Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեխիայի նախագահը հայ գործարար Գեւորգ Ավետիսյանին հանձնեց Ծառայությությունների համար Առաջին աստիճանի մեդալը

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 7-ի երեկոյան Պրահայի ամրոցի Վլադիսլավյան պատմական դահլիճում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշընլ» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին հանձնեց դեռեւս անցյալ տարի շնորհած Ծառայությունների համար  Առաջին Աստիճանի մեդալը: Անկախ Չեխիայի պատմության մեջ Գեւորգ Ավետիսյանն առաջին հայն է, որ արժանանում է նման բարձր պարգեւի: 

Հանդիսավոր արարողության ժամանակ Չեխիայի բարձրագույն պարգեւների արժանացան չեխական մշակույթի ու գիտության, քաղաքական ու հասարակական կյանքի, մարզական աշխարհի, բիզնես աշխարհի մոտ 60 ներկայացուցիչներ, այդ թվում հայտնի դերասանուհի Յիրինա Բոհդալովան եւ հետմահու՝  հանրաճանաչ երգիչ Կարել Գոտտը: Քովիդի եւ նախագահի հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգվել էր պարգեւների հանձնման արարողությունը:

Իր ելույթում նախագահ Զեմանն անդրադարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, եւ իբրեւ աջակցություն ուկրաինացի ժողովրդին, կոչ արեց գումարներ ուղարկել կաթոլիկ հիմնադրամին, որը օգնում է ուկրաինացի փախստականներին: Նա նաեւ հայտարարեց, որ ընդունում է չեխ պատգամավորներից մեկի առաջարկը եւ որոշել է Չեխիայի բարձրագույն պարգեւ շնորհել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ հերոսության համար:

Հանդիսավոր արարողությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ուրախությամբ նշեց, որ Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը նաեւ հայության հպարտությունն է, եւ  բարձր է գնահատում հայ գործարարի ներդրումը ոչ միայն Չեխիայում, այլեւ չեխ-հայկական հարաբերությունների զարգացման եւ Հայաստանի հետ կապերի ամրապնդման գործում:

Պաշտոնական հանդիսությանը ներկա ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը շնորհավորելով  հայ անվանի ձեռներեցին, նշեց, որ չեխահայության համար նշանակալի օր է, քանի որ Գեւորգ Ավետիսյանը անցած տարիների ընթացքում ոչ միայն զարգացրել է եւ 50ից ավելի երկրներ է արտահանում «Մարլենկա» մեղրով հրաշքի  թխվածքատեսակները, այլեւ  իր հեղինակությամբ ու բազմաթիվ հարցազրույցներով նպաստում Հայաստանի ու հայության մասին ճշմարիտ տեղեկատվության տարածմանը:

«ՕՐԵՐ» ամսագիր, Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել Վեհանոյշ Թեքեանի «Կին՝ ատեան եւ մատեան» ժողովածուն

Հաջորդ գրառումը

Հացահատիկի պարկերը թափ տալու ժամանակը գալու է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հացահատիկի պարկերը թափ տալու ժամանակը գալու է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր...

ԿարդալDetails

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական