Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջնորդավորված երկխոսություն Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաշինգտոնի հետ Թեհրանի միջնորդավորված երկխոսության մասին  շրջանառվող իրարամերժ խոսակցություններին վերջ տրվեց ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի՝ հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հանրությանը տեղեկացրեց, որ  մոտ ապագայում  սպասվում է ԻԻՀ եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող բանտարկյալների փոխանակում:  Բացի այդ, Քանանին  հայտարարեց, որ Իրանի միջուկային թղթածրարը նույնպես շարունակում է մնալ ԻԻՀ ԱԳՆ եւ բանակցող թիմի ուշադրության կենտրոնում:

Միջնորդավորված երկխոսության փաստը հաստատվեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ հունիսի 13-ի մամուլի ասուլիսի ժամանակ: Նա պաշտոնապես հայտարարեց, որ Թեհրանի, Վաշինգտոնի ու Բաղդադի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերադարձվել  է ԱՄՆ-ում սառեցված Իրանին պատկանող գումարներից 3 մլրդ դոլարը:  Ըստ նույն հաղորդագրության, ապասառեցված գումարը կարող է օգտագործվել բացառապես մարդասիրական նպատակների եւ պատժամիջոցների հետ առնչություն չունեցող  միջբանկային փոխանցումների համար:

Մինչ Քանանիի կողմից ԱՄՆ-ի հետ շփումների բացահայտումը, միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Օմանի սուլթան Հեյսամ բին Թարիքի՝ մայիսի 28-ի Թեհրան այցելության արդյունքների վրա: Սակայն, զանգվածային լրատվամիջոցների տրամադրության տակ եղած սուղ տեղեկատվության պատճառով, Օմանի սուլթանի Թեհրան այցելության ընթացքում  մամուլն ավելի շատ անդրադառնում  էր այցի խորհրդանշական նրբություններին, փորձելով «գաղտնազերծել» դրանցում թաքվնած ուղերձները:  

Ամերիկյան Axios  լրատվական կայքը, հաստատելով Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ ուղիղ շփումների  երկուստեք ցանկությունը,  նշեց, որ ԱՄՆ նխագահ Բայդենի կառավարության ավագ  ներկայացուցիչը, Իրանի հետ միջուկային ծրագրին վերաբերող հարցի շուրջ համաձայնության գալու նպատակով, մինչեւ Իրանի ու Օմանի բարձր ղեկավարության միջեւ կայացած հանդիպումը, գաղտնաբար այցելել էր Մասկատ:

Axios-ը վկայակոչելով ԱՄՆ-ի, Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի հինգ պաշտոնատար անձանց ասածները նշել է, որ Բայդենի մերձավորարեւելյան հարցերով  ավագ խորհրդական Burt McGurk-ը, Իրանի հետ ՀԳՀԾ-ի շուրջ դիվանագիտական շփումներ ունենալու նպատակով այցելել է Օման:

Սակայն հայտնի է, որ Ջո Բայդենը բազմիցս բացառել էր Իրանի հետ դիվանագիտական շփումների հարցը Սպիտակ տան օրակարգ ներառելու հավանականությունը: Նույնիսկ, Իրանում ընթացող ներքաղաքական խմորումների ժամանակ Բայդենն ասել էր, որ  ՀԳՀԾ-ը (Համատեղ գործողությունների համապարփակ  ծրագրիր) «մահացել» է, սակայն Սպիտակ տունն այդ լուրը բարձրաձայնելու մտադրություն չունի:

 Հակառակ Սպիտակ տան  պաշտոնական տեսակետի, արեւմտյան մամուլը համառորեն  լուրեր էր տարածում, որ Բայդենի կառավարությունը ՀԳՀԾ-ի շուրջ Սպիտակ տան համար ընդունելի տարբերակով Իրանի հետ համաձայնության գալու նպատակով, անդրկուլիսյան քայլեր է ձեռնարկում:

Վերը նշված տեղեկատվությանը կարելի է ավելացնել նաեւ Axios-ի՝ ապրիլի 3-ի հրապարակած լուրն այն մասին, որ Իրանը մերժել է ՀԳՀԾ-ի  շուրջ ժամանակավորապես համաձայնության գալու վերաբերյալ  Բայդենի կառավարության առաջարկությունը:

Նշված հաղորդագրության մեջ Axios-ը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնի առաջարկությունը նախատեսում էր  ուրանի 60 տոկոսը գերազանցող  հարստացման գործընթացը Թեհրանի կողմից կասեցնելու դեպքում չեղարկել Իրանի նկատմամբ գործադրվող ԱՄՆ որոշ պատժամիջոցներ: Նույն հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ տվյալ առաջարկությունը նման է 2013 թվականին նախագահ  Բարաք Օբամայի կառավարության ներկայացրած առաջարկությանը, որն ի վերջո  հանգեցրեց Ժնեվյան հայտնի համաձայնագրի ստորագրմանը:

Ամերիկյան մամուլի հրապարակած հաղորդագրություններից տեղեկանում ենք նաեւ, որ ավագ խորհրդական Burt McGurk-ը Մասկատ է այցելել մայիսի 8-ին, որին հաջորդել էր նաեւ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի այցը Սաուդյան Արաբիա եւ Իսրայել: 

Ուշագրավ  է, որ  ԱՄՆ պաշտոնյաի  Մասկատ կատարած այցի մասին պաշտոնական տեղեկատվություն չէր տարածվել: Աակայն, Axios-ի վկայաբերած աղբյուրների համաձայն, Burt McGurk-ի այցի նպատակը Օմանի միջնորդությամբ ՀԳՀԾ-ի  շուրջ Իրանի հետ խորհրդակցություն անցկացնելն էր:

Axios կայքին տված հարցազրույցի ժամանակ իսրայելցի մի պաշտոնյա նշել է, որ Օմանն զբաղված է Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ միջնորդավորված բանակցություններ անցկացնելու աշխատանքով, հավելելով, որ «միջնորդավորված բանակցություններ» ասելով նկատի է առնվում բանակցություններ՝  առանց շահագրգիռ պետությունների՝ ԱՄՆ-ի ու Իրանի մասնակցության:  

Այսպիսով, Իրանի ԱԳՆ եւ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակների մեկը մյուսին հաջորդած հայտարարությունները փաստում են, որ  Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ, այնուամենայնիվ, թեեւ միջնորդավորված՝ բայց բանակցություններ ընթանում են:   

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանը Շուշիում հյուպատոսարան բացելու խոսք է տվել Ալիեւին, իսկ ադրբեջանցի կանանց` «առնվազն 5 երեխա» բերելու խորհուրդ

Հաջորդ գրառումը

Բյուջեից մինչեւ ներքաղաքական մարտեր

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Բյուջեից մինչեւ ներքաղաքական մարտեր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանին հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով պետք է սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան

18/06/2025

Գիտակցված ընտրություն է արել Սամվել Կարապետյանը, չեմ հասկանում ինչից են զարմացել, ինչից են նեղսրտել այդքան։ Այս մասին հայտարարել է ՀՖՖ...

ԿարդալDetails

Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին. Էրդողան

18/06/2025

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի

18/06/2025

Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին

18/06/2025

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական