Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհալիական գիտաժողով Լատվիայի համալսարանում

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 24-ին Լատվիայի համալսարանի (Ռիգա) փոքր դահլիճում կայացաւ գիտաժողով՝ նուիրուած Սուրբ Ներսէս Շնորհալու մահուան 850-ամեակին: Այն կազմակերպել էր Բալթեան երկրների հայոց թեմը (առաջնորդ` Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեան) Լատվիայի համալսարանի աստուածաբանութեան բաժանմունքի հետ համատեղ՝ Հայաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից եւ Լատվիայից հայագէտների եւ դասախօսների մասնակցութեամբ: Գիտաժողովին զեկուցումներով հանդէս են եկել Թուրքիայի կաթոլիկ հայերի պատրիարք Պօղոս-Լեւոն Զէքիեանը («Սուրբ Ներսէս Շնորհալին որպէս եզակի կերպար քրիստոնէական մտքի եւ պրակտիկայի մէջ. Շնորհալիի՝ քրիստոնէական էկումենիզմի ռահվիրայական տեսլականը»), Փարիզի համալսարանից դոկտոր Կլոդ-Արմէն Մութաֆեանը («Մլեհ, մի յաջողակ հայ իշխան (1169-1175)»), Լատվիայի համալսարանից աստուածաբանութեան դոկտոր Անդրիս Պրիեդը («Հայ վանականութեան մարգինալ ձեւերը 13-րդ դարում»), լատվիացի հայագէտ դոկտոր Վալդա Սալմինեան («Սուրբ Ներսէս Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պատմական պոեմը»), Էջմիածնի «Գարեգին Ա գիտահետազոտական կենտրոնից» Վահան Ս. եպիսկոպոս Յովհաննիսեանը («Սուրբ Ներսէս Շնորհալուն վերագրուող չորս Աւետարանների վերլուծութիւնը»), Նիւ Եորքի Սուրբ Ներսէս հայկական ճեմարանի պատուաւոր պրոֆեսոր Աբրահամ Տէրեանը («Շնորհալու մեկնաբանութիւնը երանութիւնների մասին»), Լատվիայի համալսարանից աստուածաբանութեան թեկնածու Էլիզաբեթէ Տայվանէն («Սուրբ Ներսէս Շնորհալու քրիստոսաբանութիւնը Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում. ուսանելի մանրամասներ»), Լատվիայի արուեստների ակադեմիայից արուեստաբանութեան դոկտոր Օյար Սպարիտիսը («Հայեացք Կենտրոնական Հայաստանի հոգեւոր ճարտարապետութեանը»),  Լիսաբոնի Նոր համալսարանից Հայկ Իւթիճեանը («Ներսէս Շնորհալու երկերի երաժշտութիւնը. մարտահրաւէրներ եւ արդիւնքներ») եւ Մատենադարանից արուեստագիտութեան թեկնածու Արուսեակ Թամրազեանը («Միստիկ խորհրդաբանութիւնը մելիզմատիկ երգեցողութեամբ. Սուրբ Ներսէս Շնորհալու տաղերը»):

Գիտաժողովի առթիւ Աստվածաբանութեան բաժանմունքի գրադարանում կազմակերպուել է կիլիկեան մանրանկարչութեան ցուցադրութիւն:

Երեւանում, Փարիզում եւ Ռիգայում Ներսէս Շնորհալուն նուիրուած միջազգային գիտաժողովներին յաջորդելու է եւս մէկ շնորհալիական գիտաժողով Հռոմում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:

Ա. Բ.
 

Լուսանկարում՝ Գիտաժողովի մասնակիցներից մի քանիսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սոնյա Օրֆալյանի հատորը՝ ռումիներեն

Հաջորդ գրառումը

Անդալուզյան երգերի կիրքն ու պերճանքը՝ Մագդա Մկրտչյանի ներկայացմամբ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Անդալուզյան երգերի կիրքն ու պերճանքը՝ Մագդա Մկրտչյանի ներկայացմամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական