Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մի կաթիլ մեղրի» նախընտրական տարբերա՞կ Գյումրու քաղաքապետի շուրջ

Գեղամ Մկրտչյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
1
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուշադիր հայացքը կարող է նկատել, որ այս օրերին լրատվական դաշտը «եռում է» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան-վարչապետ Նիկոլ Փաշինյան խոսքային թեկուզ անուղղակի մի «փոխհրաձգության» եւ դրան հաջորդող զարգացումների մասին հրապարակումներով:

Արտաքուստ ամեն ինչ սկսվեց օրեր առաջ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին Ղուկասյանի մասին Գյումրիից ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցից (գուցե հանձնարարված հարցից) եւ դրան Փաշինյանի տված պատասխանից: Հարցի սկիզբը հնչել էր այսպես. «Արդեն շուրջ 6 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ ինչպես շատերն են ճանաչում՝ Վարդանիկը… այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որոնցից մեկով, ինչպես հանրությունն է տեղյակ, վերջերս հրապարակային ազգադավ (եթե այս բառը ճիշտ լսեցի – Գ. Մ.) հայտարարություններ անելով՝ կասկածի տակ դրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը…»:  

Վարչապետ Փաշինյանն էլ ի պատասխան, առանց անուն տալու, մասնավորապես ասել էր. «Նախ կարծում եմ՝ էդ հայտարարություններին առաջինը գյումրեցիները պետք ա գնահատական տան, որովհետեւ դա շատ կարեւոր է: Եվ երկրորդը, մյուսները նույնպես գնահատական պիտի տան… Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք ա ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից»: Ու թեպետ «ինչպեսի» առումով ավելացրել էր՝ «քաղաքական մեթոդներով եւ բոլոր էն մեթոդներով, որոնք կարելի է, կիրառելի է ժողովրդավարական երկրում», սա գոնե լրատվական դաշտում գնահատվեց որպես տվյալ անձի դեմ գործի անցնելու ուղղակի հրահանգ «մյուսներին», իմա՝ պետական տարբեր կառույցներին:  

Իսկ ինչպե՞ս է, ըստ հարցը տվող պատգամավորի, Վարդան Ղուկասյանը «ազգադավ» հայտարարություն անելով կասկածի տակ դրել մեր պետության ինքնիշխանությունը: Կան տեսանյութերը, երբ իր նորից քաղաքապետ ընտրվելու օրը՝ այս տարվա ապրիլի 16-ին լրագրողների հարցերին պատասխանելիս նա, նկատի ունենալով մեզ շրջապատող երկու հայտնի հարեւանների հանգամանքը,  ասել է, որ կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով: Ասել է՝ ես այդպես եմ գտնում (իր բառն է), ու խոսքի մեջ նաեւ ճշտել է՝ պահպանելով Հայաստանի անկախությունը, «սուվերենությունը»: Ընդունելի թե ոչ ընդունելի, բայց իր տեսակետն  ու կարծիքն է արտահայտել: Սրանում կարելի՞ է տեսնել ազգադավությո՜ւն, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի ենթարկել… Ուրեմն հարցը տրվել էր հանուն հարցի ու հանուն նման պատասխան հնչեցնելո՞ւ:

Ասացինք, որ ամեն ինչ սրանով էր սկսվել միայն արտաքուստ: Իրականում պարզ չէ՞, որ ամեն ինչ սկսել էր խմորվել դեռ ամիսներ առաջվանից՝ Գյումրու համայնքային ընտրությունների արդյունքը հայտնի դառնալուց հետո: Հիշենք, նախ սրանից մոտ մեկ տարի առաջ եղավ Գյումրիում կառավարող ոչ-իշխանական «Բալասանյան դաշինքի» հրաժար(եց)ումը, երբ ավագանիում մեծամասնություն կազմող այս խմբակցության բոլոր 14 անդամները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, վայր դրեցին մանդատները: Հետո քաղաքում կազմակերպվեց նորահնար «նախնական քվեարկություն», դրա արդյունքների հիման վրա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանն ընդգրկվեց ՔՊ-ական իշխանական թիմում, եւ նրա ու նույն ուժը ներկայացնող մարզպետի առկայությամբ ընթացավ այստեղ ՏԻՄ նոր ընտրությունների նախապատրաստությունը: Որի ընթացքում համարյա ամենօրյա ռեժիմով նաեւ հեռուստատեսային հակաքարոզչություն էր իրականացվում ընդդեմ Կոմունիստական կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Վարդան Ղուկասյանի եւ որի դեմ կարծեմ դեռ 2019 թվականից սկսված դատական գործընթացների այս կամ այն կողմ հանգուցալուծման համար, ինչպես երեւում է, այս վեց տարին քիչ էր: Եվ չնայած մարտի 30-ին կայացած ընտրության արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ մասնակից քաղաքական ուժերից ամենաշատ՝ 14 մանդատ, ավագանի անցած երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր այնտեղ օրեր հետո կայացած քվեարկության ժամանակ իրենց ձայները որպես միասնական թեկնածուի տվեցին հենց Ղուկասյանին, եւ նա 18 քվեով հինգերորդ անգամ ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար: Ու նաեւ եկող տարվա համապետական ընտրությունների համատեքստում հանրապետության  երկրորդ մեծ քաղաքում իշխանությունը ձեռք գցելու փաշինյանական թիմի այդքան ջանքերն ապարդյուն անցան:

Այդտեղից էլ՝ երկրում կառավարող ուժի՝ այս հարցում որոշակի նյարդայնությունն ու ըստ ստեղծվող տպավորության՝ կարծես թե Վարդան Ղուկասյանի հարցով հիմնավոր «զբաղվելու» մտմտուքը: Մանավանդ որ վերջինս էլ «խելոք մնացողներից» չէ ու պարբերաբար խիստ քննադատում է իշխանությանն ու երբեմն անգամ սուր որակումներ տալիս: Իսկ հիմա երեւի կարելի է հասկանալ նրա անհանգստությունը եւ վերջին օրերի իր հաճախակի, ապա եւ իր պաշտպան կառույցների հայտնի հրապարակային հայտարարություններն այս կապակցությամբ, անգամ կոմկուսի խմբակցության՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին համատեղ ուղղված դիմումը եւ այլն:

Թվում է՝ եթե ԱԺ-ում հիշյալ հարցուպատասխանում հնչածն է Գյումրու ներկա քաղաքապետի դեմ պատրաստված մեկնարկային սցենարը, անհամոզիչ ու վատ սցենար է, ինչպես վերը նշված նախորդները: Ինչ վերաբերում է ամիսներ առաջ տվյալ անձի  համայնքի ղեկավար ընտրվելուն, ինչին գուցե շատերը կարող են  հավան լինել, շատերն էլ՝ ոչ (դա այլ հարց է), այդտեղ կարծես թե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, արդյունքներն էլ ժամանակին ընտրական հանձնաժողովում չեն վիճարկվել: Իսկ ինչ մնում է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ասած եւ այս օրերին Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության հայտարարությունում կրկնված այն պնդմանը, թե կաշառք է բաժանված եղել, այդ արդեն պետք է պարզվի համապատասխան կառույցի կողմից: Բոլոր դեպքերում կարծում ենք, եթե Վարդան Ղուկասյանը կամ որեւէ այլ անձ ինչ-ինչ հիմնավոր իրավական, բարոյական կամ այլ պատճառներով իրավունք չուներ ընտրվելու այդ պաշտոնում, ապա գուցե նրա նախ հենց թեկնածության առաջադրումը պետք է մերժվեր: Իսկ ընտրվելուց ու կես տարի աշխատելուց հետո նրա դեմ նոր պատճառներ գտնելը, անկեղծ ասած, արդեն ուրիշ  տպավորություն է թողնում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զմյուռնիայի հրդեհի մասին՝ անգլերենով

Հաջորդ գրառումը

Ջոն Այբներ. «Չկա արդարություն, չկա խաղաղություն»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավեճը. Վահե Հովհաննիսյան

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ջոն Այբներ. «Չկա արդարություն, չկա խաղաղություն»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական