Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայքլ Բարակիվա՝ գրող, ռեժիսոր, խնջույքների կազմակերպիչ

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ–ՆՅՈՒ ՅՈՐՔ – Իսրայելա–հայկական ծագումով ամերիկյան բեմադրիչ, գրող եւ արտադրիչ Մայքլ Բարակիվան ծնվել է Հայֆայում (Իսրայել), մեծացել Նյու Ջերսիի արվարձաններում: Ուսանել է Վասար քոլեջում եւ Ջուլիարդ դպրոցում: 2014-ին հրատարակել է պատանիների համար գրված իր առաջին վեպը՝ «Մի տղամարդ տղա», 2019-ին՝ դրա շարունակությունը հանդիսացող «Բռնի՛ր իմ ձեռքը»: Մյուս գրվածքներից են՝ «Իրերի բնույթը», «Կորուսյալ դրախտը» եւ «Լարերի տեսությունը» (համահեղինակ): 2013-2020 թթ. եղել է Իթաքայի (Նյու Յորք) Հանգար թատրոնի գեղարվեստական   ղեկավարը: Մայքլը «Դուրսպրծուկներ» (Upstart Creatures) թատերախմբի հիմնադիրը եւ գեղարվեստական   ղեկավարն է: Որպես բեմադրիչ աշխատել է ողջ ԱՄՆ–ի եւ աշխարհի տարբեր երկրների թատրոններում՝ բեմադրելով դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ («Մորիարտի», «Անտառում», «Կատարյալ դասավորվածություն», «Վերեւ», «Չիկագո», «Ամեն սերունդ», «Մաքուր տունը», «Տիկնիկների տունը. մաս 2», «Սպիտակ մարդիկ», «Երանելի ոգի», «Պտուտակի շրջադարձը», «Ճայը», «Ռոզենկրանցն ու Գիլդենսթերնը մեռած են», «Բեմական արյուն» եւ այլն):

–Մա՛յքլ, մի քանի տարի առաջ ես կարդացի քո «Իրերի բնույթը» թատերախաղը: Շատ հետաքրքրական բաներ կան՝ հերոսների փիլիսոփայական մտքեր, տարբեր հարաբերություններ, բայց ես դա չէի կարողանում պատկերացնել բեմում: Ես հասկանում եմ, որ քո նպատակը պատմական պիես գրելը չէ, սակայն պատմական տերմինների եւ լատիներեն արտահայտությունների օգտագործումն ինձ ստիպում էր անընդհատ ստուգել դրանք: Իսկ ի՞նչ անի հանդիսատեսը:

-Իմ գրվածքներում ես սիրում եմ տարբեր լեզուներ օգտագործել, հավանաբար այն պատճառով, որ այն տունը, որտեղ մեծացել եմ, լի էր բազմաթիվ լեզուներով: Ծնողներս մերթընդմերթ խոսում էին անգլերեն ու եբրայերեն եւ անցնում էին ֆրանսերենի, երբ չէին ուզում, որ երեխաները հասկանան իրենց (քույրս խորությամբ ֆրանսերեն սովորեց, վստահ եմ՝ որպեսզի հասկանա մեր ծնողներին): Մայրս իր հարազատների հետ հայերեն էր խոսում՝ մշտապես արաբերեն արտահայտություններ գործածելով: Կյանքիս ընկերը նույնպես բազմալեզու է՝ իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, իսկ այժմ՝ պորտուգալերեն: Այսինքն՝ հուսով եմ, որ այդ պիեսը գրել եմ այնպես, որ հարկավոր չլինի լատիներեն հասկանալ՝ այն վայելելու համար:

–Քո կենսագրությունն ասում է, որ քո «Դուրսպրծուկներ» թատերախումբը ներկայացնում է (մետա)ֆիզիկական խնջույքներ՝ կերակրելով հոգին ու մարմինը: Ես հասկանում եմ, որ թատրոնը սնուցում է հոգին, բայց նաեւ մարմի՞նը: Կարո՞ղ ես մի փոքր բացատրել:

-Ուրախ կլինեմ: Մեր թատերախումբը կազմակերպում է պատմականորեն անտեսված արվեստագետների տեքստերի ընթերցումներ, եւ մենք պատրաստում ենք բազմատեսակ ճաշատեսակներ՝ ոգեշնչված տվյալ նյութից: Այնուհետեւ մենք այդ ամենը անվճար մատուցում ենք Թայմս Սքվերի մերձակայքում գտնվող Մետրո բապտիստական   եկեղեցում: Հրաշալի, սիրառատ, համայնք կերտող միջոցառումներ են:

–Գրականության եւ թատրոնի մեջ դու ոգեշնչվել ես հին հունական առասպելներից («Լարերի տեսությունը»), հին հռոմեական պոեզիայից («Իրերի բնությունը» ըստ Լուկրեցիոսի), միջնադարյան անգլիական գրականությունից («Կորուսյալ դրախտ»): Հնարավո՞ր է, որ մի օր ոգեշնչվես հայկական առասպելներից եւ գրականությամբ:

-Շատ հուսով եմ, որ այդպես կլինի: Իմ երկրորդ՝ «Բռնի՛ր իմ ձեռքը» գրքի հիմնական հատվածում ես վերապատմում եմ, թե ինչպես է Հայաստանը դարձել քրիստոնեություն ընդունած առաջին երկիրը: Ինձ խորհուրդ կտա՞ս՝ ինչ կարդալ հայկական դիցաբանության մասին:

–Իհա՛րկե: Մա՛յքլ, քո վեպերը պատանիների համար գրված առաջին գրքերն են, որտեղ ներկայացված են հայ գլխավոր հերոս եւ քվիր (ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող) հայ հերոս: Հետաքրքրական է, ինչպիսի՞ն էր քվիր հարցերի նկատմամբ զգայուն հայ հանդիսատեսի արձագանքը:

-Արձագանքը, ինչպես վստահ եմ, կարող եք պատկերացնել, բազմապիսի էր: Ջ.Պ. Տեր-Պողոսյանը, որը ղեկավարում է «Հայկական քվիր գրադարան» առցանց հարթակը, ինձ հետ կապվեց ամենասկզբում եւ անգնահատելի էր նրա դերը այլ հայ եւ քվիր գրողների ինձ կապելու գործում: Լոս Անջելեսի «Ապրիլ» գրախանութի ղեկավար Առնո Երեցյանը մեծ բարեհաճությամբ կազմակերպեց իրենց գրախանութում իմ երկու գրքերի ընթերցումները: Անսովոր էր քվիր հայկական համայնքի հետ կապվել եւ գտնել ԳԱԼԱ-ի նման կազմակերպություններ: Ես նաեւ խորապես ազդվել եմ այն   բանից, թե ինչպես են քրիստոնեական այլ դավանանք եւ այլ հավատք ունեցող մարդիկ ընդհանուր առմամբ դիմել ինձ՝ հաղորդելով իրենց քվիր լինելն իրենց կրոնի հետ հաշտեցնելու պատմությունները: «Բռնի՛ր իմ ձեռքն»   ունի բովանդակալից դիպաշար, որտեղ Ալեքը՝ հայ քվիր հերոսը, անցնում է այդ ճանապարհորդության միջով:

–Հրեաներից եւ հայերից շատերի համար, ցավոք, Շոան (հրեից Ողջակեզը) եւ Մեծ եղեռնը նրանց ինքնության կարեւոր բաղադրիչներն են: Դա քեզ նո՞ւյնպես է վերաբերում:

-Կարծում եմ՝ այո, բայց պարտադիր չէ, որ դա դժբախտ մի բան համարեմ: Անկասկած, դրա բեռը ծանր է, բայց, կարծում եմ, դա ինձ տալիս է նաեւ սոցիալական արդարության ավելի խոր զգացողություն, ավելի մեծ կարեկցանք եւ այլ խմբերի հետ դաշնակից լինելու ունակություն: Նաեւ կարծում եմ, որ կարեւոր է ուրախություն գտնել այն ինքնությունների մեջ, որոնք գերազանցում են տրավման: Այնպես, ինչպես խոհանոցը:

–Քո մոր ազգանունը Պողոսյան է: Ի՞նչ է նրա ընտանիքի պատմությունը: Մտադիր չե՞ս մի օր գրել այն:

-Մորս ընտանիքը Թուրքիայից փախել է Ցեղասպանության ժամանակ, երբ տատիկս դեռ փոքր է եղել եւ հայտնվել է Պաղեստինում: Նենեի (տատիկի) ընտանիքը՝ Յալենեզյանը, Ադանայից էր (Հարավային Թուրքիա), դեդեի (պապիկի) ընտանիքը՝ Կենտրոնական Անատոլիայի Կեսարիայից: Ես շատ կուզենայի մի օր գրել նրանց պատմությունը, բայց հուսով եմ, որ մայրս ինքը կգրի:

–Շփվու՞մ ես հայերի հետ եւ երբեւէ եղե՞լ ես Հայաստանում:

-Ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց շատ եմ ուզում գնալ: Կյանքիս ընկերը՝ նույնպես: Նա ճանապարհորդել է աշխարհի մեծ մասը, եւ Հայաստան մեկնելու նրա ցանկությունը հավանաբար կոգեշնչի ինձ եւ իմ ընտանիքին՝ վերջապես իրականացնելու այն:

–Դու քեզ անվանում ես ուտելիքի սիրահար եւ պատրաստող: Որո՞նք են քո նախընտրած հայկական եւ հրեական ուտեստները:

-Ինչպես կասի իմ առաջին գիրքը կարդացած ամեն ոք, լցոնած խաղողի տերեւներն իմ ամենասիրած ավանդական հայկական ուտեստներն են: Մայրս չեղած տեղից բյորեկներ է պատրաստում. սպանախով ու պանրով բյորեկ ես կարող եմ ուտել ամբողջ օրը: Ինձ համար դժվար է տանը ձեռք չտալ փախլավային (իհարկե՝ պիստակովը), այն ուտելու գայթակղությունը մեծ է: Եվ հենց երեկ խոսում էի այն   մասին, թե որքան եմ ուզում կատարելագործել իմ լահմաջունը:

Լինելով Իսրայելից եւ իմ չափահաս կյանքն անցկացնելով Նյու Յորքում՝ ես նաեւ սիրում եմ աշկենազի հրեաների ճաշատեսակները՝ կրծքամիս, լատկես (կարտոֆիլի կոտլետ), լոքս (սաղմոնի ֆիլե), կուգել (ջեռեփուկի տեսակ)…

–Ասում են, որ դու ընթրիք եք պատրաստել 100-ից ավելի հոգու համար: Այդ ինչպե՞ս:

-Այո՛, «Դուրսպրծուկների» միջոցառումների ժամանակ:

–Վերջում կուզենայի իմանալ, թե քո մեջ ի՞նչն ես համարում տիպիկ հրեական եւ ի՞նչը՝ տիպիկ հայկական:

-Շատ եմ դժվարանում դրանք առանձնացնել: Կարծում եմ, մեզանից շատերի համար ընտանիքը, որտեղ մեծանում ենք, սովորական է, եւ միայն տասնամյակներ անց ենք փորձում պարզել, թե ինչով է տարբերվել քո մանկությունը ուրիշներից: Իմ ընտանիքի հայկական կողմը գեղագետներ են: Իմ ընտանիքի հրեական կողմում ես կարող եմ դրսեւորել իմ աշխատանքային էթիկան: Դրանք միասին ստեղծել են ինձ եւ իմ անհավանական կյանքը՝ որպես գրող, բեմադրիչ եւ խնջույքների կազմակերպիչ: Ես դա այլ կերպ չեմ պատկերացնում, ոչ էլ կուզեի, որ իմ կյանքն այլ կերպ լիներ…

–Շնորհակալությո՛ւն պատասխաններիդ համար, Մա՛յքլ: Հուսով եմ՝ մոտ ապագայում հանդիպել քեզ Երեւանում:

-Ի՜նչ հաճելի էր այս հարցազրույցը: Ես ձեզ եմ ուղարկում իմ ողջ սերն ու հուսով եմ, որ Հայաստանի ներկայիս սարսափելի վիճակը կշտկվի շատ շուտով…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կայացել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Գեւորգ Գյոդակյան» գիտաժողովը

Հաջորդ գրառումը

Հայաստանը լույս է խավարի մեջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը լույս է խավարի մեջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական