Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՛չ հաթաթա տվեք, ո՛չ՝ մուննաթ եկեք

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի լիակատար շրջափակումից ի վեր Լաչինի միջանցքն ապաշրջափակելու բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ սփյուռքի հայկական գաղթօջախներում:

Մեր հայրենակիցների ազատությունը չսահմանափակելու ու խախտված իրավունքները վերականգնելու համար բազմապիսի ու բազմաբովանդակ ելույթներ հնչել են տարբեր հարթակներից՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային: Ամենից ապշեցնողն ու վրդովեցնողը պետական այրերի կամ նրանց արբանյակների մուննաթն է՝ ուղղված միջազգային կառույցներին ու դերակատարներին: Քաղաքական գործիչներն ու դիվանագետները, որ, թվում է, հարաբերություններ կառուցելու ու զարգացնելու գիտակը պետք է լինեն, նախընտրում են հաթաթա տալ բոլորին, քան թե աշխատել, բացատրել, ինչու չէ՝ նաեւ համոզել դրսի գործընկերներին:

Լաչինի միջանցքի վերահսկողությունը ռուս խաղաղպահներինն է, բայց չգիտես ինչու, Արցախի նախագահի անմիջական հորդորով՝ նրա սատելիտները ցույցեր միայն եվրոպական կառույցների երեւանյան գրասենյակների առջեւ են կազմակերպում, հոխորտալից ու սթափեցնող ելույթներ ունենում: Երբեմն-երբեմն հավաքվում են նաեւ Ռուսաստանի դեսպանատան առջեւ ու հերթապահ, հարեւանցի հայտարարություններ անում:

Իհարկե, ընդունելի չէ նաեւ հակառակ մոտեցումը, երբ որոշ, իբրեւ թե արեւմտամետներ, հորդորում են Ռուսաստանին ցտեսություն ասել ու այրել բոլոր տեսակի կամուրջները մեր ռազմավարական գործընկերոջ հետ: Նախ նման բան տեղի ունենալ չի կարող, քանի որ Փաշինյանի իշխանությունը մինչեւ այս եղածներից ամենառուսամետն է, երկրորդ՝ Մոսկվայի հետ բոլոր տեսակի կապերի խզումը նշանակում է ցտեսություն ասել ատոմակայանի, երկաթուղու շահագործմանը, զրկվել գազամատակարարումից եւ այլն:

Եթե հարցին նայենք զուտ միայն ռազմական տեսանկյունից ու չոր թվեր ներկայացնենք, ապա բավական տխուր պատկեր կստացվի: Այսպես. մեր սահմանների մոտ 300 կմ հատված գտնվում է ռուսական զորքերի պաշտպանության տակ:

Այդ սահմանի որոշ հատվածներում (ռուսական բազայի բալանսի տակ) ծառայում են հայ պայմանագրայիններն ու ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը, այսինքն՝ 300 կմ-ից մոտ  200-ում ռուսներն են:

200 կմ-ը 200.000 մետր երկարություն է: Եվ եթե գոնե յուրաքանչյուր 100 մետրում մեկական հսկիչ կետ՝ «պոստ» տեղակայվի, 2000 «պոստ» ունենալու անհրաժեշտություն կլինի: Հսկիչ ամեն մի կետում նվազագույնը 8 զինծառայող է անհրաժեշտ, 2000 կետի համար՝ 16.000: Հաշվի առնելով, որ ամիսը մեկ պետք է հերթափոխ կազմակերպել, ստացվում է՝ զինծառայողների կրկնակին է անհրաժեշտ: Այսինքն՝ 200 կմ սահմանը պահելու համար պետք ունենք մոտ 32000 հավելյալ զինծառայողի, եւ դեռ չասած զենք-զինամթերքի ու ռազմական այլ ծախսերի մասին: Հետեւաբար բոլոր նրանք, ովքեր պահանջում են՝ խզել կապերը Ռուսաստանի հետ, նախ պետք է գիտակցեն, թե դա ինչ է նշանակում:

Էմոցիանորվ շարժվելու ժամանակը չէ: Պետք է սթափ դատել, 7 անգամ չափել, մեկ՝ կտրել: Բոլորի վրա մուննաթ գալուց առաջ՝ նախ փորձել հասկանալ, թե որտեղ ենք թերանում իքներս: Առանց փաստարկների օդը թրատող ճառեր բոլորն էլ կարող են ասել, կարեւորն այն է, թե դրանից ինչ է շահում կամ կորցնում պետությունը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանգրուանը՝ Հայաստան

Հաջորդ գրառումը

«Հարեւանս սովից ուշագնաց է լինում, ես ո՞նց հաց ուտեմ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Հարեւանս սովից ուշագնաց է լինում, ես ո՞նց հաց ուտեմ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական