Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ օրինակ, թե ովքե՞ր սադրեցին պատերազմը մեր դեմ

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեեւ ուշացումով, սակայն մեր ներկա համարի 3-րդ էջում թարգմանաբար մատուցվող՝ «Սունունու ընտանիքը սատարում է Ադրբեջանին՝ Ղարաբաղում հանքարդյունաբերություն զարգացնելով» վերնագրով հոդվածը չի կորցրել իր այժմեականությունը։ Հեղինակը՝ Արամ Արքունը, Բոստոնի մեր քույր հրատարակության՝ Armenian Mirror-Spectator անգլերեն շաբաթահանդեսի գործադիր խմբագիրն է։ Հոդվածը նա հրապարակել է շաբաթահանդեսի 2021 թ. հունիսի 4-ի համարում, միաժամանակ հիշեցնելով, որ Mirror-ը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին, այսինքն 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, տեղեկությունը քաղելով ամերիկյան բաց աղբյուրներից՝ ահազանգ է հնչեցրել, որ Մ. Նահանգների քաղաքական եւ արդյունաբերական ասպարեզներում քաջ հայտնի Սունունու ընտանիքը, գլխավորությամբ Նյու Հեմփշայրի նախկին նահանգապետ եւ, ուշադրությո՛ւն, նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի աշխատակազմի ղեկավար Ջոն Սունունուի (John Henry Sununu), գլխավոր բաժնետերերից է Անգլո-ասիական հանքարդյունաբերական ընկերության (Anglo Asian Mining Company), որը 2008 թ.ից ի վեր հատուկ շահագրգռվածություն ունի Ադրբեջանի իրանամերձ տարածքներում, ընդհուպ՝ այդ ժամանակ եւ մինչեւ պատերազմը հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող Զանգելանի շրջանում ոսկու, պղնձի ու մոլիբդենի կորզման հանքարդյունաբերական ծրագրերի նկատմամբ։

Ամենաուշագրավն այն է, որ հիշյալ ընկերությունը հորատման աշխատանքներն սկսել է Զանգելանի շրջանում ռազմական ակտիվ գործողությունների դադարելուց անմիջապես հետո, 2020 թ. նոյեմբերին, ըստ երեւույթին՝ նախապե՛ս մշակված աշխատանքային ծրագրով։ Եվ եթե նկատի ունենանք, որ հանքահորեր բացելը մի քանի հարկանի տուն կառուցելու պես գործ չէ, այլ՝ ենթադրում է բազմատեսակ ու ծանր տեխնիկայի կուտակում եւ նախապատրաստական երկարատեւ աշխատանք, նշանակում է, որ ընկերության գործադիր տնօրենը, Ջոն Սունունուն, 44-օրյա պատերազմը դեռեւս չավարտած գիտեր մոտալուտ հրադադարի հաստատման մասին, իսկ եթե դավադրական տեսանկյունից մոտենանք հարցին՝ անտեղի չի լինի ենթադրել, որ ոչ թե ընթացքում, այլ՝ պատերազմի սկսելուց դեռ շատ առաջ էին նա եւ նրա ընկերությունը տեղյակ պատերազմի ելքի մասին եւ, միգուցե, նույնիսկ նպաստել էին նման ելքին, օրինակ, գործակալական-դավաճանական ցանցի միջոցով խանգարել արեւելյան ճակատի մեր ամրակուռ պաշտպանական գծի 8,5 կլիոմետրանոց պատռվածքը փակելու գործողությունը, որի մասին ռազմական գործի հայ եւ օտարազգի մասնագետները բազմիցս են վկայել։

Էլ ավելի խորանալով նույն տեսության մեջ՝ իրավունք չունե՞նք հարց տալու, թե ամերիկյան գաղտնի ծառայությունները եւ նրանց արտերկրյա գործընկերները, առաջին հերթին՝ իսրայելական Մոսադը, չէի՞ն տիրապետում այդ եւ շատ ավելի կարեւոր տեղեկությունների, ավելին՝ չէի՞ն սադրում մեր, Իրանի եւ Ռուսաստանի դեմ ուղղված դավադրությունը, որտեղ Արցախը Ադրբեջանին թողնված խաղադրույքն էր, իսկ այսպես կոչված միջանցքն ու Արաքսի լայն բացված սահմանային գոտին՝ գլխավոր մրցանակը հակաիրանյան ուժերի, որից օգտվում է նաեւ, ինչպես երեւում է Սունունու ընտանիքի նախաձեռնություններից, անգլո-ամերիկյան բիզնեսը։ Ահա՛ թե ինչու, մեր թերթի նախորդ համարում Իսրայելի, Թուրքիայի եւ Սաուդական Արաբիայի ռազմական գերատեսչությունների պետերի վերջերս Ադրբեջան կատարած այցը որակել էինք «Բաքուն՝ հակաիրանյան կոալիցիայի բաստիոն» բնորոշումով։

Իրերի այս կացության մեջ ավելի քան տեղին է կրկին հարց տալ՝ իսկ ի՞նչ է արել եւ անում մեր Ազգային անվտանգության ծառայությունը, հատկապես հետախուզությունն ու հակահետախուզությունը։ Ի՞նչ են արել եւ անում տարբեր երկրներում ծառայող մեր դիվանագետները, նաեւ՝ մեր որոշ դեսպանատներում ծառայության կոչված Արցախի՛ ներկայացուցիչները։ Պատասխանը լռությունն է,  խորհրդապահության շղարշով ծածկած լռությունը։

Վերջերս, ՀՀ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանը հանդես եկավ Սփյուռքին ուղղված հանձնարարությամբ։ Ըստ նրան՝ 136 օտարերկրյա բիզնես կազմակերպություններ ներդրումներ են կատարում Ադրբեջանում եւ հարստացնում մեզ թշնամի այդ երկրի բյուջեն։ Նրա թելադրանքը սփյուռքահայ գաղթօջախներին այն էր, որ տեղերում քաղաքացիական ու քարոզչական պայքար մղեն այդ «սեւ ցուցակի» անդամ կազմակերպությունների դեմ, որպեսզի դադարեցնեն իրենց բիզնես գործունեությունը Ադրբեջանում։ Ուշացած, բայց ուշագրավ առաջադրանք, որը սակայն իրագործելի չէ։ Պատճառները չեմ կարող ներկայացնել այստեղ, տեղի սղության պատճառով։ Բայց չեմ կարող մեկ հարց չտալ պրն Մարուքյանին. իսկ ո՞ւր է պետական այն կառույցը, որը պիտի ուղղորդի սփյուռքահայերին, այնպիսին՝ ինչպես Իսրայելն ունի համայն հրեական աշխարհին ծառայող։ Առանց նման պետական ծառայության անիմաստ է որեւէ հանձնարարություն տալ որեւէ սփյուռքահայի։

Իսկ ինչ վերաբերում է Սունունու ընտանիքին ու նրա ադրբեջանամետ գործունեությանը, հիշեցնենք, որ երկու տարի առաջ ամերիկահայ որոշ թերթեր, ինչպես Mirror-ը, աղմուկ էին բարձրացրել Ջոն Սունունուի դեմ՝ ամոթանք տալով նրան, որ հայոց արյան գնով բիզնես է անում հակաժողովրդավարական եւ արյունախում Ալիեւի հետ։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունից ոչ մի ծպտուն։

Եվ հարցը հնչում է ինքնաբերաբար՝ ունե՞նք պետություն։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չի՞ սպառվում  ԳԴՀ արտգործնախարար Բերբոքին հայերիս վստահությունը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինուժը դարձյալ կրակ է բացել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինուժը դարձյալ կրակ է բացել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական