Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք կորցնում ենք նաեւ Սփյուռքը

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նկատի չունեմ միայն Հայաստանն ու հայաստանահայությանը. համայն հայությունն է, որպես ազգային ինքնություն, կորցնում Սփյուռքը, կամ, եթե կուզեք՝ Սփյուռքն էլ է կորցնում Սփյուռքին։

Բավական երկար ժամանակ հասարակական մտածողության մեջ եւ պետական շրջանակներում տիրապետող էր այն միտքը, թե պատմական դժնի հանգամանքների, տարատեսակ հալածանքների ու, մանավանդ, Ցեղասպանության հետեւանքով գոյացած սփյուռքահայության առկայությունը հարկավոր է վերածել առավելության։ Նույնիսկ օտար պետական գործիչներ (հիշենք Շեւարդնաձեին) պնդում էին, որ կովկասյան երեք երկրներից Ադրբեջանը եթե ունի նավթ, Վրաստանը՝ ծով, ապա Հայաստանն օժտված է աշխարհով մեկ տարածված եւ ընդհանրապես բարեկեցիկ կյանքով ապրող հայությամբ, սփյուռքով։

Անձամբ տեսել եմ այն հեռագիրը, հեռավոր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, Սարգիս Կարապետ անունով մեծահարուստ եւ մեծազդեցիկ մի հայի, որը ձեռք էր բերել բացառիկ մենաշնորհը սովետական հայտնի պարախմբեր հրավիրելու այդ երկիր։ Նա հեռագիրն ուղարկել էր Մոսկվա՝ մշակույթի նախարար եւ հակահայ Ֆուրցեվային, որ եթե Խ. Հայաստանի պարի պետական անսամբլը չուղարկեն Ֆիլիպիններ, այլեւս ոչ մի խումբ էլ չի հրավիրի։ Փափուկ ուժի դրսեւորման, ավելի ճիշտ՝ օգտագործման բացառիկ օրինակ, որը ինքնաբուխ էր, հայի հայկականությամբ պայմանավորված, մինչ Հայաստանում ոչ ոք չգիտեր այդ իսկական հայ մարդու գոյության մասին։

Սովետական շրջանում, հատկապես վերջին տասնամյակներին, Հայաստանի իշխանությունները օգտագործեցին Սփյուռքի գործոնը, երբեմն ձախավեր, բայց ավելի հաճախ՝ երկուստեք շահավետ նախաձեռնություններով, որքան որ հնարավոր էր։ Խ. Հայաստանի ղեկավարությունը, հաչս Մոսկվայի, հաճախ օգտագործեց նույնիսկ ՀՅԴ-ի ընդդիմադիր լինելու հանգամանքը՝ Կենտրոնից հավելյալ արտոնություններ ձեռք բերելու նպատակով։ Այլ խոսքով, սովետահայ ղեկավարությունը, մասնավորաբար Կարեն Դեմիրճյանի իշխանության ժամանակաշրջանում, գիտցավ ու գիտակցեց Սփյուռքը որպես ամբողջություն դիտարկելու, նրա հայապահպանության ճիգերին աջակցելու անհրաժեշտությունը։

Ու երբ թափ առավ Արցախյան զարթոնքը, նաեւ՝ պատահեց աղետալի երկրաշարժը, միաժամանակ՝ սկիզբ առավ անկախության շարժումը, սփյուռքահայությունը, հոգեբանորեն ու գործնականապես, սահուն անցում կատարեց դեպի համազգայնացում՝ տպավորելով նաեւ օտարներին՝ բարեկամ թե թշնամի։

Նորից դիմելով սիմվոլիկային՝ հիշենք Շառլ Ազնավուրին, որի հայկականությունը վարակիչ գործոն դարձավ միջազգային բոլոր հարթակներում, թե պետք է օգնել Հայաստանին աղետի ցավը ամոքելու, թե հայությունը արժանի է անկախ, բարգավաճ պետություն ունենալու՝ ազատագրված Արցախը ներառյալ։ Համահայկականության գաղափարը վերաճեց պետականության գաղափարի, պետականությունը՝ հաղթանակներ կերտելու, երկիրը վերաշինելու, արդիական հաստատություններ, ճանապարհներ կառուցելու հանձնարարության, ներառյալ Արցախը եւ հատկապե՛ս Արցախը։ Հայկական գաղթօջախներում իմաստավորվեց հայ լինելու, հայ մնալու ձգտումը, պահանջատիրությունը, Ցեղասպանության դատապարտման պահանջը մտավ գործնականացման ուղի։

Այստեղ, միշտ դիմելով սիմվոլիկային՝ ընդգծել է պետք Լուիզ Մանուկյան Սիմոնի եւ Քըրք Քըրքորյանի անունները, որոնք բացառիկ դեր կատարեցին, նաեւ անուններն այն մարդկանց, որոնք առաջին ներդրողները եղան հայրենի տնտեսության զարգացման ասպարեզում, երբեմն բիզնես սկզբունքները ստորադասելով ազգային ապրումներին, ինչը պատճառ դարձավ, որ տեղացի ընչաքաղց խարդախներ օգտվեն առիթից եւ անվստահելիության համբավ տարածեն մեր ողջ երկրի ու ժողովրդի վրա։

Համենայնդեպս, մինչ այդ, հանրապետության առաջին նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել էր համահայկական առաջին մարմինը՝ «Հայաստան» հիմնադրամը, որը հետագա տարիներին թեեւ ակնկալություններին համարժեք արդյունավետությունը չունեցավ, այդուհանդերձ խորհրդանշեց հայության մեկության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը։ Հետագայում, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ, արդեն երրորդ նախագահի օրոք, կազմվեց համահայկականությունը խորհրդանշող մեկ այլ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մարմին, որը կոչված էր ավելի ուշ վերածվելու մշտապես գործող համահայկական կենտրոնական կառույցի, եթե…

…Եթե չլիներ 2018 թվականի հեղափոխական խորշակը կործանարար իր բոլոր հետեւանքներով։ Դրանց մասին շատ է գրվել եւ է՛լ ավելի դաժան բաներ կգրվեն հետո։ Միայն նշենք երկու բան, երկու կործանիչ հարվածներ համահայկականության սրտին։ Առաջինը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հավաքված շուրջ 170 մլն դոլարի ապօրինի օգտագործումը, երկրորդ՝ Փաշինյանի հայտարարությունը, թե Ցեղասպանության հարցով թող այսուհետեւ Սփյուռքը զբաղվի։ Սփյուռքը, եւ ոչ միայն, կազմաքանդող արարք եւ խոսք։ Խոսք՝ որը բաժանարար է ըստ էության, եւ կործանարար՝ ըստ ամենայնի։ Դրանց վրա գումարեք պատերազմում կրած մեր պարտությունը, հայրենի տարածքների զավթումը, հազարավոր զոհերի ու վիրավորների կյանքի եւ արյան հենքի վրա խոստացված «խաղաղության դարաշրջանը», եւ կստանաք հայության հուսաբեկման ողջ պատկերը։

Մեծն Թեքեյանը դեռեւս 1918 թվին է գրել.

«Կարենալու համար ապրիլ այսուհետեւ,

Օդի, ջուրի, հացի նըման՝

Մենք պէտք ունինք Հպարտութեան»։

Մեզնից գողացվեց այդ Հպարտությունը։ Ահա սա՛ է ամենասարսափելին։ Ճիշտ է, մի օր հետ կբերե՛նք այդ Հպարտությունը։ Սակայն մինչ այդ՝ ի՞նչպես է դիմանալու Սփյուռքը, ի՞նչն է լինելու նրա հայ մնալու պատճառ-բացատրությունը, իմա՛ստը։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամերիկահայությունն ընդդեմ թուրք բժշկի սենատորական հավակնությունների

Հաջորդ գրառումը

«Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է». «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

20 հունիսի, 2025

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

20/06/2025
20 հունիսի, 2025

Նորին մեծություն աղմուկը

20/06/2025
20 հունիսի, 2025

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

20/06/2025
20 հունիսի, 2025

Ի՞նչ կորոշի Թրամփը՝ պատերա՞զմ, թե՞…

20/06/2025
Հաջորդ գրառումը

«Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է». «Հրապարակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական