Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր հին «տաֆթարները»

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Յաճախակի դարձեր են պատմական Հայաստանի քարտէսներուն տեղադրումները դիմատետրի (Ֆէյսպուքի) էջերուն՝ Մեծն Տիգրանի նուաճած երկիրներու քարտէսը, Ուիլսընեան Հայաստանի քարտէսը, Կիլիկիան Հայաստանի քարտէսը… եւ ասոնց զուգահեռ Ներկայ ՀՀ քարտէսը,  Արցախի հին ու ներկայի քարտէսը, անշուշտ, եթէ աչքի զարնելիք բան մը մնացեր է:

Ասոնց կողքին տեսարաններ ու հերոսներու նկարներ, երբեմն ալ մեր հայդուկներուն քաջագործութեանց պատմութիւններն ու անոնց նկարները: Դեռ հայ թագաւորներու հատած մետաղադրամները ու դեռ ինչե~ր ու ինչե՛ր, սակայն բոլորն ալ ՀԻ՛Ն…

Գիտէ՞ք ասոնք ինչի՞ կը նմանին. կը նմանին սնանկացած վաճառականի մը իր փոշոտած հին Տաֆթարներուն (տետրակներուն) վերաբանալուն, մէյ մը հին, լաւ ու յաջող օրերը վերյիշելու համար, մէյ մըն ալ պրպտելու, որ գուցէ այստեղ-այնտեղ մոռցուած պարտատէր մը կայ, չգանցուած գումար թերեւս, որ կարելի է հետապնդել ու գանձել թերեւս…

-Ծօ դուն գիտե՞ս մենք ինչ ազգ եղած ենք, ինչ թագաւորներ ունեցած ենք, ինչ երկիրներ գրաւած են անոնք, տես տես քարտէսին մէկ ծայրը ուր է, միւս ծայրը ո՛ւր:

Կը դիտենք, կը հիանանք, կը հպարտանանք քանի մը վայրկեան ու անմիջապէս փուչիկի նման կը ֆսսինք ու կը վերադառնանք մեր ներկային… Է՞ ուր  գացեր է այս ամէնը… Է, իշտէ մեր երկրին դիրքը մեզի փորձանք եղած է, աջէն-ձախէն, վերէն- վարէն մեր վրայ յարձակեր են, մեր վրան կոխելով-կոխկռտելով  անցեր-գացեր են, կռուախնձո՛ր եղած ենք, կռուախնձո՛ր…

Պատասխանող մը չկա՞յ որ ըսէ՝ կռուախնձոր չենք եղած, գետնախնձո՛ր եղած ենք, ատոր համար կոխած են վրանիս ու անցած են, եթէ իրաւ խնձոր եղած ըլլայինք, ծառին վրայ կ՛ըլլայինք, ոչ հողին տակ:

Պատասխաննիս պատրաստ է՝ հայո՛ւ բախտ: Ծօ բախտը ի՞նչ գործ ունի, երբ միշտ անմիաբան եղած ենք, կտոր-կտոր, նախ՝ իշխանատուներ ու բերդակալներ, ապա՝ կուսակցութիւններ ու յարանուանութիւններ, կաթողիկոսներ ու պատրիարքներ, բոլորն ալ միշտ մէկէ աւելի: Անշուշտ եթէ մէկ ըլլար, հարց չէր ծագեր, ոչ ալ բախտին կը հայհոյէինք, բայց, իշտէ…

Կարեւոր է ունենալը, սակայն շա՛տ աւելի կարեւոր է ունեցածդ պահել գիտնալը: Կատակասէր ընկեր մը ունէի, կ՛ըսէր՝ հինգ  քիլօ ոսկի ունեցողը տասը քիլոնոց «ոռով» պիտի նստի վրան, թէ չէ, կը թռի, կ՛երթայ: Որքան ալ գռեհիկ հնչէ ասացուածքը, մէջը իրականութիւն կայ. ունեցածնիս պահել չենք գիտցած. Մեծն Տիգրանի Հայաստանը գնաց, Բագրատունեան վերջին թագաւորութեան Հայաստանը գնաց, Կիլիկեան Հայաստանը՝ նոյնպէս: Գնաց մեր ամբողջ «Էրկիրը», Ուիլսընեան Հայաստանը սաղմին մէջ մեռաւ, Առաջին Հանրապետութիւնը գնաց, երկրորդն ալ գնաց, կարգը եկաւ երրորդին… Արցախն ալ գնաց… ուրի՞շ…

«Աստուած կը պահէ» ըսինք ու սպասեցինք որ պահէ, երբ եղածն ալ գնաց, մնացածը Աստուած կը պահէ, ըսինք, նորէն ալ փառք տանք որ այսքանը մնաց,-ըսինք ու փառք տուինք եւ դեռ կը շարունակենք փառք տալ:

Անշուշտ, առանց անցեալի, ապագայ կարելի չէ կերտել, սակայն, նոր կացութեան դիմաց աչք գոցել ու անդադար հինի փառքերով ապրիլ, հինին մէջ ալ կը մնայ մարդ ու դուրս չի գար նորը տեսնելու ու նորին համար աշխատելու եւ պայքարելու:

Տիգրան Մեծի ժամանակ հայութեան թուաքանակը ինչ որ էր, այսօր գրեթէ նոյնն է կ՛ըսուի: Երկու հազար տարի ետք, եթէ նոյնը մնացեր ենք, չենք աճած, ուրեմն յանցանքը մերն է: Թող չըսուի, որ անդադար կոտորուեր ենք, ամօ՛թ մեզի, ինչո՞ւ անդադար պիտի կոտորուէինք, եթէ գիտնայինք ինքնապաշտպանութեան ձեւերը, պատրաստ ըլլայինք թշնամիներուն դէմ դնելու, կոտորուելու փոխարէն, կոտորելու:

Անդադար կը բողոքենք, բողոքելը իւրացուցած սովորոյթի վերածեր ենք: Գոնէ հիմա խելքերնիս գործածենք ու այլեւս չկոտորուինք, չպարտուինք ու թշնամիին դէմ հլու- հնազանդ կեցած մեզի հրամցուցած լեղի բաժակը չըմպենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԼԽԱՍԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՈՒ ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

Ռուս սպաները զգուշացնում են Պուտինին. «Թուրքիան, օգտվելով պատերազմից, գրավելու է Կովկասն ու Ղրիմը»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուս սպաները զգուշացնում են Պուտինին. «Թուրքիան, օգտվելով պատերազմից, գրավելու է Կովկասն ու Ղրիմը»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական