Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մի պատառ սեր»՝ Արմեն Հարությունյան Լոռենց գեղանկարչի աշխարհից

ԱԶԳ
21/06/2024
- 21 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
152
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բացվել էր Հայաստանի նկարիչների միության անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արմեն Հարությունյան Լոռենցի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որում ներկայացված էին կտավներ իր ստեղծագործության ընտրանուց: Առիթը գեղանկարչի ծավալուն ալբոմի լույսընծայումն էր, որի շնորհանդեսը համադրվեց այս ցուցադրությանը: Ոնց ցուցահանդեսի բացման արարին ներկաները նշեցին, այս արվեստային միջոցառումը երեւույթ է բուհական կյանքում, որի մշակութային «դեմքը» ձեւավորելու գործում իր ջանքն է ներդնում ԲՊՀ մանկավարժության ու լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը: Ընթացքում գաղափար ծնվեց նկարչական դասընթաց հիմնել ցանկացողների համար՝ լինեն դրանք ուսանող թե դասախոս, նման ձեւաչափով բուհում շարունակաբար հյուրընկալել նաեւ այլ արդի նկարիչների:

Արմեն Հարությունյան Լոռենց. Հայկակայն բնապատկերների շարքից

Ցուցադրությունը լավագույնս ներկայացնում էր Լոռենցի արվեստային աշխարհը, որին բնորոշ է գունապնակի բազմաբղետությունը, անհատական նկարելաձեւի ձեռագրակերպը, հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու հարստությունն ի ցույց դնելու սեփական դիտողականությունը: Ծաղկանկարներն առանձին քնքշությամբ են արված. մանրածաղիկներ՝ դաշտերում, խոշոր, վառ-արեւային-դեղին արեւածաղիկները, փարթամ յասամանափնջերը, կարմրադեմ կակաչները զուտ բնությունից առնված պատկերներ չեն, այլ նկարչի յուրովի մեկնությունը՝ գեղեցկի, սիրո, սեփական ապրումի: Հայրենի լեռնաշխարհի գողտրիկ պատկերներն առնված են իր տոհմաշխարհիկ Լոռվա հարստութունից, Սյունյաց քաջազնական վայրերից, Տավուշի մեղմությունից… Ազատ ամեն պահ գործածում է՝ ճանապարվելու Հայոց սահմանների ընդգրկումներում՝ ամեն անգամ մի ավարտուն գեղանկար բերելով ձորապռնկներից, լեռնաարահետներից, կիրճերից եւ հինավուրց բնակավայրերի ավերակված պարիսպների մերձակայքից:

«Արվեստագետը ստեղծագործում է ոչ թե այն նպատակով, որ ինչ-որ բան հաղորդի շրջապատին, այլ ինքը պահանջ ունի արտաքին աշխարհի երեւույթները սեփական ձեւով մեկնաբանելու»,- իր գրություններից մեկում այսպես է մեկնաբանում գեղանկարչական իր հայեցակետն Արմեն Հարությունյան Լոռենցը: Մեկ այլ դեպքում խոսում է արարման ընթացքի իր ընկալումների մասին. «Ստեղծագործական գործընթացի կարեւոր առանձնահատկությունը ոգեշնչումն է: Սակայն պետք է նկատել, որ ոգեշնչումն անսպասելի պոռթկման արդյունք չէ, այլ ամենօրյա տքնաջան աշխատանքի, դիտարկումների եւ փորձի արդյունքում արվեստագետի մեջ քանակական փոփոխությունների հիմքի վրա ստեղծված որակական առաջընթաց»:

Արմեն Հարությունյան Լոռենցի ճերմակածաղիկները

Այս դիտարկումները Լոռենցը ներկայացնում է, նախ եւ առաջ, իր ուսանողներին: Հեղինակել է գիտական աշխատություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դրանց թվում՝ «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի եւ մանկավարժական մտքի պատմության մեջ» խորագրով աշխատությունը: Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի շրջանավարտը լինելով՝ երկար տարիներ դասավանդել է նուն բուհում, Եվրոպական կրթության տարածաշրջանային ակադեմիայում, Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում, եւ նկարչությանն իր դարձը եղավ տասնամյակներ անց, բայց բուռն սիրով, կարոտով, նվիրմամբ:

Այդ նվիրման մասին էին ցուցահանդեսի բացմանը հնչած խոսքերը, դրա վկայությունն են մինչ այս իր անհատական ցուցահանդեսները Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում: «Արմեն Հարությունյան Լոռենցը (շատերն այդպես են ճանաչում նրան, քանի որ լոռեցի է եւ Լոռվա բնաշխարհի սիրահարն ու բնանկարիչը) տարեցտարի հղկում, կատարելագործում է իր արվեստը, ընդարձակում գեղանկարների թեմատիկան, նրբացնում գույները, ամեն օր նորովի բացահայտում իր Հայաստանը»,- ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի խոսքն է նկարչի մասին:

«Հարությունյանի արվեստում ինչ-որ չափով զգացվում է ֆովիզմի եւ էքսպրեսիոնիզմի ազդեցությունը,- նկատում է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը:- Նրա արվեստում բնութագրական է դառնում լույսի ընկալումը: Այն հիմնական դերակատարում ունի նկարչի գրեթե բոլոր ստեղծագործություններում: Նա հայրենի բնաշխարհի երգիչն է: Մի տեղ ներկապնակի, մյուսում՝ քանդակային ծեփվածքներ հիշեցնող վրձնահարվածների միջոցով հարությունական ռիթմիկ քսվածքները կենդանի շունչ են հաղորդում նրա ստեղծագործություններին»:

«Լոռենցի ստեղծագործության կոմպոզիցիան ճարտարապետորեն կառուցելու, պատկերին սյուժետային բովանդակություն հաղորդելու, գույնի եւ գծի համադրությամբ նրբերանգ մթնոլորտ ստեղծելու նրա վարպետության արդյունքն են»,- կարդում ենք դրամատուրգ Սամվել Խալաթյանի կարծիքը Ա. Հարությունյանի գեղանկարների ալբոմում:

Մի անգամ, տաք եւ գունեղ իր բնանկարներից մեկը ներկայացնելիս, Արմեն Լոռենցն այսպիսի հակիրճ տող էր գրել՝ իբրեւ վերտառություն՝ «Մի պատառ սեր»: Հենց այս տողով էլ կարճ կմեկնաբանեի նրա նկարչությունը, քանի որ այն լեյտմոտիվն է հանրության դատին ներկայացված համարյա բոլոր կտավներում:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Արմեն Հարությունյան Լոռենցի անհատական ցուցահանդեսի բացմանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայապահպանությունը, որպես հարատեւության առհավատչյա

Հաջորդ գրառումը

Բենիամինի հնավայրը. Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցադրանքը Ասլամազյան քույրերի պատկերասրահում

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Բենիամինի հնավայրը. Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցադրանքը Ասլամազյան քույրերի պատկերասրահում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական