Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլն ի՞նչ անի, որ մենք  ոչ հայերեն գիտենք,  ոչ  էլ՝ մեր լավն ու վատը

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանը որոշակի տարածքի վրա հսկողություն է սահմանել». «Բարեւ, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա» ասելու պես ԱԺ ամբիոնից արտասանեց սեպտեմբերի 12-ի կեսգիշերից սկսած՝ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետն ու անցավ առաջ:

Հայաստանի ներքաղաքական կյանքում ոչինչ չի փոխվել: ԱԺ-ն աշխատում է սովորական՝ նախապես սահմանված օրակարգով, նախարարությունները՝  նույնպես: Երեւի այս ամենի ֆոնին է, որ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փողերով սնվող   «Արարատնյուզ»  կայքի լրագրողը 2021 թվականին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի Ջողազի ջրամբարի մոտ նկարվել է՝ իբր ռեպորտաժ է պատրաստում, բայց այդ նկարը 2022 սեպտեմբերի 13-ին տեղադրել ֆեյսբուքում՝ հետեւյալ գրառմամբ. «Ես հիմա Գորիսում եմ, եկել եմ Սյունիք՝ ինչ-որ սարսափ մարտական իրականություն նկարելու: Արդեն պատկերացնում էի՝ ինչ թեժ մարտեր են ընթանում: Սակայն այստեղ լռություն է»:

Իշխանական լրատվամիջոցում աշխատող լրագրողի հրապարակումը երկու օր ադրբեջանական լրատվամիջոցների թոփ-նորությունն էր: Լրատվականների «թագուհուն» հղում կատարելով՝ ադրբեջանցիները գրել են, թե  հայերը խաբում են, հայ լրագրողն իր բերանով է ասում, որ Ադրբեջանը չի հարձակվել Հայաստանի վրա, հայ լրագրողը հերքում է նաեւ Հայաստանի Պաշտպանության նախարարության տեղեկությունները. ոչ մի պատերազմ՝ առավել եւս ադրբեջանական զինուժի կողմից, չկա:

Ոչ ոք չի կասկածում, որ անգամ այս հոդվածը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության խոշորացույցի տակով է անցնում, իսկ «Արարատնյուզի» լրագրողի խաբեությունը, որ բացահայտ հանցանք է՝  նկարվել Տավուշում, ներկայացնել՝ որպես Գորիս, նկարվել մեկուկես տարի առաջ, ներկայացնել, թե հենց հիմա է՝ սեպտեմբերյան պատերազմի առաջին օրը, պետք է իր վրա հրավիրեր ԱԱԾ-ի ուշադրությունը: Բայց, ոչ: ԱԱԾ-ն պատերազմի ժամանակ թշնամուն պաշտպանող ու այդ պաշտպանությունը չթաքցնող, ընդհակառակն՝ բացահայտ, հրապարակավ ներկայացնող  (ընդ որում՝ կեղծարարությամբ, տեղանքի ու ժամանակահատվածի խեղաթյուրումով) անձերով չի զբաղվում:

«Լրագրողի գործողությունները, որոնք կեղծ տեղեկություններ են ներկայացնում Սյունիքի մարզում թշնամու կողմից ռազմական գործողություններ չկատարելու մասին, պետք է քննարկվեն ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համատեքստում՝ պետական դավաճանություն: Այն, ի թիվս այլ դրսեւորումների՝ պետական դավաճանություն է  համարում թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:

Այն, որ լրագրողն օգնություն է ցույց տալիս թշնամուն՝ ակնհայտ է, ավելին՝ նա հիմք է ստեղծում իր հրապարակումը միջազգային հանրությանը ներկայացնելով վնասել ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանն ու արտաքին անվտանգությանը, այլեւ պախարակում է մեր պետությանը»,- փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանի վերլուծությունն է՝ օրենսդրական  հիմնավորմամբ:

Բայց Նանեից ի՞նչ սպասենք, երբ մի ամբողջ երկրի ղեկավարն է կեղծում ու մանիպուլացնում: Երբ թշնամին պատերազմ է մղում մեր դեմ ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ներս՝ ռմբակոծելով ու հերատակոծելով աթս-ներից, ծանր տեխնիկայից, ոչնչացնելով հայկական դիրքեր ու բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բայց իշխանություններն այդ ոխերիմ թշնամուն համառորեն անվանում են հակառակորդ, իսկ լայնածավալ պատերազմն անվանում  սահմանային միջադեպ, ագրեսիա, սադրանք, սահմանային լարվածություն: Ընդամենը:

Սեպտեմբերի 14-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն:

Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ: Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»:

Հանրությանը ցնցած հայտարարությունը հանրությանը ոտքի հանեց՝ բոլորս դեպի Բաղրամյան պողոտա՝ ԱԺ, եւ Հանրապետության հրապարակ՝ Կառավարություն:

Հաշված րոպեների ընթացքում երկու վայրում էլ հոծ բազմություն հավաքվեց, Երեւանի կենտրոնում ավտոմեքենաները սկսեցին ընթանալ բարձր ազդանշաններ արձակելով, անցորդները գոչում էին՝ Նիկոլ, հեռացիր: Չանցած մեկ-երկու ժամ՝  Փաշինյանը, նրա թիմակիցները, կատարածուները, ֆեյքաֆաբրիկան ձեռքուոտք ընկած՝ հայտարարեցին, թե ժողովուրդ, սխալ եք հասկացել, ձեզ մանիպուլացնում են, ոչ մի փաստաթուղթ էլ չի նախատեսվում ստորագրել:

Հայախոս մի ամբողջ ժողովուրդ սխալ էր հասկացել հայախոս վարչապետի խոսքը, որը «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ համաձայնում է.

 Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության պահանջատիրությունից, այսինքն՝ ընդունում է,  որ թուրքերը ցեղասպանություն չեն իրականացրել:

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում:

Հայաստանը բանակ չի ունենա, մեկընդմիշտ կզրկվի անվտանգության իր միակ երաշխիքից:

Ադրբեջանին կանցնեն  Հայաստանի այն տարածքները, որոնք այդ երկրի զինուժին հաջողվել է գրավել մինչ այդ պահը:

Հայաստանը կհանձնի Սյունիքի մի մասը՝  Թուրքիայի  ու Ադրբեջանի համար  «միջանցք» ապահովելու համար:

Տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ փախստականի անվան տակ կվերադառնան Հայաստանի տարբեր մարզեր՝ բնակության:

Ադրբեջանն իր վերահսկողության տակ կառնի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ, նաեւ «անկլավները»:

Հայաստանը ստիպված կլինի Ադրբեջանին նյութապես փոխհատուցել իր տարածքները 30 տարի «օկուպացված պահելու համար»:

Մի խոսքով՝ Հայաստանի լիարժեք կապիտուլյացիա: Ու սա գիտակցում են նաեւ իշխանությունները՝ երկու տարվա ընթացքում բանակը ոտքի հանելու, սպառազինելու համար մատ մատի չտալով, բանակը հալածելով ու հյուծելով:

Խաղաղության պայմանագրի պայմաններն իմանալու համար  ստիպված ենք փորփրել այլ աղբյուրեր, որովհետեւ իշխանական օղակները ոչ մի փակագիծ չեն բացում, «Արարատնյուզի» լրագրողի պես Տավուշի ջրամբարի մոտ կանգնում, բայց հայտարարում են, թե հենց հիմա  Գորիսում են գտնվում, ու կրակոց, հրթիռ, պատերազմ չկա:

Ու  եթե նրանց հավատանք, ապա խաղաղության պայմանագիր ասվածը մի երանելի, անվտանգ  թուղթ է, որ հայ ժողովրդին ու Հայաստանին վերջապես ազատելու է անվերջ պատերազմներից, Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանները դառնալու են անառիկ, հայերն   ադրբեջանցիների հետ կողք կողքի ու խաղաղ ապրելու են, այդ կախարդական թուղթը հայ-ադրբեջանական բարեկամության, եղբայրության երաշխիք է դառնալու:

«Խաղաղության պայմանագիրը» դառնալու է հայի անձնագիրը, ցույց ենք տալու մեր բարեկամ, սրտակից ադրբեջանցիներին, ու նրանց ձեռքի զենքերը փշուր-փշուր են լինելու, վերածվելու են վարդ-մանուշակի ու գորգի պես փռվելու են  հայերիս ոտքերի տակ:

Հետո խաղաղության  պայմանագիրը ցույց ենք տալու թուրքերին, ու նրանց բայրաքթարները դառնալու են էժան լոլիկներ ու երկնքից թափվելու են մեր գլխին:

Հա, չմոռանանք, որ խաղաղության պայմանագրով մի վայրկյանում ոխերիմ թշնամուց հարազատ բարեկամի վերածված թուրքերն ու ադրբեջանցիները մեզ հետ եղբարնալու են մե՛ր երկրում, նրանք մե՛ր երկիր են գալու: Հյուրի պես չեն գալու, այլ տանտիրոջ իրավունքով:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թույլ չտանք, որ մեր ողբերգությունը հարաբերականացնեն

Հաջորդ գրառումը

Կարմիր մոլորակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Կարմիր մոլորակը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական