  Չհայտարարված այցը  պլանավորված է եղել նախապես, որի մասին են վկայում  բարձրաստիճան այցերից առաջ  նախապատրաստական պատվիրակությունների ներգրավումն աշխատանքներին ու  ստորագրման ենթակա փաստաթղթերի  նախապատրաստման նպատակով անցկացվող բանակցությունները: Նախօրեին  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի այցը Թեհրան հենց այդպիսի նպատակ էլ հետապնդում էր: 

Կասկածից վեր է, որ Հայաստանի ներկայիս գերխնդիրները հիմնականում կապված են թե՛ սահմանային եւ թե էներգետիկ անվտանգության  հարցերի հետ: Իսկ Իրանի դերը նշված երկու ուղղություններում անգերագնահատելի է: 

Վերջին շրջանի քաղաքական անցուդարձերը  վկայում են Հայաստանի ու Իրանի միջեւ խաղաղությանն ու կայունությանը միտված  ինտեգրացիոն գործընթացների մասին, որն առավել շոշափելի դարձավ հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականության  նկատմամբ Ադրբեջանի վերջին ոտնձգություններին հաջորդած շրջանում, երբ Երեւանի ու Թեհրանի դիվանագիտական երկխոսության  օրակարգում  հայտնվեցին  նոր մոտեցումներ ենթադրող հարցեր:

Նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանի այցը Հայաստան, եւ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը խաղաղության օրակարգի տեսակետից  հստակ ուղերձներ էին պարունակում:

Երկու երկրների  միջեւ ձեւավորված հարաբերությունների նոր օրակարգին համապատասխան, երեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճատեւ այցը Թեհրան, որի ընթացքում ստորագրված փաստաթղթերն արտացոլում էին օրակարգային հարցերից բխող երկկողմ հարաբերությունների հեռանկարները: 

Մինչ այդ, 2021 թվականի հունիսին, վարչապետ  Փաշինյանը Թեհրանում մասնակցել էր ԻԻՀ նորընտիր նախագահ Ռայիսիի պաշտոնամուտի արարողությանը: Սակայն երկու երկրների գործադիր իշխանության ղեկավարները միջազգային ու տարածաշրջանային տարբեր ֆորումների շրջանակներում երկկողմ հանդիպումների  առիթներ ունեցել են, որոնցից էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ  նստաշրջանի ընձեռած հնարավորությունը,  որի ժամանակ ԻԻՀ նախագահ Ռայիսին հստակ ձեւակերպեց  սահմանների անձեռնմխելիության  մասին Իրանի պաշտոնական դիքրորոշումը:

Հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած  կարճատեւ այցելության ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական, էներգետիկ ու անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Ներկայացվել է  երկկողմ առեւտրատնտեսական շրջանառության նշաձողը  տարեկան 700 միլիոն դոլարից  մինեւ 3 միլիարդ դոլար  հասցնելու  մասին հավակնոտ ցանկությունը: Ստորագրված փաստաթղթերով ամրագրվել են   տարբեր ոլորտներում  փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպումներից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել խաղաղությանը միտված իրանական կողմի ձեռնարկումների համար, եւ հավելել, որ Թեհրանը պետք է տեղեկացված լինի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ Արցախին վերաբերող  հարցերի  մասին:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղա՛… Գուրգե՛ն Մարգարյան

Հաջորդ գրառումը

«Ավստրալիան վերջապես ճանաչեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ագրեսիան»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հրապարակախոսություն

Սարգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն. Նազելի Բաղդասարյան

08/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(4 լեզվով). Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

08/11/2025
Հաջորդ գրառումը

«Ավստրալիան վերջապես ճանաչեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ագրեսիան»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական