Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային գիտաժողով Երեւանում

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը եւ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը:

«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Հ. Խառատյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում» թեմայով գիտաժողովն առաջին անգամ տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Ա. Բոբոխյանը, նշեց. «Գիտաժողովի շրջանակներում խորհրդային իրականությունն արժեւորվում է հիմնականում մարդաբանական տեսանկյունից: Քննարկվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առօրեականությունը, խորհրդային իրականության անհատական եւ խմբային ընկալումները: Խորհրդային Միության մասին խոսելիս՝ մենք պետք է հաշվի առնենք դրամի երկու կողմերը: Մի կողմից խորհրդային իրականությունը տոտալիտար միջավայր էր, որը խնդիրներ էր ստեղծում ազատ մտածելակերպի զարգացման համար, բայց մյուս կողմից Խորհրդային Միությունը մեր ժողովրդի համար բացեց նոր դարաշրջան, երբ մենք կարողացանք ուշքի գալ պատմության դաժան հարվածներից եւ  վերագտնել մեզ: Հատկապես 50-ական թվականներից հետո սկսվում է հայոց պատմության ամենածաղկուն շրջաններից մեկը, երբ Հայաստանում էապես զարգացավ տնտեսությունը, գիտությունը, արվեստը, եւ ինչ-որ տեղ մենք վերագտանք մեզ: Խորհրդային Միության այս երկու կողմերն անպայմանորեն անհրաժեշտ է հաշվի առնել մեր գիտական հետազոտություններում եւ փորձել օբյեկտիվորեն մոտենալ դրա գնահատմանը»:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց. «Դիտարկելով Խորհրդային Միության ժառանգությունը՝ մենք պիտի միշտ կարեւորենք այն, թե ինչ նվաճումներ ենք ունեցել այդ 70 տարիների ընթացքում, որոնք մեզ ապահովել են զարգացում, բայց տեղի են ունեցել նաեւ դրանք ստվերող կողմեր, ստվերող ոչ միայն գաղափարական, ոչ միայն տոտալիտարիզմի առումով, այլ նաեւ մեր հողատարածքների կորստի, մեր ազգային արժեքների առումով»:

Լիագումար նիստում ներկայացրեց «Համախորհրդային պատմագրության պարբերացումը ըստ արտասահմանյան անգլալեզու հետազոտությունների եւ խորհրդահայ պատմագրության հետագիծը» զեկուցումը, որին հաջորդեցին «Հետ/խորհրդային լեզուն եւ խոսքը», «Հայաստանի ելումուտը. խորհրդային քաղաքականություն եւ Սփյուռք», «Խորհրդային քաղաքականության արձագանքներ» թեմաներով նիստերն ու քննարկումները:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Դեպի կյանք» հատորը

Հաջորդ գրառումը

Ի գիտութիւն մեր աշխատակիցներուն

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ի գիտութիւն մեր աշխատակիցներուն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական