Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային բոլոր տեսակի կառույցների հետ միեւնույն բառապաշարով չպետք է խոսել

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ աշխարհի հետ կապող միակ հանգույցի՝ Լաչինի միջանցքի փակվելուն զուգահեռ հայաստանյան տարբեր կառույցներ աշխատում են միջազգային գործընկերների հետ, հարցը փորձում միջազգային հարթակներ տեղափոխել: Բայց առ այս պահը ոչ միայն գործողություն, այլ անգամ բավարար արաձագանքեր չկան այդ կառույցների կողմից:

Արձագանքների բացակայությունն էլ հանգեցում է նրան, որ 44-օրյա պատերազմի օրերի նման հայ հասարակությունը դժգոհում է, թե աշխարհը կույր ու համր է եւ չի տեսնում՝ Արցախում ինչ է կատարվում: Իրականում սակայն հարցը միատարր չէ, եւ մի քանի շերտեր ունի: Առաջին հայացքից մարդկության զգացմունքները հասկանալի են, երբեմն անգամ կարիք էլ չկա հասարակությանը մանրամասնելու, թե ինչու պետք չէ մեղադրել աշխարհին ու առանձին լիդերներին ոչ բավարար ուշադրության համար: Բայց հարցի մյուս շերտն էլ այն է, որ երբեմն մոռանում ենք՝ Արցախյան հիմնահարցը չլուծված կոնֆլիկտ է ու պատմություն ունի: Եվ այդ պատմությունն է, որ շատ դեպքերում պայմանավորում է միջազգային տարբեր դերակատարների, կազմակերպությունների վախը, սահմանափակումները եւ այլն: Կարեւոր է հասկանալ նաեւ, թե միջազգային կազմակերպություններից որն ինչ մանդատ ունի ու դրա շրջանակներում ի՞նչ կարող է անել կամ ասել, կամ չասել կամ չանել:

Միջազգային կառույցների՝ Արցախի մասով արած հայտարարություններից կամ գործընթացներից հետո մեր ամենակարեւոր հետեւությունը (ու ոչ թե հիասթափությունը) պետք է լինի այն, թե մենք ինչպիսի ակտիվությամբ ու հնարամտությամբ ենք աշխատեցնում մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմները: Այսինքն՝ որքան ենք ջանում հասկանալու տարբեր մարմինների ու կոմիտեների գործունեության բնույթը: Ի վերջո պետք է ընկալել ու հասկանալ, որ միջազգային բոլոր տեսակի կառույցների հետ նույն բառապաշարով չպետք է խոսել: Առնվազն տարօրինակ է, որ բոլոր հարցերի վերաբերյալ միշտ նույն բաներն ես ասում, իսկ դա ակամա դժվարացնում է, որ աշխարհը քեզ այնպես ընկալի, ինչպես որ դու ես ուզում: Կարեւոր է նաեւ հանգամանքը, թե մենք ինչպես ենք արտահայտվում տարբեր կոնֆլիկտների մասին, որովհետեւ աշխարհը չի սկսվում ու ավարտվում միայն Արցախյան կոնֆլիկտով:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գուրգեն Պետրոսյան. «Իրավական տեսանկյունից Արցախի շուրջ որեւիցե փոփոխություն տեղի չի ունեցել»

Հաջորդ գրառումը

Փաշինյանը գնդակը Ռուսաստանի դաշտ է նետել. ինչպե՞ս կբանակցեն Մոսկվան ու ՄԱԿ-ը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը գնդակը Ռուսաստանի դաշտ է նետել. ինչպե՞ս կբանակցեն Մոսկվան ու ՄԱԿ-ը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն...

ԿարդալDetails

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական