Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Յուրացումից՝ ուրացում

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոգեբանորեն պատրաստ լինենք, որ մի օր էլ Ալիեւը մեր փոխարեն կորոշի՝ առավոտյան սո՞ւրճ խմենք, թե՞ թեյ, եկեղեցի մտնե՞նք, մոմ վառենք, աղոթենք, թե՞ դա էլ է արգելելու Հայաստանի դե ֆակտո նախագահը:

Փաստացի 2,5 տարի Հայաստանի կառավարիչներն Ալիեւի հրահանգներով են շարժվում, աջ հոնքն է բարձրացնում, ուրեմն Փաշինյանը պիտի ասուլիս տա ու հայտնի «անկլավների անխուսափելի հանձնման» մասին, ձախ հոնքն է բարձրացնում,  ուրեմն նախկինների հասցեին մեղադրանքների դոզան թույլ է, պիտի ավելացնել, թե չէ հաջորդ օրը Բաքվից եթե բռունցք թափահարեցին, վայն եկել է,  մեզ տարել:

Սոթքի հանքերն էլ չեն շահագործվում, աշխատողները հարկադիր պարապուրդի են մատնվել: Ալիեւը ստիպեց, որ իր խոսքով՝ «Ադրբեջանին պատկանող» Սոթքի հանքավայրը չշահագործվի: Բանակ չունենք. Ալիեւն արգելել է մեզ բանակ ունենալ, զենք գնել, նրա զորքերը 2  տարի է՝ մեր տարածք են մխրճվել, Հայաստանի դե յուրե ղեկավարը, ի լուր Հայաստանի դե ֆակտո ղեկավարի, հայտարարում է՝ պետք է երկու կողմի զորքերը «հայելային» հետ քաշվեն: Մենք մեր իսկ տարածքում մի քանի կմ էլ ենք հետ քաշվում, թշնամու զորքը ոչ միայն հետ չի քաշվում, այլեւ մեր հետ քաշված տարածքից էլ է  առաջ  գալիս:

Հայաստանի դե յուրե ղեկավարը հազար անգամ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը հետը, պարզում է՝ նաեւ «անկլավներով»:

Հայաստանի դե յուրե ղեկավարը, նրա շրջապատը՝  Անվտանգության խորհրդի քարտուղարը ներառյալ, հայտարարում են, թե տեսեք, մենք ճանաչում ենք 86.600 քկմ-ը, իսկ Ադրբեջանը մեր 29.800 քկմ հայկական տարածքը չի ճանաչում:

Ինչո՞ւ պետք է ճանաչի, երբ դո՛ւք ինքներդ չեք ճանաչում, երբ հազարամյակներով կանգուն մնալով՝ եկած-մեզ հասած Հայրենիքի հայկականությունն  ու հայի բնիկ լինելն առաջինը դո՛ւք եք կասկածի տակ դնում ու այդ կասկածն ի լուր ձեր տիրոջ՝ Ալիեւի հայտարարում ու նրանի՛ց՝ հայի արյունը տասնամյակներով խմած, հայի չլինելը երազող ու հայի չլինելու համար պայքարող հայատյացից հայի Հայրենիքի «կադաստրի թուղթ»  աղերսում:

Աուլներում՝  թաղիքների տակ առաջացած քոչվոր ցեղի ցեղապետից 5000-ամյա Հայաստանի «կադաստրի թուղթ» է ուզում փողոցից ժողովրդի ուսերի վրայով կառավարություն մտած թավշյա ոմն բռնակալ, իսկ ցեղապետը դեռ մտածում է՝ «կադաստրի թուղթը» բաշխի՞, թե՞ 5000-ամյա ժողովրդի քթից բռնած՝ էլի քարշ տա, էլի զինվոր ու տարածք խժռի:

Ցեղապետն ինչո՞ւ տա «կադաստրի թուղթը», եթե դիմացինն ինքն է իրեն իր բերանով տնվոր համարում, եթե թավշյա բռնակալն  անընդհատ ընկրկող, զիջող, խեղճացած, մարդկային ու ազգային արժանապատվությունից կամովին հրաժարված մեկն է: Այդպիսինի հետ ի՞նչ բանակցություններ ու պայմանավորվածություն՝ թեկուզ գրավոր, կնիք-ստորագրությունը վրան, Պուտինի, Շոլցի, Միշելի ու հարյուրավոր միջնորդ-ականատեսների վկայությամբ:
Ցեղապետն արդեն հայտարարել է՝  ես եմ գծելու ձեր քարտեզը:

Ի՜նչ քարտեզ, ի՜նչ Հայրենիք.  5000-ամյա ժողովուրդը, շունչը պահած, սպասում է ստրկության ու բնաջնջման քշվելու իր ժամին, որովհետեւ կամովին, իր ձեռքով ընտրեց իր թավշյա բռնապետին:
Դուք յուրացրիք Հայկական երկու պետությունների կենսատու ավիշները եւ երկուսին էլ ուրացաք, ուրացաք նաեւ  Հայոց ցեղասպանությունը. ամեն օր մի նոր առիթ եք փնտրում այդ ուրացումը թարմացնելու-նորոգելու եւ Թուրքիային ամենօրյա հաշվետվություն ներկայացնելու համար: Ուրացման սցենարի համաձայն՝ ձեր խմբակից ամեն օր մեկը հանձնարարություն է ստանում ու մի նոր մեղայականով թուրքերին հաճոյանում: Մի օր՝ Վիգեն Խաչատրյան, հաջորդ օրը՝ Հակոբ Ասլանյան եւ Գուրգեն Արսենյան, մյուս օրը՝ Զարեհ Սինանյան. դերակատարները փոխվում են, դերը նույնն է՝ ուրացում:

Եղեռնազարկ գրողների մասին ձեր կազմած բովանդակախեղ գրականության նոր դասագրքերում հայ երեխաներն արդեն կարդալու են՝ Դանիել Վարուժան. նրա կյանքն ընդհատվեց 1915 թվականի ողբերգական իրադարձությունների պատճառով. այնպես, ինչպես թուրքերն են բնորոշում Հայոց ցեղասպանությունը: Դուք ուրացել եք նաեւ հայդուկական շարժումն ու նրա նվիրյալ մահապարտներին, ու ձեր ուրացումը փաթեթավորել եւ դասագրքի անվան տակ դրել հայ երեխայի ձեռքը:

Ուրացողին ուրանում են անգամ նրանց տերերը: Դուք սարսափով սպասում եք ձեզ ուրանալու դժնդակ ժամին:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր նոր Սարդարապատը

Հաջորդ գրառումը

«Մայր Հայաստան». նորաստեղծ շարժման անդամները վստահեցնում են՝ պայքարը մինչեւ վերջ են տանելու

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Մայր Հայաստան». նորաստեղծ շարժման անդամները վստահեցնում են՝ պայքարը մինչեւ վերջ են տանելու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական