Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհանդես՝ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»

18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 18-ին՝ ժամը 17:00-ին, Թեքեյան կենտրոնում  (հասցե՝ Երեւան, Խանջյան 50) կկայանա «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» վերահրատարակված աշխատության շնորհանդեսը:

Ատլասը հրատարակվել է Հայասատանի Թեքեյան Մշակութային Միության նախաձեռնությամբ եւ անվանի բարերար, գործարար Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ: Քարտեզագետ՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր Վարդան Մխիթարյան: Մեծածավալ ատլասը լույս է տեսել երեք լեզուներվ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Դրանք կնվիրաբերվեն Հայաստանի եւ արտերկրի հայագիտական կենտրոններին, գրադարաններին, դեսպանատներին, գիտակրթական հաստատություններին:

Այն իր ձեւով եւ բովանդակային լուծումներով բացառիկ ուսումնասիրություն է: Ատլասը հայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակված պատմական քարտեզների մեծածավալ հավաքածուն է, որը նպատակ էր հետապնդում քարտեզների միջոցով ներկայացնել պատմական ժամանակաշրջանների հերթափոխը, անցյալի իրադարձությունների արդյունքում ձեւավորված տարածական փոփոխությունները եւ լուսաբանել հայերի եւ Հայաստանի բազմադարյան պատմությունը: Ներկայացված հանրածանոթ հին քարտեզները եւ դրանցում Հայաստան անվան առկայությունը փաստում է համաշխարհային պատմության կերտման մեջ Հայաստան երկրի ունեցած դերն ու կարեւորությունը:

Հավելենք, որ մինչեւ XX դարի 60-ականները հրատարակված եւ մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատությունների մի զգալի մասը, տարբեր պատճառներով, անհասանելի է ուսումնասիրողներին: Նման աշխատանքների թվին է դասվում նաեւ ֆրանսահայ նշանավոր քարտեզագետ Զատիկ Խանզադյանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը: Այս «Ատլաս»-ի վերատպումը հսկայական նշանակություն ունի անցյալի մասին գիտելիքները պահպանելու գործում՝ իրական հնարավորություն ստեղծելով հանրության ավելի ընդգրկուն շրջանակների համար՝ օգտվելու այս հազվագյուտ ստեղծագործությունից: «Ատլաս»-ի վերատպումը տեղեկատվությունը կդարձնի ավելի մատչելի եւ հասանելի Հայաստանի մասին պատմական քարտեզներն ուսումնասիրողների՝ պատմաբանների, աշխարհագետների, քարտեզագիրների, ուսուցիչների եւ անցյալով հետաքրքրվող յուրաքանչյուրի համար:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հարգանքներով՝

Հայաստանի Թեքեյան Մշակութային Միության լրատվական կենտրոն

հեռ.՝ 010 55 26 32, 010 57 02 83:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ամենահզորը աշխարհում

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ամենահզորը աշխարհում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական