Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նամակ Արցախից

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայում իր աշխատանքները շարունակում է Ստեփանակերտ քաղաքում: Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը մանրակրկիտ ծանոթանալով անվանի գիտնական,  Հայկական էներգետիկակյան ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան» գիտական մենագրության հետ հրաշալի կարծիք է ուղարկել մենագրության վերաբերյալ:Ստորեւ ներկայացնում ենք կարծիքն ամբողջությամբ:

Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական Ստեփան Պապիկյանը աշխատելով երկար տարիներ գրել է Արցախի էներգետիկայի վերաբերյալ արժեքավոր եւ ծանրակշիռ գիրք:

Մենագրությունը իր բնույթով եզակի է, ունի գիտական եւ գործնական նշանակություն: Այն կարելի է համարել Արցախի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման հիմքը:

Գրքում ներկայացվում է Արցախի էներգետիկայի պատմությունը սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ եւ վերլուծություններ` կապված Արցախի էներգետիկայի տարբեր ճյուղերի զարգացման հետ: Նրանում տեղ է գտել նաեւ Արցախի գազամատակարարման համակարգերի վերաբերյալ ուշագրավ տեղեկատվություն: Տրվում են նաեւ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հուսալի եւ կայուն էներգետիկ  ծրագիր մշակելու համար:

-Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զար-գացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ, գիտականորեն հիմնավորված ծրագիր` հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Այն անխզելիորեն պետք է կապված լինի ՀՀ-ում մշակված համանման ծրագրի հետ,- առաջարկում է Ս.Պապիկյանը:

Ս.Պապիկյանն առաջարկում է Արցախի Հանրապետության համար մշակել էներգետիկ դիվանագիտություն, որի դեպքում կապահովվի երկրի էներգետիկ անվտանգությունը եւ հուսալի ու կայուն էներգամատակարարումը:

Գրքի եզրակացության մեջ բերված առաջարկությունների հետ համակարծիք ենք:Ցանկալի է շարունակել գիտական հետազոտություններն այս ուղղությամբ, պատրաստել մասնագիտական եւ գիտական կադրեր Արցախի Հանրապետության համար:

Ճիշտ կլիներ գիրքը որոշակի կրճատումներով (մոտ 50 էջի սահմաններում) հրատարակել նաեւ այլ լեզուներով` ռուսերեն, անգլերեն եւ այլն: Այն հանրամատչելի դարձնել նաեւ միջազգային մակարդակով:

– Առաջարկում ենք «Արցախի էներգետիկան» գրքի հիման վրա գրել սցենար եւ պատրաստել վավերագրական ֆիլմ ու  այն տարբեր լեզուներով ներկայացնել միջազգային հարթակներում: Անտարակույս, ֆիլմի առկայությունը էականորեն կնպաստի Արցախի անկախության ճանաչման գործընթացին,- նշում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Ռ.Ավագյանը:

  Կարծում ենք կգտնվեն բարեգործներ` Հայաստանից եւ սփյուռքից, որոնք կնպաստեն վերը նշված առաջարկությունները կյանքի կոչելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չապրած երկու գարունը…

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության վայրը… մեր օրենքում

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության վայրը... մեր օրենքում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական