Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մետրոպոլիտեն թանգարանը չպետք է Այվազովսկուն  որպես ուկրաինացու վերադասակարգեր»

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսպես է վերնագրված սփյուռքահայ պատմաբան եւ բանասեր Վարդան Մատթեոսյանի հոդվածը «Hyperallergic» ամերիկյան առցանց ֆորումում: Ըստ նրա՝ նախորդ բնորոշման ժամանակ թույլ տված անտեղյակությունը չպետք է փոխարինվի մեկ այլ տեսակի անիրազեկությամբ: 19-րդ դարի երեք երեւելի արվեստագետները՝ Արխիպ Կուինջին, Իլյա Ռեպինը եւ Հովհաննես (Իվան) Այվազովսկին,  նախկինում Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կայքում տեղադրված իրենց ստեղծագործությունների ենթագրերում ներկայացվում էին իբրեւ ռուսներ, իսկ ներկայումս բնորոշվում են որպես ուկրաինացիներ: Մատթեոսյանը պնդում է, որ գոնե Այվազովսկու դեպքում այս վերադասակարգումը մեծ մոլորության արդյունք է:

Ըմբռնելով ամերիկյան առաջատար թանգարանում ուկրաինական արվեստի ապագաղութացման ազդակները՝ Մատթեոսյանը միաժամանակ դեմ է անիրազեկ, անտեղի փոփոխություններին. Մետրոպոլիտենի կայքում Այվազովսկին իրավամբ նշվում է որպես հայազգի նկարիչ, սակայն նախկինում դասակարգվում էր որպես ռուս, քանի որ ծնվել է Ռուսական կայսրությունում եւ նրա մկրտության Այվազյան ազգանունը ռուսացվել է, ինչը «սովորական իրողություն էր ռուսական տիրույթներում»: Հիմա էլ կայքում Այվազովսկին դասակարգվում է որպես ուկրաինացի: «Այնուամենայնիվ, արդյո՞ք այն փաստը, որ Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ Ղրիմի թերակղզու սեւծովյան նավահանգստում, որտեղ էլ նա հիմնականում բնակվել է իր կյանքի ընթացքում, նրան ուկրաինացի է դարձնում: Այն փաստը, որ նա Հովհաննես Այվազյան անունով մկրտվել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս Հայ Առաքելական  եկեղեցում եւ 83 տարի անց թաղվել նույն եկեղեցում, հայ ժողովրդի հետ իր հաստատուն նույնականացման հետ մեկտեղ, պետք է ինչ-որ բան մեզ հուշի նրա ինքնության մասին: Նա չի պատկանել ուկրաինական եկեղեցուն եւ չի տիրապետել ուկրաիներենին: Նրա ծննդավայրը Ղրիմի խանության մի մասն էր (1443-1783), Օսմանյան կայսրության վասալը, որը հետո Ռուսական կայսրության վերահսկողության տակ էր գտնվում մինչեւ 1917 թվականը՝ Այվազովսկու մահից մոտ երկու տասնամյակ անց, եւ մինչեւ 1954 թվականը Ռուսաստանի մաս էր»: Հոդվածագիրն այստեղ երկակի ստանդարտ է տեսնում.«Արդյո՞ք պատճառ կա, որ Այվազովսկին կամ Կուինջին (ծագումով պոնտացի հույն) ճանաչվեն որպես «ուկրաինացի», մինչդեռ, օրինակ, Պաուլ Կլեեն հիշատակվում է որպես «գերմանացի, ծնված Շվեյցարիայում», իսկ Արշիլ Գորկին՝ «ամերիկացի, ծնված Հայաստանում»: Հնարավոր չէ՞ արդյոք Այվազովսկուն առաջին հերթին նշել որպես հայ եւ դրանով իսկ ավելի ճշգրիտ բնութագրել նրա ինքնությունը»:

Այվազովսկու կտավները Ռիգայի Բորսա արվեստի թանգարանի «19-րդ դարի ծովանկարչությունը» ցուցահանդեսում

Ի դեպ, այդպիսի արդար մոտեցում էր կիրառվել Ռիգայի Բորսա արվեստի թանգարանում (Լատվիա) 2019-2020 թթ. կազմակերպված երկու ցուցահանդեսների ընթացքում («Լույսի մետաֆիզիկա» եւ «19 դարի ծովանկարչությունը»), երբ Այվազովսկին բոլոր ուղեկցող պաստառներում եւ ուղեցույցներում բնորոշվում էր որպես «ռուսական գեղանկարչական դպրոցի հայազգի նշանավոր նկարիչ»:

Այվազովսկու եղբայրը` Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյան

Այվազովսկու հայկական ինքնությունը հանգիստ չի տալիս նաեւ Թուրքիային, որը վաղուց է ջանում օսմանյան շքանշանները ծովը նետած նկարչին ներկայացնել որպես ծագումով թուրք: Հանգուցյալ արվեստաբան Շահեն Խաչատրյանի վկայությամբ՝ այս արշավը սկսվել է դեռեւս սուլթանների ժամանակից, իսկ վերջին հիշարժան դեպքը «Այվազովսկու Ստամբուլը» ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Բյուլենթ Օզուկանի՝ մամուլին արված մեկնաբանություններն էին: Հայտնի է, որ Այվազովսկու արվեստի մեծ սիրահար է նախագահ Էրդողանը:

Ռուսաստանում էլ մեծ ծովանկարչի հայրական կողմի նախնիներին թուրքական ծագում վերագրելու փորձեր արվեցին, սակայն ի վերջո հաղթեց ճշմարտությունը եւ նորագույն հրատարակություններում Այվազովսկու ծնողների հայ լինելը ընդհանրապես չի վիճարկվում. այսպես, «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքով 2021 թ. հրատարակված «Այվազովսկի» աշխատությունում արվեստաբանության դոկտոր Եկատերինա Սկորոբոգաչեւան ծովանկարչի թուրք նախնու մասին պատմությունն անվանում է «առասպել», «մինչ օրս ոչնչով չփաստարկված ենթադրություն»: Մնում է, որ ծովանկարչին դասակարգելիս Մետրոպոլիտենն էլ չանտեսի ամենատրամաբանական լուծումը…

Խմբ. կողմից. – Արդեն տեւական ժամանակ թվում էր, որ Հովհ. Այվազովսկու հայ լինելու վերաբերյալ ստեպ–ստեպ տարածվող կասկածները ընդմիշտ փարատվել եւ նորանոր ապացույցների կարիքը այլեւս չի զգացվի: Մինչդեռ, ինչպես տեղեկանում ենք թարգմանաբար ներկայացվող հոդվածից, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն»ի նման թանգարանն անգամ նրան վերագրում է այս անգամ ոչ թե ռուսական, այլ… ուկրաինական ծագում: (Երեւի ռուսոֆոբիայից անցել են ուկրաինոֆիլության, հետեւելով մոդային): Խեղճ Շահեն Խաչատրյան. կարծում էր, որ իրեն հաջողվել է վերջնականապես փակել մեծ ծովանկարչի ազգային պատկանելիության շուրջ հյուսված ռուս–թուրքական եւ այլ ծագումնաբանություն ունեցող խարդախությունների ճանապարհը:

Կարծում ենք, որ մեր պատկերասրահը, Գիտությունների ազգային ակադեմիան եւ, առաջին հերթին, արտգործնախարարությունը ազդու միջամտությամբ պետք է բողոք ներկայացնեն եւ ուղղել տան նման, այո՛, դիտումնավոր խարդախությունները ոչ միայն «Մետրոպոլիտեն», այլեւ համաշխարհային նմանօրինակ բոլոր հարթակներում:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայազգի  գրողի հայապատում վեպն՝ իսպաներեն

Հաջորդ գրառումը

Բռնարարներին էլեկտրոնային բազկօղակ կհագցնեն

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Բռնարարներին էլեկտրոնային բազկօղակ կհագցնեն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական