Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ դարյա հոբելյան

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1923 թվականին Ստեփանակերտի Արմենավան թաղամասում տեղադրված 35կՎտ հզորության դիզելային գեներատորը էլեկտրական լամպը վառեց Արցախի մայրաքաղաքում: 1930 թվականին թողարկվեց Կար-Կառ գետի վրա կառուցված 480կՎտ հզորության հիդրոէլեկտրակայանը: Նրանց հաջորդեցին փոքր հզորության դիզելային էլեկտրակայանների կառուցումը Ստեփանակերտում (այժմյան Քաղցանցին հարակից շուկայի շենքում) եւ շրջկենտրոններում:

1940 թվականին փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) շինարարություն սկսվեց Թար-Թառ գետի վրա` Մատաղիս գյուղին հարակից, որը գործարկվեց 1947 թվականին` էլեկտրական էներգիա մատակարարելով նաեւ հարեւան հանրապետության Միր-բաշիր քաղաքին:1954 թվականին շահագործման հանձնվեց Աղդամ-Ստեփանակերտ 35կՎ օդային գիծը եւ 35/6կՎ 2×1800 կՎԱ հզորության տրանսֆորմատորային ենթակայանը, որը ապահովեց Ստեփանակերտի եւ իր արվարձանների էլեկտրամատակարարումը, ինչպես նաեւ Շուշի քաղաքը: Կառուցվեց Ասկերանի 35/10կՎ ենթակայանը` ապահովելով էլեկտրամատակարարում Ասկերանին, քիչ անց նաեւ շրջակա գյուղերին` 10 կՎ օդային գծերով:

Հադրութի շրջանի Իշխանագետի վրա 1955 թվականին սկսվեց կառուցվել միանգամից երեք փոքր ՀԷԿ: 1957-ին գործարկվեց Տումի եւ Մեծ Թաղլար ՓՀԷԿ-երը 55 եւ 50կՎտ հզորությամբ, 1958-ին 80կՎտ հզորությամբ Տողի ՓՀԷԿ-ը:

Արցախում խորհրդային խշխանության տարիներին կառուցվել է երեք հիդրոէլեկտրակայան: Դրանցից համեմատաբար հինը Ստեփանակերտի ՀԷԿ-ն է, որը գործում էր 1930-ական թվականներից: Այն ուներ  փոքր հզորություն եւ երկար ժամանակ բավարարում էր միայն Ստեփանակերտի  պահանջները: 1940-ական թվականներին կառուցվել է մի փոքր հիդրոէլեկտրակայան Մարդակերտի շրջանի Մադաղիս բնակավայրի մոտ: Համեմատաբար հզորը Սարսանգի ՀԷԿ-ն է, որը կառուցվել է Մարտակերտի շրջանում Թարթառ գետի վրա, շահագործման է հանձնվել 1970-ական թվականներին:  Հզորությունը կազմում է 50 հազար կՎտ: 1988-1993թթ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Սարսանգի ՀԷԿ-ը նույնպես չէր գործում: Այժմ այն շահագործվում է: 1940թ. Արցախում արտադրվել է  1.51 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա, իսկ 1988թ.` 57.8 միլիոն կՎտժ:

Այժմ Արցախի տնտեսության կարեւոր ոլորտ է հանդիսանում էներգետիկան: Դա իրականացվում է Թարթառ գետի  վրա գտնվող Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով: Այն շահագործման է հանձնվել 1976 թվականին եւ տարեկան արտադրում էր 65 մլն կՎտժ էլեկտրական էներգիա:

Ձմռան դժվարին պայմաններում կարեւոր նշանակություն ունի Արցախի բնակչության  հուսալի եւ կայուն էներգամատակարման խնդիրը:

2023 թվականի հունվարի 9-ին` ժամը 14:35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կիլոմետրում արձանագրվել էր վթար: Վթարը գտնվում էր Աղավնո-Բերձոր հատվածում: Ադրբեջանական կողմի թշնամական դիրքորոշման պատճառով նշված հատվածում հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել արտադրող տեղական կայանների միջոցով՝ համապատասխան  սահմանափակումներով:

Ելնելով տվյալ իրավիճակից`  Արցախի Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են էլեկտրական էներգիայի հովհարային անջատումներ:

«Արցախէներգո» ընկերությունը ստեղծվել է 1998թ-ի դեկտեմբերի 29-ին: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ եւ իրացմամբ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ԱՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով:

Ներկայում Արցախի տարածքում մնացել է վեց ՀԷԿ` Սարսանգի, Գետավանի եւ Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Մեր տարածքում  առկա է 75 ՄՎտ գումարային հզորություն: էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Բերձորի տարածքով:Անհրաժեշտ է մշակել Արցախի էներգետիկայի զարգացման ծրագիր եւ փուլ առ փուլ այն դարձնել իրականություն:Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ: Արցախի էներգետիկ շրջափակումը դատապարտելի երեւույթ է եւ պետք է արդարացի գնահատանքի արժանանա միջազգային մակարդակով:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհակալությամբ  ստացանք

Հաջորդ գրառումը

Գիտնականները պայքարում են քաղցկեղի դեմ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականները պայքարում են քաղցկեղի դեմ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր...

ԿարդալDetails

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական