Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
dav

dav

Յաղթանակի կամարներ ե՞րբ պիտի կառուցենք

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սունդուկեան թատրոնի շէնքին դիմացի տարածքը «Անգլիական այգի» կը կոչուի պաշտօնապէս, չեմ գիտեր ինչու,  սակայն իմ կարծիքով «Սունդուկեան Այգի» կոչուելու է, այնքան ատեն, որ Անգլիան եւ անգլիականը յիշեցնող ոչինչ կայ, մինչ Սունդուկեանը յիշեցնող թէ՛ Ակադեմական թատրոնի հսկայ շէնքը կայ, թէ անուան տիրոջ՝ Գաբրիէլ Սունդուկեանի եւ անոր ամենանշանաոր գործի հերոսին՝ Պէպոյի արձանները կան:

dav

Բնակարանիս մօտ ըլլալուն` ընդհանրապէս հոն կ՛անցընեմ իմ ամէնօրեայ հանգստեան եւ զբօսանքի պահերս: Փոքր այգի մըն է, սակայն տարիքով բաւական մեծ ըլլալու է, քանի այդ կը վկայեն անոր հաստաբուն ծառերը: Իմացայ որ, տարբեր միւս այգիներէն, քաղաքապետարանին ենթակայ չէ, որուն պատճառով ալ երեւի,  թողլքուած վիճակ մը ունի՝ ծառուղիները կիսաքանդ, նստարանները մաշած, կոտրած: Թէեւ անցեալ տարի որոշ սալապատումներ սկսան ընել, սակայն չշարունակեցին:

Այգիին մէջ կը գործէ սրճարան մը, պաղպաղակի կրպակ մը եւ վերջերս ալ տեղադրուած վրանածածկ «Աստղադիտարան՝ Planetarium» մը, իսկ անոր յարակից մանկական խաղավայրը մետաղեայ ջարդօններու գերեզմանատուն կը յիշեցնէ:

Ինչ որ է, այս երկար յառաջաբանը ըրի, որպէսզի ընթերցողը մտովին փոխադրեմ հոն: Իմ յիշածս այգիին մէջ գտնուող կառոյցներէն անջատ, կան երկու շատ հետաքրքրական յուշակոթողներ, իրարու հարեւանութեամբ, իրարմէ հազիւ 15 մեթր հեռաւորութեամբ, մէկը միւսին կռնակ դարձուցած: Ետեւինը սեւ գոյնի տուֆ քարով կառուցուած է, առջեւինը՝ բաց սրճագոյն: Սեւին վրայ արձանագրուած է՝ «Մայիսյան ապստամբության հերոսներ` պրոֆեսիոնալ հեղափոխականներ… » եւ տակը երեք անուն: Թուական չի կրեր, սակայն գիտենք որ «Մայիսեան յեղափոխութիւն» կոչուածը պատահած է  1920-ի Մայիս ամսուն, ուր Ա. հանրապետութեան դէմ պոլշեւիկներու արկածախնդրութիւնը ձախողած է զոհեր տալով: Միւսին վրայ՝ քանդակուած է՝ «1921 Փետրուար 18-ին Երեւանի բանտում բոլշեւիկների կողմից կացնահարուածների հիշատակին… », տակը` չորս անուն: Ե՞րբ կառուցուած են, յայտնի չէ, թուական չկայ: Շատ հազուադէպօրէն մէկուն կամ միւսին վրայ ծաղիկ տեսած եմ:

Անոնց դրացնութիւնը զուգադիպութիւն չէ, մտածուած է, իւրաքանչիւրը իր նահատակներուն յիշատակը կը յարգէ, առանց թաքցնելու  սպաննութիւնը կատարած միւս կողմին հանդէպ իր թշնամանքն ու աններող կեցուածքը: Հարիւրամեայ այս հակադիր, իրարամերժ եւ արիւնալի դէպքերուն թատերաբեմը Հայաստանն է, Պատմական Հայաստանի կորուստէն մօտ 1000 տարի ետք եւ Կիլիկեան թագաւորութեան շիջումէն ալ մօտ 600 տարի ետք, մեր նորագոյն պատմութեան՝ Առաջին Հանրապետութեան օրերուն:

Ցաւալին այն է, որ այդ երկու պատմական դէպքերուն ընթացքին երկու կողմերն ալ զոհեր տուած են, երկու կողմերն ալ հայեր եղած են, թէ՛ սպաննողները, թէ՛ սպաննուածները: Իսկ հիմա իրարու դրացնութեամբ կանգնած են որպէս երկու յուշակոթող. սերունդներուն ի՞նչ պատգամելու համար, անոնց ի՞նչ դաս տալու համար, չեմ գիտեր:

Ես գլխիկոր կը դիտեմ երկու յուշարձաններն ալ ու յամրաքայլ կը հեռանամ: Թող ուսուցիչները մեր դպրոցականները  բերեն, որ դիտեն, հասկնան ու դաս առնեն, որ իրար ոչնչացնելով միայն թշնամիին եաթաղանը աւելի սրած ըլլանք: Հայուն սուրը միայն իր թշնամիներո՛ւն դէմ ուղղուած պիտի ըլլայ:

Հայաստանն ու Սփիւռքը սգաւոր յուշարձաններով ծածկուած են, մենք մեր նահատակներուն յիշատակը յաւերժացնելու համար յուշարձաններ կը կառուցենք, եւ բաւական գեղեցիկ ու գրաւիչ, վկայ՝ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը, Տէր Զօրի յուշարձան-մատռւռը, Հայրենական պատերազմի բիւրաւոր զոհերուն յուշարձաննները, Եռաբլուրն ու խաչքարերով եւ աղբիւրներով յաւերժացած յիշատակարանները աշխարհի բոլոր հայագաղութներուն մէջ: Գիտենք մեր նահատակները յարգել, սակայն օտարներուն նման ե՞րբ այս յուշարձաններուն փոխարէն Յաղթանակի կամարներ պիտի կառուցենք: Սարդարապատի եւ Մայր Հայաստանի յաղթանակի յուշարձաններուն դիմաց` բազմահարիւր սգակիր յուշարձաններ:

Հռոմէացիներէն ու բիւզանդացիներէն սկսած աշխարհի բոլոր  յաղթանակ տարած իշխանաւորները իրենց երկիրներուն մէջ յաղթանակի կամարներ կառուցած են. մենք՝միայն նահատակներու յուշարձաններ… Յաղթանակի ու յաւէրժութեան մեր կամարը ե՞րբ պիտի կառուցենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան. ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ

Հաջորդ գրառումը

Օրինականացնում ենք «զեղչ» եւ «ակցիա» հասկացությունները

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Օրինականացնում ենք «զեղչ» եւ «ակցիա» հասկացությունները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական