Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նուրբօրգանական քիմիայի ապագան՝ վտանգված

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ազատության 26|1 հասցեում է գտնվում  ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ը, որի տարածքում՝ հենց մեջտեղում,  բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվելու:

2021 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարությունը, որպես ներդրումային ծրագիր, քննարկել է Ազատության պողոտայի սկզբնամասում՝ քիմիական կենտրոնի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը: Փաստորեն, այս ծրագիրը կառավարության գնահատմամբ՝ ներդրումային լուրջ նախագիծ է:

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը համոզված է, որ  այդ ինստիտուտը կորցնելու ենք, որովհետեւ կառավարությունը նախապատվությունը տալիս է  բիզնեսին:

Ազատության 26|1-ում  նուրբօրգանական քիմիայի 5 մասնաշենք կա, մեջտեղում ջրավազանի տարածքն է, որտեղ էլ հենց բազմաֆունկցիոնալ համալաիրն է կառուցվելու: Շենքերի ու ջրավազանի հեռավորությունը 30 մետր է: Կենտրոնական մասնաշենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Այդ տարածքում կառուցել բազմաբնակարան, բազմահարկ շենք, կնշանակի բնակիչներին ուղղակի կրակը գցել, որովհետեւ դեղերի արտադրությունից արտազատվող հոտը տարածվում է շուրջբոլորը, բարձրանալու է նաեւ բնակարաններ:

«3-4-րդ  հարկերից բարձ այդ հոտերն անպայման զգալու են, բնակիչները բողոքելու են, իսկ նրանց չեք կարող բացատրել՝ դրանք անվտա՞նգ են,  թե՞ ոչ: Այդ ժամանակ, հետաքրքիր է,  ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ բազմաբնակարաներն են քանդելու:

Երկու օր է՝ տարածքում արդեն երկրաբանական հետախուզություն, հողային աշխատանք   է կատարվում, որպեսզի շենքը նախագծվի. ինստիտուտի առօրյան արդեն իսկ խաթարվել է: Շինարարական աշխատանքների հետեւանքով ցնցումներ են լինելու, դա ինչպե՞ս կարող է չազդել քիմիական պրոցեսների վրա»,- նշում է Ռոբերտ Հակոբյանը:

Քիմիայի ինստիտուտում  1 միլիոն դոլար արժողությամբ նոր սարքեր են տեղադրված, որոնք շատ նուրբ ու զգայուն են, շինարարության փոշուց, ցնցումներից  կարող են փչանալ:

«Դրանցից  մեկը 600 հազար եվրո արժողությամբ միջուկամագնիսական ռեզոնանսի գերժամանակակից  սարք է, որը տարածաշրջանում միակն է ու առանց որի Հայաստանի քիմիկոսներն աշխատել չեն կարող. ֆիզիկոսներն ու կենսաբանները եւս օգտվում են դրանից:

Գնահատում չի եղել, կվնասվե՞ն այդ սարքերը, թե ոչ: Պետությունն, ի վերջո, ներդրում է արել, ծախս է արել: Մի ձեռքով կառավարությունն աջակցություն է տրամադրում, մյուս ձեռքով բիզնես-նախագծի միջոցով այդ ներդրումները փոշիացնում է»,-իրավիճակն այսպես է գնահատում լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը:

Կառուցապատողին  շինթույլտվություն չի տրամադրվել, բայց տարածքում հողային աշխատանքներն արդեն սկսվել են:

Ինստիտուտի աշխատակիցների հետ  մեկ անգամ հանդիպում եղել է: Ասել են՝ տարածքի շենքերն ինչների՞դ են պետք: Տվեք վարձակալության, գնացեք տուն: Մեկ է, ցածր աշխատավարձ եք ստանում, տանն աշխատելով՝ ավելի շատ գումար կվաստակեք, քան այստեղ:

«Հիմնական բողոքողները երիտասարդներն են, նրանց էլ ասում են՝ ձեզ բնակարաններ կտանք: Իսկ դա դիտարկվում է կաշառք, ոչ թե համագործակցություն:

Գիշերով ճաղավանդակներ են կտրում՝ ոստիկանների ներկայությամբ: Կառավարության անդամները, քաղաքաշինության կոմիտեն 2021 թվականին տվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ շինարարության թույլտվություն չի կարող լինել, քանի որ ինստիտուտի շենքերից անգամ 30 մետր հեռավորությունը չի պահպանվում նոր շենքը կառուցելու համար: Այն, որ գլխավոր մասնաշենքը պատմամշակութային արժեք է, այստեղով անցնող 17-18 դարերում կառուցված Աբուհայաթի ջրանցքն էլ է պատմամշակությաին արժեք. քաղաքապետարանը ջրատարի մի հատվածը պատմամշակութային հուշարձանների ցանկից հանել է, որպեսզի շինաշխատանքները թույլատրվեն»,-պատմում է գիտաշխատող Աստղիկ Շախատունին:

Քիմիական ինստիտուտի այդ տարածքը 2007 թվականին  1 միլիոն դրամով վաճառվել է, մեկ տարի հետո վերավաճառվել է 300 միլիոն դրամով, հետո նորից է վերավաճառվել՝ այդպես հասնելով մինչեւ 2021 թվական:  2018 թվականին քրեական գործ է հարուցվել, ու գործարքը ճանաչվել է ապօրինի, բայց հողի սեփականատերն իր հարցերը կարողանում է  լուծել:

 2006  թվականին կառավարությունը որոշում է կայացրել օրգանական, նուրբօրգանական եւ մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնները միավորել ¨ ամեն ինչ տեղակակայել նուրբօրգանական քիմիայի կառույցում: Վաճառքի են հանվել անգամ Քանաքեռում գտնվող օրգանական քիմիայի ինստիտուտի 6 մասնաշենքերը: 16 հեկտարից այսօր 6 հեկտարն է մնացել, 10 հեկտարը ժամանակի ընթացքում վաճառվել է: Այսօր այս ոլորտում աշխատում է  200 մասնագետ:   Իսկ նուրբօրգանական քիմիայի ինստիտուտը   վերջինն է, որտեղ բացառիկ հետազոտություններ են կատարվում:

Արտադրամասերում  դեղեր են արտադրվում, որոնցից 4-ը հայկական ու ԱՊՀ շուկայում վաճառվում է: Պատերազմի օրերին ինստիտուտը, արտադրանքի ծավալները մեծացնելով,  ռազմաճակատին ապահովել է դեղամիջոցներով: Մինչ այդ՝  ինստիտուտում 14 անուն դեղամիջոց է հայտնաբերվել, հիմա էլ կան նոր նյութեր. ներդրումների դեպքում դրանք եւս արտադրություն կմտնեն: 

Հիմա այս չակերտավոր ներդրումային բիզնես- ծրագրի պատճառով  վտանգի տակ է դրվելու ինստիտուտի ոչ միայն գոյությունը, այլեւ հետագա գործունեությունը, այն դեպքում, երբ հայրենի կառավարությունը բազմիցս է հայտարարել, թե գիտությունն իր համար  գերակա ճյուղ է:

Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտը սովետական ժամանակներում է կառուցվել՝  Երեւանից դուրս: Մայրաքաղաքը մեծացել է, ինստիտուտը ներառվել է Երեւանի տարածքում, բայց մասնաշենքերը  բնակելի շենքերից  հեռու են  ամենաքիչը 400-500 մետրով:  Արտանետումներ կան, բայց այդ հեռավորության վրա չեզոքանում են: Գիտական հանրության համար ընդունելին այն է, որ կառուցապատողը տարածքից հեռանա ¨ այլ վայրում կառուցի բազմաբնակարանը:

«Հայաստանում նման երկրորդ կառույց ստեղծելու մասին երազել անգամ հնարավոր չէ, գոնե եղածը պահպանվի: Ելքն այն է, որ  պետությունը կամք դրսեւորի, կա՛մ տարածքը հետ գնի, կա՛մ կառուցապատողին այլ տարածք առաջարկի: Այն ճարտարապետը, որը կստորագրի շինթույլտվության տակ,  անհայրենիք է: Գիտական մասը մի կողմ եմ դնում. ինստիտուտը ճարտարապետական արժեք ունի եւ ընկալվում է որպես ճարտարապետական մեկ ամբողջական համալիր-կառույց:

Պատկան մարմիններին չի ներկայացվել, որ Աբուհայաթի ջրագծի մի հատվածն  անցնում է ինստիտուտի բակով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասում եմ՝  պատմամշակութային արժեքը ինստիտուտի տարածքում է, զարմանում է՝ ո՞նց թե: Անգամ տարածքին ծանոթ չեն: Այդ դեպքում Քերոբյանն ինչպե՞ս է ներդրումային նախագիծը  ներկայացրել կառավարությանը»,- զարմանում է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը:

Մինչեւ գիտաշխատողները  հարցեր  չեն բարձրացնում, պատկան մարմինները դրանց վրա ուշադրություն չեն դարձնում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ կառուցապատողը գիտի, որ այդտեղ պատմամշակութային հուշարձաններ կան, փորձում է զգույշ գործն առաջ տանել, իսկ պատկան մարմինները չգիտե՞ն:

«Առքուվաճառքի գործընթացն ապօրինի է. քննչական կոմիտեն էլ այդ փաստաթղթերն ունի: Լավ, եթե մինչեւ հիմա պետական այրերը չգիտեին, որ տարածքում պատմամշակութային հուշարձաններ կան, հիմա արդեն գիտեն, չէ՞: Բիզնես-ծրագի՞ր են ուզում. Խնդրեմ: Թող ջրավազանի տարածքը բարեկարգեն, ներդրումներ անեն ու շահույթ ստանան: Այդ ջրավազանը ժամանակին միտումնավոր է կառուցվել, որովհետեւ բնապահպանական նշանակություն ունի: Անգամ Պետական վերահսկողական ծառայությունից փաստաթուղթ կա, որ պետք է կառուցապատումը բացառել: Քաղաքապետարանում ու այլ կառույցներում  այդ թղթին ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- նկատում է ինստիտուտի գիտաշխատող Արփինե Հարությունյանը:

Նշենք, որ Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտը համագործակցում է Շվեյցարիայի, Սաուդյան Արաբիայի ընկերույթունների հետ, լուծում է Հայաստանում առկա փոքր եւ միջին քիմիայի խնդիրները: Այն մասնագետների դարբնոց է, համագործակցում է կենսաբանների, ֆիզիկոսների հետ: Ոլորտը 200 աշխատակից ունի: Ինստիտուտում սինթեզվում են   հոգեմետ, հակաուռուցքային, հակամանրէային, հակավիրուսային նյութերը: Հատկապես համավարակի պայմաններում կառույցի աշխատանքն ավելի է  կարեւորվում: Ինստիտուտը սերտորեն կապված է նաեւ ռազմարդյունաբերության հետ: Այս ոլորտի հետ համագործակցության աշխատանքները, սակայն, հասկանալի պատճառներով չեն մանրամասնվում: Կոռուպցիա՞, անհեռատեսությո՞ւն, թե՞ օտար գործակալների ձեռքի գործ. ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս երեք հարցերի պատասխանը չունեն, բայց հստակ մտավախություն ունեն, որ բազմաֆունկցիոնալ շենքը կկառուցվի: Տարեկան 15 դրամաշնորհային ծրագիր է շահում ինստիտուտը, լաբորատորիայի աշխատակիցները համագործակցում են օտարազգի գիտնականների հետ, եթե այս կառույցը Հայաստանին պետք չէ, ավելի լավ է հենց հիմա փակվի: Բիզնես-ծրագրով գիտությունը ոչնչացնելու այս մեթոդն անազնիվ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկրաշարժի վտանգների մասին՝ միայն Facebook-ի մակարդակում

Հաջորդ գրառումը

Ուկրաինայի ճգնաժամը եւ դրա հետեւանքները Հայաստանում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինայի ճգնաժամը եւ դրա հետեւանքները Հայաստանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական