Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեկին՝ մի կիլո կարտոֆիլով, մեկին՝ մի շիշ ձեթով, մեկին՝ մի սուտ պաշտոն տալով»

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տուժողը նորի՛ց հասարակ ժողովուրդն է. մեծամեծերը տուն է՛լ ունեն, տեղ է՛լ ունեն»
 Բռնի տեղահանությանից հետո Հայաստանի տարբեր համայնքներում տեղավորված, տեղից տեղ գնացող ու դեռ հիմնական կեցության վայր փնտրող մեր հայրենակիցները կամաց-կամաց ուշքի են գալիս, փորձում՝ կյանք վերադառնալ, ապրել: Իհարկե, հեշտ չէ տարիների արած-դրածը մի օրում դարավոր թշնամուն թողնել ու երկու ձեռք հագուստ վերցնելով՝ դուրս գալ բնօրրանից, բայց, ամեն դեպքում չկոտրվող արցախցիներից շատերն արդեն մտածում են աշխատանքի տեղավորվելու ու կյանքը նոր էջից սկսելու մասին: Եվ քանի դեռ բռնագաղթած, սոված-ծարավ Հայաստան հասած հասարակ մարդիկ մտածում են՝ ինչպես են հայթայթելու գալիք ամսվա՝ 250-300 հազար դրամի հասնող տան վարձը, Արցախի պաշտոնյաներն ու նրանց հարզատները պլանավորում են՝ բացվող գարնան հետ Արցախում ունեցած, այժմ Հայաստանին «պահ տված» բիզնեսներն արտերկիր՝ հիմնականում Ռուսաստան տեղափոխել: «Տուժողն ու լուծը տանողը հասարակ ժողովուրդն է: Ո՞ր մի մեծամեծի ընտանիքն է մտածել Հայաստանում կացարան գտնելու, բնակվելու կամ դրսում չմնալու մասին: Էնքան էին «հաբրգել», որ մի սիրուհու փոխարեն մի քանիսին էին «ուխաժիվատ» անում, դրանց համար Երեւանի կենտրոններում տներ առնում, տեղավորում ու հենց շրջափակման ժամանակ հանում Ստեփանակերտից: Թե էդ ամեն ինչը ոնց էին անում, բոլոր արցախցիներն էլ գիտեն, պարզապես վախենում են խոսել: Բոլորի բերանը փակել էին՝ մեկին մի կիլո կարտոֆիլ, մեկին մի շիշ ձեթ, մեկին էլ մի տաք աթոռ՝ պաշտոն տալով,- ասաց «Ազգ»-ի զրուցակիցն ու շարունակեց,- Հիմա էլ լսում ենք, որ Արցախի՝ մեր ու ձեր փողերի հաշվին սարքած բիզնեսներն են ուզում Ռուսաստան տեղափոխել: Դե եթե օտար երկրում բիզնես անես, պարզ է՝ իրենք էլ կգնան: Հայաստանում հո մնալո՞ւ չեն»:

Մեր զրուցակիցն անկեղծացավ նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո  պետք է հրապարակավ պատասխանատվության կանչեին Ադրբեջանին «պատերազմ կըստանան» ասողներին, ասեին՝ պարտվել եք, հեռացեք: «Նոր, ավելի ձիգ, փողն Աստծուց վեր չդասող մարդկանց էր պետք լիազորություն տալ: Թե չէ հիմա մեր զանգերին անգամ Արցախի ներկայացուցչությունում չեն պատասխանում: Չգիտեմ, մենք նաեւ մեր ընտրության զոհը դարձանք, ո՞նց կարող էինք հավատալ մեկին, որ եղբոր գերեզմանով էր երդվում ու դրժում երդումը, կամ «բլոկադայի» ժամանակ աղջիկներին հանում էր Արցախից: Երեւի գիտեր՝ գլխներիս ինչ «կարկուտ» է թափվելու, չէր ուզում՝ աղջիկները տեսեն, վախենան»,- նեղսրտեց մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեխաները

Հաջորդ գրառումը

Ձայն բարբառոյ… «Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ձայն բարբառոյ... «Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական