Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեզ ոչ ոք չի խղճալու, ասելու են՝ թափառական են». ազատամարտիկներն ահազանգում են

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատր Մանվել Եղիազարյանը ցավով է նշում, որ մեր հայրենիքը մետր-մետր հակառակորդին տալով՝ մորթում ենք այն, ու ամենասարսափելին այն է, որ այս ամենի վերջը չի երեւում: «Ազգ»-ի հետ զրուցյում հարց է տալիս՝ ո՞րն է լինելու այս ամենի վերջը, ամբողջ Զանգեզո՞ւրը կամ Սեւա՞նը, եւ, վերջապես, մենք այս հողի վրա ապրելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ:

«Զեղծարար Ադրբեջանը, պատմությունը կեղծելով, ամեն ինչ իրենով է փորձում անել, ու, ցավոք, մենք սրտացավ մարդիկ, իշխանություն չունենք, որ կկանգնեն ու բոլոր հարցերը կլուծեն: Ու քանի դեռ պարտվողական գիծ ենք բռնել, երկիրը մաս-մաս  կորցնելու ենք: Մեկը Ռոբերտ Քոչարյանին չի սիրում, ասում է՝ Արցախը մեզ պետք չի, մյուսը Սերժ Սարգսյանին չի սիրում, ասում է՝ Գորիսը մեզ պետք չի, բայց այդպես չի լինում: Սա մեր հայրենիքն է, պետք է համախմբվել ու կանգնեցնել այս հեղեղը, ինչի վերջը չի երեւում»,- ասում է ազատամարտիկը:
Եղիազարյանն այն համոզմանն է, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու մասով  պետությունը ոչինչ չի ցանկանում անել: Նրա համար ընկալելի չէ՝ ինչպես ենք մենք՝ բոլորս, հանդուրժում այս իրավիճակը. «Մենք ախր Ցեղասպանություն ենք տեսել, մեզ ստորացրել են, մեր պապերին թույլ չեն տվել անգամ ձի քշել, ասել են՝ ավանակով ման եկեք: Հիմա ինչո՞ւ ենք լռում, ինչո՞ւ ենք համակերպվում: Ո՞ւր են որոշակի հնարավորություններ ունեցող օլիգարխները: Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ես հրապապարկում էի, որտեղ բավական քիչ մարդ կար, բայց կարճ ժամանակ անց «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը Փաշինյանին միացան, ու հրապարակը լցվեց: Ո՞ւր են հիմա այդ օլիգարխները, ինչո՞ւ իրենց ուժերն այսօր՝ երկրի համար օրհասական այս պահին չեն գեներացնում ու մարդկանց փողոց չեն հանում: Ով մարդկանց փողոց չի հանում, մեղավորն ինքն է: Եթե ընդդիմադիր մի ուժ հանրահավաք է անում, մյուս ընդդիմադիրները չեն միանում, ուրեմն մեղավոր են: Հիմա մենք այնպիսի ցավի մեջ ենք, որ բոլորիս ուժն է պետք իշխանության հրաժարականին հասնելու համար: Մենք մահանում ենք, հասկացենք: Հիմա մենք վիրավոր եղնիկի նման ենք, որի վրա գայլերը հարձակվել, միսը պոկում-ուտում են, բայց մյուս եղջերուներն անտարբեր նայում են»,- համեմատում է Արաբոյի Մանվելը:
Մեր զրուցակիցը համոզմունք է հայտնում, որ 44-օրյա պատերզմի ժամանակ ինչ կարողացել, արել ենք, պարզապես մեզ չեն թողել՝ կռվենք, հրետանին չի աշխատել, հակաօդային պաշտպանության միջոցները գործի չեն դրվել, եւ այսպես շարունակ: Ավելին՝ վստահ է, որ ոչ մի բան դիտավորյալ չի արվել, ամեն բան արվել է, որ Արցախի հարցն այսպես լուծվի. «Ասում են՝ 30 տարի բանակը թալանել են, ու ես հիմա վստահաբար նշում եմ, որ անգամ այդ թալանված բանակն ի վիճակի է եղել կանգնեցնելու հարձակումը: Փաշինյանն ու նրա թիմակիցները պատերազմում պարտություն կրելու առաջին պլանում են, ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Սա կազմակերպված դավ էր, որ հանձն էր առել Նիկոլ Փաշինյանը: Բայց զգուշացնում եմ՝ եթե մենք մեր հողակտորը չպահեցինք, գաղթական ու գնչու ենք դառնալու, աշխարհը ծիծաղելու է մեզ վրա: Մեզ ոչ ոք չի խղճալու, ասելու են՝ թափառական են, ի՞նչ խղճանք սրանց»:

Մեկ այլ ազատամարտիկ, «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Սեյրան Չիլինգարյանի տեղեկություններով՝ հառակաորդը ոչ միայն Տեղ գյուղի, այլ նաեւ Սիսիանի հատվածում (Նախիջեւանի կողմից) է առաջ եկել: Տարօրինակ բնորոշումն է տալիս այն կարծիքը, երբ  ասում են, թե Սեւ լճի դիմացի սարի վրա ձյուն է դրել, հետեւաբար՝ ո՞ւմ է պետք այդ սարը: Շեշտում է՝ ձյունապատ սարը շատ ավելին արժի, քանի մի քանի հեկտար հողն է, քանի որ դա ինքնին բերդ է: Նման սարերից հրաժարվելն, ասում է, նույն է, որ բերդի մեջ մնաս, բայց բերդի մի պատը տաս հակառակորդին:

Նա այն համոզմանն է, որ պետք է մի կողմ դնել կապիտուլյանտ, դավաճան ու նմանատիպ բնորոշումները, երկրի առջեւ ծառացած հարցերը լուծել, ինչից հետո դեռ երկար ժամանակ կունենանք հասկանալու՝ ով է դավաճանը, ով՝ կապիտուլյանտը:

«Հիմա խելքի, ոչ թե զենքի կռիվ է, իսկ մենք ունենք այդ պոտենցիալը: Ամբողջ աշխարհով մեկ են սփռված մեր տաղանդավոր հայրենակիցները, այդ ներուժն ինչո՞ւ այստեղ՝ մեր երկում չենք կարող կիրառել: Այսօր Հայաստանում հույսը մեկը Ռուսաստանի վրա է դնում, մեկը՝ Ամերիկայի, բայց ի՞նչ  գործ ունեն նրանք այստեղ, սա մեր երկիրն է: Նստած գցում-բռնում ենք՝ ով որտեղ դավաճանեց՝ հաշվի չառնելով, որ  թույլին միշտ էլ դավաճանում են, այնինչ ուժեղ պետք է լինել»,- խոսքն ամփոփում է ազատամարտիկը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չնայած խոստմանը՝ ԱԺ ընդդիմությունը գրպանի գումարից չի հրաժարվել

Հաջորդ գրառումը

Ալիեւին չեն սանձել Բրյուսելի, Վաշինգտոնի կոչերը, եւ Հայաստանն անպաշտպան է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ալիեւին չեն սանձել Բրյուսելի, Վաշինգտոնի կոչերը, եւ Հայաստանն անպաշտպան է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական