Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Mount Ararat and the Yerevan skyline in spring

Mount Ararat and the Yerevan skyline in spring

Մեծ փորձության ժամին

ԱԶԳ
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
290
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ քայլելով Երեւանի՝ այս տարի այնքան զարմանալի գեղեցիկ թվացող գարունի միջով, տեսնում էի ամենուր կարմիր բերետավորներին… ու մարդկանց՝ այնքան ներդաշնակ ու հաշտ դարձած այդ ամենի հետ… նորից զգում էի նույն շունչը՝ երբ ամեն ինչ շուրջդ դառնում է չափից ավելի պայծառ, ուրեմն հասել ես ողբերգության վերջին սահմանին:

Եվ ուրեմն՝ ամբողջ մի հասարակության հնարավոր եղավ համոզել, որ «ուղեղային մորմոք» էր ոչ միայն «Երկիր Նաիրին» (որն ինքնաթիռում կարդում-հայտնաբերում են միայն պատերազմից հետո), այլեւ Ղարաբաղը, ուղեղային մորմոք էր Հայաստանի երրորդ Հանրապետությունն իր անկադաստր տարածքներով, մենք ինքներս՝ այսքան տարի ի հեճուկս ամենի այստեղի քաղաքացի մնացածներս, բայց «պետական մտածողություն չունեցողներս»: Մարդուն հնարավոր դարձավ համոզել, որ այն ամենը, ինչ գոյություն ունի իր մեջ, միայն մանկության, ազգայնական, կրոնական, պատմամիֆական ամենատարբեր զգայական կամ ինտելեկտուալ նեւրոզների դրսեւորումներ էին, «իրական» պետությունն այն է, ինչ ազատագրումն է այդ բնազդներից: Որ մեր բոլոր հիշողություններն ու ապրումները հայրենիքի մասին զառանցանքներ են, որոնցից ազատագրվում են համահավասարեցման ճանաչողության նոր հոգեբուժանոցներում, որ մենք մեզ մեր անասելի տառապանքի մեջ աշխարհի առաջ միջնաբերդ դարձրած ու նրան անտեսանելի դարձած կորուսյալ մի տարածություն ու ժամանակ ենք…

Մի բան ապշեցրեց տարիներ առաջ՝ որ գուցե իսկապես մեր ճակատագրի պատմությունը բացառիկ է, կամ գոնե՝ մեր ազգի փորձիչը միայն մերն է: Նա ասես ամբողջ պատմության ընթացքում մի բան է արել՝ անընդհատ, ամեն քայլափոխի ջնջել մեր ոտնահետքերը, մեր կենդանության ու ներկայության ամեն մի վկայություն՝ ամեն տնից դուրս գալուց հետո մտել եւ հանգցրել-սրբել է ամեն ինչ: Համոզելու համար մեզ՝ մեր հոգուն, մտքին ու ճանաչողությանը, որ գոյություն չունենք… Ես չէի կարող պատկերացնել՝ որքան նյութական ձեւեր կարող է առնել այդ մոլուցքը եւ փորձությունը ընդամենը երկու տարվա ընթացքում:

Մենք սովորեցինք լսել կամ չլսել համապարփակ ուսուցիչների մի մոլուցքով տոգորված մարդկանց տեքստերը՝ ամեն օրհասական ժամի միայն հոգեբանական տարբեր դիագնոզների, բարոյափիլիսոփայական քարոզխոսության, սաղմոսասացության ու կրոնից բուժող աթեիզմի, առակախոսության ու բամբասանքների, գուրուականության, գնոստիցիզմի, պատմական առասպելաբանության կամ դրա պսակազերծման համախառնուրդով, որոնց այնքան անիմաստ է դարձել արձագանքել: Պետական պաշտոնյաներն իհարկե հոգու խորքում շատ բան կարող են լինել՝ խոստովանահայր, նոր մարգարե, անգամ ցնցուղագետ, բայց նրանք դրա համար չեն վարձատրվում:

Մենք սովորեցինք արթուն մնալ գիշերներն այն պատրանքով, որ դրա արդյունքում ինչ-որ բան չի լինի՝ կարմիր բերետավորները ոչինչ չեն անի Կիրանցում, մարդիկ «շանսատակ չեն արվի պատերի տակ», պայմանագրեր չեն կնքվի… ենթագիտակցորեն սովորեցինք անգամ ատամները սեղմած սպասել ամենավերջին գիշերվան, երբ կհանձնվի վերջին հանձնելիքը, եւ հանձնողները վերջապես կճողոպրեն այդ գիշեր ու կանհետանան ընդմիշտ՝ մեզ թողնելով մեր մեծ ողբը եւ մնացած ավերակները վերականգնելու համար կյանքերը:

Մեզ ցույց տվեցին՝ որքան մոգական, որքան անհաղթահարելի ուժ ունի միայն մի բան աշխարհում, որով անվերջորեն կարող ես իշխանություն պահել՝ պսակազերծումների  ուժը: Քանի որ պսակազերծումը միակ բանն է, որ վերջ չի կարող ունենալ անսպառ նյութի պատճառով, եւ հասարակության բոլոր խավերն ունեն վերլուծական կարողություններ ու գիտելիքներ նույն այդ անիվի մեջ անվերջ պտտվելու համար՝ արագ ըմբռնելու ու համապսակազերծելու համար ամեն ինչ ու բոլորին, եւ վստահեցնելու համար իրենց ու բոլորին, որ ամեն ինչ նույնն է, ամեն ինչ հավասար ինքն իրեն ու ամեն ինչ անարժեք է, եւ որեւէ բան անելն անիմաստ է: Մեզ հիշեցրին՝ միշտ եղել է միայն մի բնազդ, որ առաջնորդում է հասարակությանը՝ նայել, ինչպես են ասպարեզի վրա գիշատիչ կենդանիները հոշոտում մարդուն, եւ քանի որ Հին Հռոմից շատ ժամանակ է անցել, սա այլեւս կարելի է անել միայն հոգեբանական դաշտում՝ ստեղծել հարթակներ ու ողջ հասարակության, կամ հատուկ արհեստավարժ պսակազերծողների, նոր կնքահայր-ոստիկանների հոշոտմանը հանձնել առանձին մարդկանց՝ սպառելու համար այդ հասարակության մաշված ուղեղի վերջին ռեսուրսները: Մեզ սովորեցրին, որ մեզ շրջապատող մարդիկ ընդամենը այն են, ինչ ե՛ն՝ նրանք ունակ են միայն հայհոյել ամենուրեք ու ամեն ինչի մեջ, մեզ համոզեցին, որ մենք միայն ու ընդամենը դա ենք: Սրանից վեր պսակազերծումների դաշտում մենք կարողացանք ստեղծել նոր մի Չարից ու բարուց անդին, որտեղ սակայն չկա մշակութային տառապանք, վերապրում ու վերափոխում (որովհետեւ անգամ որեւէ մոլորություն կրելու համար պետք է ինչ-որ հոգեւոր ուժ, որ կպաշտպաներ իր մոլորությունը բոլոր ճշմարտությունների առաջ, որի պսակազերծումը տառապանք կպատճառեր, ու որի հաղթահարումը, ըստ այդմ, կդառնար ճանապարհ), միայն ծաղր ու լրագրողական սենսացիոն ձեւակերպումներ՝ հռոմեական հավաբնի ու քարերի կույտի մասին: Դժվար է ասել՝ ինչն է ավելի ծանր, տգիտությունը սնող ազգային սնապարծությունը, թե՞ ամեն ինչից՝ որպես հին շորից ազատագրվելու ու նոր աշխարհ ցատկելու գավառական մոլուցքը, թե՞ այդ երկուսի տարբեր համադրությունների խառնուրդը:

… Բայց ինչո՞ւ այդ ասքն ի վերջո դարձավ միայն զոհի մասին, որ պետք է անցնի ցլերի առջեւով՝ առանց իր տատիկի հյուսած կարմիր հագուստի, եւ այնուամենայնիվ ամենայն հավանականությամբ պետք է հոշոտվի…

Եվ ինչպե՞ս միակ բանը, որ կարողացավ ծնել հպա՜րտ քաղաքացու այդ ուրվականը մղձավանջն է՝ ինչպես է «լեգիտիմ» վարչապետը դիպուկահարներ կանգնեցնում Օպերայի շենքի վրա կարմիր շորն այդպես էլ չհանած ու դրանով «լեգիտիմ թիրախ» մնացած մարդկանց համար:

Բայց խոսքի՝ նյութականացվող պատկերի հրեշավոր ուժից առավել հոգին հավատում է մարդկային (ժողովուրդ բառն այնքան է չարչրկվել) ինքնապաշտպանական մաքուր բնազդին, որ վերջապես կարող է արթնանալ: Հավատում  է ուժին, որ ինչ-որ պահի վերջապես հառնում է ու ոռնում ցավից, եւ առանց «պղծելու իր շուրթերն անեծքով», առանց հեղափոխական հրեշավոր դագաղների, գլխի վրա կախված խաղալիքների, առանց վրիժառության մոլուցքի, ուղղակի վերջապես դուրս է ժայթքեցնում իր միջից մահվան մրուրը եւ կյանք է արտաբերում՝ իր անցյալի ողբերգության ու վերելքների, ու ապագայի մասին: Կա տրանսֆորմացիաներից տառապանքի մի սահման, որից հետո վերջապես, մի պահի այդ ձայնն արթնանում է եւ ասում Պեր Գյունտի պես՝ իմ աչքերը, ի՛մ՝ մարդու աչքերը ես թույլ չեմ տա վերաձեւել կենդանու աչքերի: Ես հավատում եմ, որ մենք վերջապես հասել ենք ցավի ու ողբերգության այդ սահմանին, այլապես մենք վաղուց արդեն գոյություն չունենք…

Հ. Գ. (Ինչպես են ստեղծվում առասպելները): Միշտ զարմանքով մտածել եմ մի ժողովրդի առեղծվածի մասին, որի ամենախորը խորհրդանիշը՝ Արարատը, իր պետության սահմաններից դուրս է, միաժամանակ բնակիչները միշտ հայացքն ուղղում են նրան: Երբ շատ տարիներ առաջ եղա Թուրքիայի՝ Արեւմտյան Հայաստանի տարածքներում, զարմացա՝ որքան ոչ միֆական ու հասարակ է այդ սարն այն կողմից եւ որքան բարձր, հեռավոր ու ձյունապատ՝ մեր կողմից: Վերջերս լսեցի պրն Աշոտ Ոսկանյանի խոսքերը՝ գուցե Արարատն ինքնին իմաստ չունի, բայց այն իմաստ էր հաղորդում ամեն ինչին…

ԱՐՈՒՍՅԱԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Մատենադարանի ավագ գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդիականացվում են Գյումրի քաղաքի բակային պոմպակայանները

Հաջորդ գրառումը

Որոշում՝ արդա՞ր, թէ՞ անարդար

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Որոշում՝ արդա՞ր, թէ՞ անարդար

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

12/08/2025

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈւԹՅՈւՆ ՇՈՈՒՆ ՀԱՄԱՐԵ՞ՆՔ ՏԱՊԱԼՎԱԾ Տիկնայք և Պարոնայք, ես կարծես թե հայերեն լեզվին վատ...

ԿարդալDetails

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ Սյունիքի մարզը ներկայացնում է` որպես «պատմական Ադրբեջան»». Տաթևիկ Հայրապետյան

12/08/2025

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական