Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շվեյցարացի պատգամավորների խումբն աննահանջ է՝ կայուն խաղաղություն կլինի, եթե ԼՂ հայերի իրավունքները հարգվեն

Անահիտ Հովսեփյան
18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
174
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 16-ին շվեյցարական «20 րոպե» լրատվական կայքը «Էրիհ Ֆոնտոբելն ու Լուկաս Ռայմաննը պայքարում են ԼՂ հայերի (վերադարձի) համար» վերնագրյալ ծավալուն հոդված է հրապարակել՝ մանրամասն անդրադառնալով արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը՝ մասնավորապես Վաշինգտոնում հուլիսի 7-9-ին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիհ Ֆոնտոբելի, Լուկաս Ռայմանի, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Այբների, եւ ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հանդիպումներին Սենատում, Ներկայացուցիչների պալատում, ԱԳՆ, ազգային անվտանգության պաշտոնատարների հետ կայացած հանդիպումներին, դրան հետեւած ճեպազրույցին, որին մասնակցել են 200-ից ավելի  հանրային դեմքեր, Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքի պաշտպաններ, նախկին դեսպաններ: Նրանցից ՀՀ-ում նախկին դեսպան Էվանսը հուշեց, թե ճիշտ եւ արդյունավետ կլինի, որ շվեյցարական նախաձեռնության անդամները հանդիպում, զրույց ունենան Մոսկվայում եւ Իրանում: Սա հետաքրքրական դիտանկյուն է, եթե համադրենք այն փաստի հետ, որ դրան հաջորդեց հուլիսի 10-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպումն Աբու Դաբիում՝ առանց ՌԴ-ի: Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանից փորձեցինք պարզել՝ ի՞նչ պիտի անի շվեյցարական կողմը, եթե Ալիեւի վրա միջազգային ճնշում բանեցնելու ուղին կարծես կանխվում է՝ Աբու Դաբիում երկու հակամարտող կողմերը չեն խոսում ԼՂ հայերի վերադարձի իրավունքի, ռազմագերիների ազատման մասին:

-Շվեյցարականն իրականության մեջ երկու կողմ է ներկայացնում՝ պատգամավորների խումբն է, որ օժանդակ է մնում Ղարաբաղի ուղղության, որի իրավական հիմքը Շվեյցարիայի Վերին պալատի մարտի 18-ին ընդունած բանաձեւն է: Մյուսը արտգործնախարարությունն է, մեջն առնելով իհարկե դեսպանների կազմը: Ինչ կվերաբերի այս պատվիրակության այցին, սա  ցույց կուտա, որ իրականության մեջ իրենք կարողացան հաջողել, ԱՄՆ երրորդ, չորրորդ մակարդակի վրա ազդել եւ հասկացնել տալ, որ չի կարելի արդար համերաշխություն հայտնել հայերի հանդեպ՝ առանց Ղարաբաղի հայերի իրավունքները հաշվի առնելու: Իբրեւ Զվիցերիո օժանդակություն անգլիացի պատգամավորներու կողմե  առջեւ տարվեց այս հարցը, խնդիրը պիտի ներկայացվի Հռոմի պապին, այս ամբողջ շղթան խոսում է նրա մասին, որ ով սկսել է այս նախաձեռնությունը, չի պատրաստվում ետ կանգնիլ: Սա դրական ինքնուրույն մոտեցում է հաշվի առնելով Ղարաբաղի հայերի իրավունքները:  Եթե հաշտեցման բանակցությունների եւ պայմանավորվածության հասնինք, նույն ժամանակ չեմ կրնար հաշվի չառնել այն, ինչ Բաքուն եւ Անկարան են ասում՝ հակառակ կեցող գործոնը ՀՀ-ն չէ, այլ՝ Սփյուռքը եւ եկեղեցին: Այսպես պիտի հասկանալ Նիկոլ Փաշինյանի առած որոշումները եւ իր մոտեցումը եկեղեցու դեմ եւ հունվարից սկսյալ՝ Սփյուռքի հանդեպ: Այս կացության առջեւ պիտի հասկնանք ներքին քաղաքականությունը. Հաջորդ ընտրությունը 2026-ի հունիսին է նախատեսված, հաշվի առնելով, թե ամեն բան ինչպես է ընթանում եւ Գորիսում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման հիման վրա նկատելի է, որ ՔՊ կուսակցությունն այդքան միտված չէ արտահերթ ընտրությունների, ինչպես առաջ կարծում էի: Այլ նպատակ ունի ամրացնելու ունեցած ուժերն, մինչեւ հաջորդ ընտրություններ: Եւ մի հանգամանք եւս՝ որ ընդդիմությունը կարողանա բաժանված մասնակցիլ այս մարտահրավերին: Միայն Լեւոն Տեր Պետրոսյանը հասկացավ եւ հաջորդ քայլն արեց՝ Հանրապետական կուսակցության հետ բանակցություններ վարելու, առնվազն համախոհության միջոցով ընտրություններից առաջ ներկայանալու առումով: Ուր պիտի տանի դա, չգիտեմ: Սա ի՞նչ է նշանակում այն մարդկանց համար, որ ուզում են խլել Հայաստանի իրավասությունից Մեղրիի ճանապարհի վերահսկողությունը: Հաշվի առնելով Թոմաս Բարաքի հայտարարությունները, փաստորեն Թուրքիան, Ադրբեջանը եւ ԱՄՆ են: Դժվար պիտի լինի այս կացության մեջ  այս տեսակ մի գործոնի, ինչպես շվեյցարական պատվիրակությունն է մարմնավորում, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին:

Եթե Ալիեւը լինեմ, այս պահուս չեմ իջեցնի վահանս եւ ամեն ինչ կանեմ, որ ալ առավել ստիպեմ հակառակորդիս ավելին զիջելու: Ամենակարեւոր զիջումն այն է, որ հայ ժողովրդի՝ Հայաստանի եւ Սփյուռքի ողնաշարը կոտրվի: Դա կարող եմ անել, եթե եկեղեցին կոտրեմ: Զանազան ուրիշ բաներ էլ կան, որ արդեն տեղի ունեցան: Սփյուռքի հանդեպ գործունեությունը, որ Փաշինյանն արեց հունվարի առաջին երեք շաբաթները Շվեյցարիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա այցելելով, որ բոլորովին խզեց Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ թելը:

– Ինչպես նաեւ Սփյուռքի համայնքների ներսում միմյանց դեմ էլ լարում կա:

– Անձամբ կարող եմ փաստել, որ արդեն իմ զինակիցների հետ որոշ խնդիրներ ունիմ:  Եթե Փաշինյանի դեմ ես, ուրեմն անմիջապես եզրակացնում են, որ Քոչարյանի, Սարգսյանի վերադարձին ի նպաստ ես:

– Ուրիշ մի բան է՝ «Ռուսաստանին եք պաշտպանում» թեզը: Մոռացության է տրվում այն փաստը, որ Թուրքիայի կամքի կատարուման հետ հաշտ են. Մի պետության, որ ուրանում է Հայոց ցեղասպանությունը եւ 2020-ի պատերազմում սատարել է ցեղասպանության վերապրողների ժառանգների հանդեպ նոր ցեղասպանությանը:

-Դա էլ իր հերթին: ՌԴ-ն սակայն անմեղ չէ: Ինչպես որ Ուկրաինո գրոհի դեմ հաշվի չառավ, որ ինքը պիտի ապտակ ստանար՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցեցին, հոս ուղղակի հաշվի չառավ, որ կարող էր հնակետից ընդհանրապես զրկվել, այդ ուղղությամբ ենք գնում: 2020-ին պիտի աներ, բայց չարեց, չկարողացավ կանգնիլ Ղարաբաղի ժողովուրդի իրավունքներին նեցուկ: Եւ սա տարավ պարպման:  Ինքն այլեւս Ղարաբաղում չէ, շարունակում է ցանկանալ խաղացող լինել Հարավային Կովկասում, կլինի նաեւ, բայց  ոչ առաջվա քաշով, իսկ եթե այսպես շարունակվի, դուրս է մնալու: 

Իրանի խնդիրը հիշատակեցիք: Իրանի՝ 12 օր ռմբակոծումը Իսրայելի՝ թե՛ Ֆիզուլիի, թե՛ Զանգելանի օդակայաններից արձակված օդուժի միջոցով, արդեն փաստված իրականություն է: Այաթոլաների ռեժիմը տկարացավ, սակայն կա, Փեզեշքիանի Շուշի երթալը, հանդիպումները շատ բան հասկացնել տվին, որ տկարության մեջ ինքը կարողացավ գլխավոր բանակցողների մեջ լինել: Սակայն այդքան դյուրին չպիտի ըլլա Ադրբեջանի համար Իրանին խնդրից դուրս պահել, քանզի Թուրքիան չի ուզում: Ինքը չի հեռանալու իհարկե, որովհետեւ այդ միջանցքը հենց իր սահմանի վրա է: Կարո՞ղ եք երեւակայել, որ կհամաձայնվի, որ ԱՄՆ-ն հյուսիսից կարողանա իրեն տիրապետել: Ես դժվարանում եմ երեւակայել:

– Գերմանացի մեկնաբան Զիլվիա Շթյոբերը կարծիք էր հայտնել, որ Թեհրանի վրա շատ մեծ ճնշման պարագայում է միայն դա հնարավոր: Ավելին չէր մանրամասնել: Իսկ մեզ ի՞նչ խոստում են տվել, խոսվե՞լ է անվտանգության երաշխիքների մասին:

– Մեզ որեւէ երաշխիք չեն տվել: Դանակը մեր կոկորդին են դրել եւ ասել են՝ պիտի անեք, եւ վարչախումբն անում է ամեն մի քայլափոխին:

Դառնանք գլխավորին. Ի՞նչ է լինելու շվեյցարական պատվիրակության դերը: Այն պիտի լինի, եղել է արդեն բավական կարեւոր գործոն այս խնդիրն առաջ չտանելու համար: Սա է իրականությունը: Արդեն Շվեյցարիո մեջ Ադրբեջանի ներկայացուցիչները Բաքվից  բողոքեցին այստեսակ այցից, ակնարկելով, որ ոչ միայն խոհեմ չի, այլ սա լուրջ արգելք պիտի լինի հաշտեցման պայմանագրին: Արդեն ուրիշ բան չէր մնում Բաքվին, որ բացեիբաց ասեր սա, պատճառաբանություն, որն իր թիրախն է: Սա պիտի չեզոքացնե Փաշինյանի կարեւորագույն ցանկությունը. ներկայացնել ամբողջ հայությանը, թե ինքը կարողացավ հասնիլ ելակետին՝ խաղաղության, առանց որեւէ զիջման: Իրականության մեջ  զիջումներն արեց եւ շարունակում է անել: Ինքը չպիտի կարողանա այդ բանն անել, լուրջ խնդիր կա, եւ հոն վստահ չեմ, թե Ալիեւը ճիշտ քարտերն է խաղում, որ ինքը 2026-ի հունիսի ընտրություններին չկարողանա հասնիլ պետք եղած քաղաքական հաջողություններու, որով իր համար թիվ մեկ գործոնն էր, որ կարողանար համամասնական մեծամասնությությունը շահել: Այս պահուս շատ կարեւոր է պատվիրակության իրողությունը եւ կարեւոր է նաեւ ընտրությունների ուղղությամբ:

– Շվեյցարական կայքը նշել էր, որ շատ վստահ են իրենց հանձնառությանը, պիտի համոզեն Շվեյցարիայի կառավարությանը, որ տուրք չտա Ադրբեջանի կամայականությանը: Խոսք չկա նրա մասին, թե ինչպես պիտի ՀՀ կառավարությանը համոզեն տեր լինել ռազմագերիների՝ Բաքվի բանտից վերադարձին, ՀՀ տարածքի 200 քառակուսի կիլոմետրից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրս մղմանը: Շվեյցարական կողմն ինչպե՞ս կարող է հետամուտ լինել, որ այն ինչ ձեւակերպվում է փոխզիջում, չդառնա միակողմանի զիջում, ինչի ականատեսն ենք:

-Եթե ձեր ակնարկը շվեյցարական խորհրդարանական պատվիրակության մասին է, ապա չի կարողանա անել: Եթե Ռուբեն Վարդանյանի փաստաբանը բացեիբաց ասաց, որ ինքը դիմել է Թրամփի շատ մերձ օղակին Վարդանյանի ազատման հարցով  ինչին ի պատասխան Թրամփը պատրաստակամ է եղել, եւ ՀՀ-ից Ադրբեջանին ուղղված պաշտոնական գրությունն է անհրաժեշտ,  ՀՀ պատասխանը եղել է ժխտումը, քանի որ պիտի խոչընդոտե հաշտեցման պայմանագրին: Չկարծենք, որ Թրամփի մոտ առավել ուժ պիտի ստանա, եթե այս անգամ Շվեյցարիայի ԱԳՆ այդ բանն անի: Այս շահաքարտերը Ադրբեջանն իր ձեռքը պիտի պահե եւ հաստատ չպիտի երթա  2026-ի ընտրություններից առաջ: Իսկ ընտրություններից հետո ուշ է, քանի որ պարզ չէ  Փաշինյանի վերընտրվելը:

– ՀՀ-ում Շվեյցարիան նոր դեսպան դեռ չունի, իսկ Բաքվում Շվեյցարիայի դեսպանը ի՞նչ դիրքորոշում ունի, արտահայտե՞լ է:

– Որքան գիտեմ՝ ո՛չ: Հետաքրքրական բան նկատվեց պատերազմի ատեն. Շվեյցարիո դիվանագետները Թեհրանից ելնելով Հայաստան չեկան, այլ Բաքու գացին: Սա իհարկե նկատել է տալիս, թե ո՞ր կողմն է գերակշռում շվեյցարացիների համար:

– Խոսք եղավ, որ «արտապատվիրակում» ասվածը հնարավոր է  Շվեյցարիան կատարի: Օրինակը կա՝ Աբխազիա, Օսեթիա, Վրաստան, ՌԴ սահմանին նրանք են: Ծանոթ չէ, թե այդ դերն ինչպե՞ս են կատարում, բայց մեր պարագայում ուրիշ է, եւ որեւէ մեկը դա հստակ չի բացատրում: (Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ասել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ):

– Ի՞նչ կնշանակե, թե  Հայաստանն իր  ճանապարհի վերահսկողությունը պիտի հանձնե ուրիշ մի պետության: Ինծի համար հանելուկ է սա: Ինչպե՞ս կարելի է սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ուրիշ պետության վերահսկողության տակ դնել: Եւ եթե հոն հասնինք, կնշանակե, որ ամենակարեւոր զիջման գացինք: Մենք հանձնեցինք:
Հարցազրույցը՝

ԱՆՍՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Գերմանիա

Լուսանկարը՝ շվեյցարական «20 min» կայքից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանի ու Բաքվի համաժամանակյա քայլերը

Հաջորդ գրառումը

Իրանն ինչպե՞ս է արձագանքում «Զանգեզուրի» արտապատվիրակման մասին հայտարարություններին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Իրանն ինչպե՞ս է արձագանքում «Զանգեզուրի» արտապատվիրակման մասին հայտարարություններին

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական