Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի՝ Արցախն Ադրբեջանի կազմում, ու այն էլ  առանց որեւէ կարգավիճակի»

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի պաշտոնական կայքը (Փաշինյանի իշխանության գալուց հետո թերթն, ի դեպ, չի տպագրվում), հղում անելով «հավաստի աղբյուրին», գրել էր, թե ի՞նչ պայմաններ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանին, այսպես ասած, «խաղաղության պայմանագիր» կնքելու համար: Ըստ այդմ՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչումն է՝ առանց որեւէ կարգավիճակի: Ըստ ձեզ՝ Փաշինյանն ինչո՞ւ է այժմ բացեիբաց խոսում Ադրբեջանի պահանջների մասին:

– Առաջին անգամ չէ, ավելին՝ դա վարաչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է՝ նոր, մոտալուտ, ցավոտ որոշումներից կամ իրողություններից առաջ հարցազրույցի անվան տակ սկսում է մենախոսել ու ասել այն, ինչ սպասում կամ սպառնում է մեզ: Նրա ասածի տողատակերն իրականում բավական պարզ են. աստիճանաբար հրաժարվել Արցախից, չնայած, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ներքո ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ արդեն հրաժարվել էր Արցախի Հանրապետության երաշխավորը լինելուց: Վերջին՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց՝ ձեռքերը լվանում է Արցախից: Շեշտեց՝ ՀՀ իշխանություններն այլեւս որեւէ կերպ առնչության չեն ունենալու Արցախի հետ, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունն են ճանաչելու: Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի հիմնական շահառուն պետք է Արցախի ժողովուրդը լինի՝ ընտրված ներկայացուցչի միջոցով: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե ԼՂՀ նախագահը, այլ «ընտրված ներկայացուցիչը» պետք է լինի Արցախի հիմնական շահառուն ու բանակցողը:

Նրա այս մտքերից հետո ՀՀ տարբեր այլ պաշտոնյաների շուրթերով (էլ չասած Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» կայքում տեղ գտած «հավաստի աղբյուր»-ով լուրը) ասվեց այն, ինչ ուզում էին ու պետք է ասեին, այն է՝ Արցախի ժողովուրդն Արցախում ընդամենն ապրելու իրավունք է ունենալու: Գուցե նաեւ իր լեզուն ու մշակույթը կիրառելու իրավունք էլ ունենա, ու վե՛րջ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փակեց Արցախի  էջը, ու եթե այս ամենի առաջը չկարողանանք առնել, ապա Արցախին հայաթափում կամ ընդհանրապես ոչնչացում է սպասվում:

– Եթե մի պահ պատկերացնենք, թե Արցախն առանց որեւէ կարգավճակի Ադրբեջանի կազմում է, ապա դա ի՞նչ կարող է ենթադրել:

– Արցախն, արցախցին որեւէ կերպ չի էլ դիտարկում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը: Միակ ճանապարհը պայքարն է, երկխոսությունն Արցախի հետ ընդհանրապես չի էլ քննարկվում: Ի՞նչ է նշանակում երկխոսություն Բաքվի հետ, դա նշանակում է Արցախի վերջնական կորուստ: Ու միանշանակ պետք է հրաժարվել այնպիսի իշխանությունից, որ ասում է՝ պետք է հրաժարվել Արցախից, որովհետեւ դա շատ ավելի հեռուն է տանում: Գոնե հիմա ակնհայտ է, ու տեսնում ենք, որ երբ թշնամուն հանձնվեց Շահումյանի շրջանը՝ Քարվաճառով, ինչ է կատարվում Վարդենիսում: Երբ հանձնվեց Քաշաթաղը, տեսանք՝ ինչ է կատարվում Սյունիքում: Այսինքն՝ Արցախը մասամբ հանձնելուց հետո այնպես չէ, որ Հայաստանում հանգիստ ապրում ենք: ՀՀ-ն ուղիղ վտանգի տակ է, ու Արցախի ամբողջական հանձնումը հակառակորդի ձեռքերը ոչ թե կապելու, այլ էլ ավելի է ազատ արձակելու: ՀՀ մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն՝ եթե շարունակում են սատարել ու պահել գործող իշխանությանը, ապա վտանգի տակ են դնում եւ՛ իրենց, եւ՛ իրենց երեխաների կյանքը:

– Արցախում թե՛ ՀԺ-ի այսօրվա լուրը, թե՛ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ Ստեփանակերտն ու Բաքուն առաջիկայում կերկխոսեն, ինչպե՞ս են վերաբերվում: Ինչպե՞ս են պատկերացնում այդ երկխոսությունն, ու դա՞ ինչ է նշանակում:

– Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի Արցախն Ադրբեջանի կազմում, ու այն էլ առանց որեւէ կարգավիճակի: Եթե, Աստված մի արասցե, նման բան լինի, ապա միանգամից կարելի է հասկանալ՝ երկու ճանապարհ կա՝ կա՛մ Ադրբեջանի կազմում զրո կարգավիճակով ապրել ու ոչնչանալ, կա՛մ երկրորդը՝ ուղղակի հայաթափում: Բայց Արցախում որեւէ կերպ չեն պատրաստվում զիջել կամ անել այն, ինչ պահանջում են Փաշինյանի «տերերը»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղվա մտահոգությամբ

Հաջորդ գրառումը

Ճաշը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ճաշը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական