Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շամանի ԴՆԹ-ն հայկական չէ

27/01/2023
- 27 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոչ ոք չի կասկածում, որ հունվարի 19-ի գիշերը Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի իրական պատճառները, հանգամանքները, իրական մեղավորը կամ մեղավորները չեն բացահայտվելու:

Մինչեւ հիմա ո՞ր հանցանքն ու ոճրագործությունն է բացահայտվել, որ այս մեկն էլ բացառություն լինի:

Պատերազմից մեկ տարի անց, տղաների մասունքները ցելոֆանե տոպրակների մեջ ամառվա շոգին  Կոտայքի դիահերձարանի հատակին հայտնաբերվեցին: Այդ անողոք, հակատիեզերեկան ու հակաաստվածային ոճրագործության համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց ու չպատժվեց: Նույնը՝ Պարոնյան-Լեո խաչմերուկի վրա հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքը:

5000 երիտասարդ հայ տղա սպանվեց 44-օրյա պատերազի ժամանակ, 300-ից ավելի գերեվարված ու անհետ կորած ունենք: 2022-ի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Ջերմուկի, Վարդենիսի, Սյունիքի հարակից տարածքներում անթաղ մարմինները մնացել են բաց երկնքի տակ: Մոտ 300 զոհ ունեցենք նաև սեպտեմբերյան եռօրյա պատերազմի ժամանակ:

Հունվարի 19-ի դեպքը չհաշված, ըստ վիճակագրության՝ միայն վերջին 10 ամսում բանակում, «խաղաղ» պայմաններում այնքան զինվոր է սպանվել, որքան նախագահ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարվա ընթացքում:

Եթե 15 տղայի ողջակիզման դեպքից ժամեր անց  վարչապետ Փաշինյանը մեղքը գցեց բենզինի ու բենզինն օգտագործող զինվորականի վրա, ապա երկու օր անց նա ավելի փիլիսոփայորեն,  միստիկաբար մոտեցավ խնդրին՝ մեղավորը մեր ԴՆԹ-ն է:

«Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք, եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են»,- հայտարարեց «իմաստասեր» Փաշինյանը հունվարի 21-ին,  մարզերում պարեկային ծառայության ստորաբաժանումների բացման առիթով արտասանած իր ելույթի ժամանակ:

Մոտավորապես շամանիզմի տեղայնացման հետ գործ ունենք, երբ ցեղախմբի հետ տեղի ունեցող դժբախտությունների, հանցանքների, սխալ ղեկավարման  մեջ ցեղախմբի առաջնորդին «մաքուր հանելու»  համար շամանը մեղքը գցում է չար ոգիների վրա, բանդագուշանքություններ անում, ցեղի աչքերին թող փչում, ցեղապետին էլ սրբացնում ու առեղծվածային կերպով դժբախտ ցեղակիցներին ուղարկում իրենց քարայրները:

Հաջորդ րոպեին ցեղի գլխին նոր պատուհաս էր գալիս, բայց էլի չար ոգիներն էին մեղավոր, ոչ թե ցեղապետը:

Հրդեհից փրկված ժամկետային զինծառայող Գարուշը պատմում է, որ իրենց կացարանի պատուհանները վանադակաճաղերով փակված են եղել, դուռը դրսից կողպված, հակահրդեհային սարք չեն ունեցել, ավտոբենզին չեն օգտագործել, տղաները հուսահատ այսուայնտեղ են ցատկոտել, որ հրդեհի ճիրաններից ազատվեն, իսկ Փրկարար ծառայության գնդապետը հայտարարում է, թե 14 զինվորների ծխահարված մարմինները հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած:

Փաշինյանն էլ դեպքից ժամեր անց՝ Կառավարության նիստի ժամանակ, մեղքն արդեն գցել էր զինվորների վրա, թե իբր նրանք բենզինով վառարան են վառել ու հրդեհի պատճառ դարձել, ու հատկապես նրանցից մեկն է «գլխավոր մեղավորը»՝ բենզինի 5 լիտրանոց տարան հատակին նետող կապիտանը, որը շնչուղիներն այրված՝ Այրվածքաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պառկած է:

Պետության ղեկավարի հնչեցրած խոսք՝ «ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են»:

5000 տարի ապրեցինք, քաղաքակրթություն, այբուբեն, Մատենադարան, «Մշո ճառընտիր», «Դատաստանագիրք», աստղադիտարան, հայկական արբանյակ, գունավոր հեռուստատեսություն, խաչքար, թոնիր, օպերա ստեղծեցինք, որ 21-րդ դարում հետ գնանք չար ու անտեսանելի ոգիների ժամանակներ:

Մեր շամանի ասածն ասած է կամ էլ մեր շամանը դպրոցական տարիներին տպավորվել է Շիրվանզադեի  «Չար ոգի», Նար-Դոսի «Ինչպես բժշկեցին» ստեղծագործություններով: Կամ էլ նոր մանիպուլյացիայի, այս գործն էլ պատերազմի, գերիների, ադրբեջանական ներխուժումների պես  «ջրելու», պարտակելու, մեղքնի իր ու իր խմբակի վրայից գցելու նոր ձև է գտել՝ ԴՆԹ:

Շամանը երկար խորհել է՝  5000 զոհ, չդադարող պատերազմ, քովիդի՝ անփութության հետեւանք հավելյալ զոհեր, բանակում հազար ու մի սպանություն, բանակից դուրս՝ ամենօրյա մահեր, դատավարություններ, շրջափակված-ցեղասպանվող արցախահայություն, գնաճ, 4 տարում նախորդ 20 տարվան կրկնակի գերազանցած արտաքին պարտք, վրանների մեջ՝ անզեն, անջուր, առանց վառելիքի զինվորներ, ողնաշարը ջարդած բանակ, որդեկորույս ծնողներ, 300 անհետ կորած ու գերեվարված, անթաղ  դիակներ, ահագնացող Եռաբլուր, 3000 դրամով ավելացած թոշակից գոհ տատիկ-պապիկներ…տեսնես  ո՞վ է մեղավոր: Նախկիննե՞րը, ընդդիմությո՞ւնը, չէ… արդեն ինքն էլ է հոգնել «միշտ նույն մեղավորներից»:

Լավ, ո՞վ է մեղավոր… եթե նախկինները չեն, ընդդիմությունն էլ չէ, դե պարզ է, ինքն ու իր խմբակն էլ չեն մեղավոր: Բայց մեկը պիտի՞ մեղավոր լինի:

Էվրիկա՜… հայկական ԴՆԹ-ն է մեղավոր. Պատասխանը գտավ մեր շամանն ու սիրտը տեղն ընկավ:

Եթե մեզ պատուհասած դժբախտությունների մեջ հայկական ԴՆԹ-ն է մեղավոր, հապա ինչո՞ւ այդ նույն ԴՆԹ-ն չի գործում շամանի ու նրա իշխանության մյուս ներկայացուցիչների դեպքում:

Նրանցից ոչ ոք բանակում՝ բզկտված վրաններում, գոմ հիշեցնող կացարաններում ծառայող չունի՞, ոչ մեկի թեկուզ հեռավոր բարեկամը «բենզինով վառարան չի՞ վառում», հղի չի՞, փողոց չի՞ անցնում, Սուրմալուի պայթյունի ժամանակ այդ տարածքով չի՞ անցել:

Սրանք չարամիտ, չարակամ հարցեր չեն, բնավ:

Եթե շամանն ու շամանականները ձերբազատված են դժբախտություններից, ուրեմն կամ նրանց դեպքում ԴՆԹ-ն «փչացել է», կամ նրանց ԴՆԹ-ն ուրիշ է, համենայն դեպս, հայկական չէ՛:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եզրութաբանական հարցեր եւ ավելին. միջանցքներ եւ տարանցիկ ուղիներ

Հաջորդ գրառումը

ՏՈՄՍԱԿ. «Մըն Ալլահ…»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՏՈՄՍԱԿ. «Մըն Ալլահ...»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Իսրայելը որոշել է կրճատել Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը։ Եգիպտոսի և Գազայի միջև սահմանային անցակետը կմնա փակ. հայտնում է The...

ԿարդալDetails

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական