Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ թե կրճատել, այլ բարեփոխել ՊՆ-ն

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 10-ի նիստում «խաղաղության պայմանագրի» տրամաբանության շրջանակներում նաեւ Արցախի պաշտպանության բանակի մասին խոսեց: Նա տեղեկացրեց, որ Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջը ապառազմականացված գոտի ստեղծվի, միջազգային երաշխիքներ էլ լինեն, ապա Արցախը նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք չունի: Փաշինյանի այս հայտարարությունը պաշտոնական Ստեփանակերտը ոչ միանշանակ է ընդունել, ու նախորդ շաբաթվա ընթացքում ՊԲ-ի մասշտաբները փոքրացնելու առաջարկ-մտադրության մասով Արցախի քաղաքական ուժերը հիմնական քննադատական ռեպլիկներ ու մեկնաբնություններ հնչեցրին: Արցախի խորհրդարանի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պնդում են՝ Արցախի անվտանգությունը նաեւ պաշտպանական բանակը պետք է ապահովի:

Համանման տեսակետին է նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նրա համոզմամբ՝ վտանգավոր է անգամ այն հանգամանքը, որ հայաստանյան իշխանությունը ՊԲ-ի, այսպես ասած, «փոքրացման» թեման օրակարգ է բերում ու քննարկման առարկա դարձնում: Վտանգավոր է նաեւ այն հանգամանքը, շարունակում է, որ ըստ Փաշինյանի՝ ինքն այս հարցի մասով Արցախի իշխանությունների հետ ինչ-որ պայմանավորվածություններ ու փոխըմբռնում ունեն:

«Անկախ հանգամանքից, թե սահամանազատման ու սահմանագծման աշխատանքներից հետո Արցախում ապառազմականացված գոտի կձեւավորվի՞, թե՞ ոչ, միջազգային երաշխավորներ կլինե՞ն, թե՞ ոչ, ռուս խաղաղապահների թվաքանակը կավելանա՞, թե՞ ոչ, պաշտպանության բանակը բազմաթիվ գործառույթններն ունի: Եվ ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանից զորակոչ չի իրականացվում, առավել քան անտրամաբանական ՊԲ-ի կրճատումը»,- «Ազգ»ի հետ զրույցում ընդգծում է Աբրահամյանը:

Նա այն համոզմանն է, որ այժմ պետք է բարձրաձայնվեն ՊԲ-ում առկա բոլոր խնդիրները եւ պաշտպանական կառույցում պետք է ռեֆորմներ տեղի ունենան:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայերս կարո՞ղ ենք կրել մեզ տրված աստվածատուր առաքելությունը

Հաջորդ գրառումը

Հուշաքար՝ հերոսներին. ՌԴ-ում կյանքի կոչվեց ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հերթական ծրագիրը

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հուշաքար՝ հերոսներին. ՌԴ-ում կյանքի կոչվեց ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հերթական ծրագիրը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական