Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայիսի 9-ն է եւ… մտքի քաոս

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիտակցական կյանքիս բոլոր տարիների ընթացքում, որպես Հայրենական մեծ պատերազմում հերասաբար մարտնչած գերդաստանի (հայրս, նրա վեց եղբայրները եւ հորեղբորս որդին) անդամ, միշտ առանձնահատուկ խանդաղատանքով եմ վերաբերվել եւ սպասել մայիսի 9-ին: Սկզբում այնքան էլ չէի գիտակցում տոնի խորհուրդը, իսկ տարիների հետ սկսեցի ավելի ու ավելի խորությամբ այն հասկանալ, գնահատել ու հպարտության անչափելի զգացում ունենալ: 1994-ից սկսած այդ տոնը դարձավ եռատոն եւ, առհասարակ, մայիսը դարձավ հաղթանակների ամիս, իսկ հպարտությունն՝ ավելի ամբողջական ու իրական դարձավ: Այնքան իրական, որ գրեթե ամեն տարի յուրակերպ ու  անբացատրելի զգացումով հոդված էի հրապարակում (միայն «Ազգ»-ում՝ հինգը):

Այսօր կրկին մայիսի 9-ն է, բայց տոնի ու տոնականի ոչ մի տրամադրություն չի մնացել: Ընդհակառակը, ամեն ինչ այնպես է խճճվել, որ ավելի շատ վախի, տագնապի ու անորոշության զգացողություններն են գերակշռում: Այդ անորոշությունից մարդիկ շփոթված են, մտամոլոր ու անհանգիստ, որովհետեւ այսօր մեր իշխանությունների վարած «փայլուն» ներքին ու արտաքին քաղաքականության հետեւանքով երկրում դիտմամբ մտքի ու գաղափարախոսության քաոս է ստեղծվել: Իսկ դա արվել է, որ հասարակ մարդը, հանրապետության «հպարտ քաղաքացին», հանկարծ չկարողանա այդ քաոսում կողմնորոշվել ու… ամլանա, դառնա անտարբեր քաղաքական իմպոտենտ: Այնինչ, այսօր մեր երկրին լիարժեք ու բառի իսկական իմաստով քաղաքացի է անհրաժեշտ, որ պետություն լինի: Մեր քաղաքացին այսօր այդ քաղաքացին չէ, իսկ հասարակությունն էլ դարձել է ընդամենը իրենից տարբեր հիմքերով իրարից զատված մարդկանց խմբեր:

Այս տխուր իրավիճակն այն ցավալի իրողության հետեւանքը եղավ, որ պարտված իշխանությունը մնաց իր տեղում: Ի դեպ, այդպիսի նախադեպ, որ որեւէ իշխանություն պարտվի ու կրկին իշխանության տերը մնա, աֆրիկաներում էլ չի եղել: Մենք իսկապես յուրահատուկ ժողովուրդ ենք ու չենք հասկանում մի պարզ բան, որ երբ պարտվածը կրկին պահպանում է իր իշխանությունը, ապա դրա հետ մնում են նաեւ այնպիսի վտանգավոր երեւույթներ, ինչպիսիք են պարտվածի հոգեկերտվածքը եւ, որ ամենավտանգավորն է, կրկին պարտվելուն պատրաստ իրավիճակն ու իրողությունը: Նման դեպքերում սովորաբար կորսվում է նույնիսկ դիմադրելու հակումը: Ցավալի է, բայց այսօր այլեւս չկա նաեւ ընդդիմության նախկին մարտական կեցվածքը եւ աստիճանաբար նրա մոտ էլ փոխարինելու է գալիս հարմարվողականությունը:

Սա կարծես բավարար չէ, հիմա էլ քաղաքացու տոն ենք նշում: Հետաքրքրական է, այդ ո՞ր քաղաքացու մասին է խոսքը՝ պարտվա՞ծ, հիասթափվա՞ծ, որդեկորու՞յս, թե՞ ամեն ինչի նկատմամբ անտարբեր եւ հուսալքված: Այդ ամենը կարծես հասարակ մահկանացուներին հասցեագրված հեգնանք ու անթաքույց արհամարհանք լինի եւ որդեկորույս ծնողներին ուղղված անխիղճ սարկազմ: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու եւ ինչպես է, որ մեր արտագաղթածներն օտար երկրում լիարժեք քաղաքացի դառնում: Պատասխանը պարզ է. որովհետեւ նա հայտնվում է ավելի զարգացած ու արդարացի իրականություն եւ, որպեսզի կարողանա գոյատեւել, սովորում ու ենթարկվում է նրա կանոններին: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ յուրաքանչյուր մարդ իրեն ավելի հարմարավետ է զգում իր տանը, իսկ դրսում ստիպված է հարմարվել նոր միջավայրին: Այդ ամենը լավ իմանալով հանդերձ, բայց բախվելով մեզանում առկա մեծաքանակ անարդարություններին, շատերը դարձյալ հեռանում են եւ ստիպված օտար ափերում մեծ ջանքերի գնով նոր կյանք ստեղծում: Ավելին, նրանք դառնում են օրինավոր հարկատու քաղաքացիներ, որովհետեւ հասարակության պահանջն է այդպիսին: Իսկ մեզանում երբ շրջապատում որեւէ մեկն ասում է, թե ոնց է կարողացել օրենքը շրջանցել եւ հարկերը չվճարել, ոչ մեկը  ոչ միայն կողքից չի ասում, որ դրանով դու ոչ թե պետությանը, այլ հենց մեզ ես վնաս հասցրել, այլեւ խրախուսում ու նախանձում է նրա ճարպկությանը:

Այսպիսի պայմաններում հասարակության համար ամենավտանգավորը հարմարվող մտավորականությունն է (Վահրամ Սահակյանն ասում է մոտավարականություն), որը լավ գիտակցելով այդ ամենը, ժամանակին ժողովրդին չի հուշում, չի բացատրում-հասկացնում խնդրի բուն էությունը: Հակառակ դեպքում քաղաքացին կսթափվի-կփոխվի, հատկապես երբ այս ամեն ցավն ու դժվարությունը գան հասնեն իր տան դռանը, իսկ քանի չի եկել, ինքն իր համար հանգիստ գնում է օրվա հացի հետեւից: Շատ անգամ էլ չգիտակցելով, որ հայրենասիրություն ասվածը պատասխանատվությունն է Հայրենիքի, ընտանիքի, ընկերների եւ մյուսների նկատմամբ, մեծ-մեծ բաներից կճամարտակի ու իրեն բավարարված կզգա: Իսկապես, աշխարհի հզորների կամոք եւ մեր «էլիտայի» ջանքերով հիմա խոսելն է մոդա դարձել:

Մի կարեւոր հանգամանք էլ կա. Այսօր քաղաքացին իր երկրում անտեսված է, արհամարհված, դրա համար էլ նա իր երկրից, որտեղ ապահով է, որտեղ երեխաները մինչեւ կեսգիշեր դրսում խաղում են, իսկ օտար երկրներում դա հնարավոր չէ, ուղղակի թողնում փախչում է: Կարծում ենք, որ այս դեպքում էլ մտավորականությունն իր մեղքի մեծ բաժինն ունի, քանի որ իսկական մտավորականը,  անկախ համակարգից, չի կարող չեզոք ու անտարբեր լինել: Իսկական մտավորականը նա է, ով ասելիք ունի իր ժողովրդին, բայց մերոնք, վախենալով տիտղոսներն ու աղքատավարձը կորցնելուց, հիմնականում լռում են կամ կիսագաղտնի տեղերում երբեմն-երբեմն կիսաբերան են արտահայտվում:

Հայտնի խոսք է, եթե ուզում ես երեխայիդ լավ դաստիարակել՝ նախ եւ առաջ դաստիարակիր ինքդ քեզ: Իսկ մեր երկրում ինչ է կատարվում. օրինակ՝ երբ ինչ-որ պաշտոնյա ինչ-որ տեղ է գնում, ապա փողոցներն անմիջապես փակում են, շչակներով ու բարձրախոսներով ազդարարում, որ բոլորն իրենց տեղերում քարանան, չհասկանալով, որ դրանով վիրավորում, նվաստացնում են իր գործին գնացող հասարակ քաղաքացուն: Մեկ անգամ, երկու եւ վիրավորված ու իրեն ցածր տեսակի համարած քաղաքացին ինքնօտարվում է երկրից: Կամ, երբ երեխային վախեցնում ես աղբը գետին գցելուց տուգանվելու սպառնալիքով, նա դրանից մաքրասեր չի դառնում: Ուղղակի սեփական օրինակով պետք է ընդամենը ցույց տալ երեխային, որ դու չես կեղտոտում քո քաղաքը, որովհետեւ սիրում ես այն եւ ոչ թե վախենում պատժվելուց: Հատկապես մեր օրերում, երբ լիակատար իշխում են սոցցանցերը, մատաղ սերնդին ճիշտ դաստիարակելու համար աննախադեպ կարեւոր է դառնում մեդիա հարթակը, որ պետք է կարողանա այնքան ու այնպիսի թեմաներ շոշափել եւ ընկալելի բաներ ասել, որ հասարակ մարդիկ ու երիտասարդությունը հեռանա tik-tok-ներից եւ իրեն ունկնդրի:

Սովորաբար, երբ ասում ենք քաղաքացի, մենք ընկալում ենք անձնագիր եւ ընտրելու իրավունք ունեցող մեկին: Սակայն իրականում դա լիարժեք չէ: Իրական քաղաքացին նա է, որը գիտի իր իրավունքներն ու պարտականությունները, իսկ եթե մարդը դրանք չգիտի, ապա հնարավոր չի լինի նույնիսկ պաշտպանել նրան: Մեզանում երբ հարցնում են, թե ինչ մասնագիտություն ունես, չհասկանալով, որ դա մասնագիտություն չէ, ասում է՝ քաղաքական գործիչ: Անկախության տարիներին այնպես արեցին, որ մեզանում նույնիսկ ընտրություններն ընդգծված սուբյեկտիվ բնույթ ունեն: Այնինչ, ընտրողը որեւէ մեկին նախ եւ առաջ պետք է ընտրի նրա կառավարիչ լինելու իմացության համար, որպեսզի երկիրն առաջ ընթանա: Ավելին, անկախության երեսուն տարիների ընթացքում շարունակ արվել է այնպես, որ անձնական շահը ստորադասվել է հանրային շահին: Ըստ էության մեզանում հանրային շահի գիտակցություն բոլորովին չկա: Այդ պատճառով էլ 1990 թ. բացի բոլոր ընտրություններում հաղթել է նա, ով ավելի շատ փող է ունեցել: Մեր երկրում քաղաքացու ընտրություն չի եղել, այլ եղել է ընդամենը բնակիչների ընտրություն: Այս տեսակետից հատկանշական է Ճապոնիայի օրինակը, որտեղ ոչ ոք առանձին՝ ասենք իր 16-ամյակը չի նշում, այլ, որպեսզի միասնական մտածողությունը գերակշռի, բոլոր 16 տարեկանների տարեդարձը նշում են միասին:

Վերջին ժամանակներում շատ է խոսվում 680 հազարի ընտրության մասին, բայց հարկավոր է հասկանալ վերջապես, որ դա դատավճիռ չէ, այլ պետք է ըմբռնել եւ պարզել, թե ինչու դա եղավ եւ հետո մտածել ինչպես փոխել այն, որ նույնը չկրկնվի: Ես կոնկրետ չգիտեմ ինչ պետք է անել. միայն գիտեմ, թե ինքս ինչ կարող եմ եւ ինչ եմ ընդունակ անելու: Եվ եթե բոլորը կարողանան մինչեւ վերջ անկեղծ լինել իրենք իրենց եւ հետո նաեւ հասարակության հետ, մի բան հաստատ կստացվի: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր բնագավառում պիտի կատարի քայլեր, որոնք կնպաստեն համախմբվելուն եւ այս քաոսից դուրս գալուն:

Վերջապես նաեւ հարկավոր է հստակ գիտակցել, որ պարտված ղեկավարի հետ նորից պատերազմը՝ անխուսափելի պարտություն է եւ հարկավոր է բոլոր հնարավոր միջոցներով խուսափել դրանից: Իսկ ինչ է հարկավոր անել այս տխուր վիճակը շտկելու համար: Վերջնական ճշմարտություն ասելու հավակնություն չունենալով հանդերձ, կարծում եմ նախ՝ հարկավոր է.

1. Ստեղծել ազգային գաղափարախոսություն եւ համախմբվել դրա շուրջ:

2. Մի կողմ դնել պատրանքները, ճիշտ գնահատել իրականությունը,

3. Դուրս գալ այս խելահեղության բովից եւ համախմբվել:

4. Ովքեր լրիվ հիասթափված են, թող գնան Եռաբլուր եւ կսթափվեն:

5. Հեռու մնալ եւ տուրք չտալ այնպիսի մանիպուլյացիաների, ինչպիսին է, օրինակ, որ կարմիր գծերը եթե հանենք, մանկապարտեզները կդառնան վճարովի, եթե երկրի այս ու այն հատվածները չզիջենք, հազարավոր նոր զոհեր կունենանք, որ մենք ոչ մի դաշնակից չունենք եւ նման բաներ:

6. Չկրկնենք ամենավաղ անցյալում թույլ տված սխալները, ինչպիսին էր, օրինակ, երբ ընդդիմադիրներն ընտրությունների ժամանակ հանդես չեկան նոր դեմքերով, որի դեպքում հաղթելու հնարավորությունն անկասկած ավելի մեծ կլիներ:

7. Վերջապես զգացմունքայնությանը տրվելու փոխարեն գնանք փոխզիջումների, համախմբվենք, գոնե մեկ անգամ գիտակցենք համազգային շահը եւ պայքարենք հանուն դրա եւ ոչ թե աթոռի կամ կուշտ փորի: Դեն նետենք պարտվածի, թույլի ու զոհի հոգեկերտվածքը, ձեռնպահ մնանք աջ ու ձախ խաբելու սովորույթից, հարգենք ինքներս մեզ եւ ստիպենք ուրիշներն էլ հարգեն, միակամվենք եւ աստիճանաբար հասնենք մեր վաղեմի երազանքների իրականացմանը: Սա՛ է միակ ճանապարհը:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պրոֆեսոր

9-10.05.2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր գիրք

Հաջորդ գրառումը

Թուրքերեն վեպ՝ Պարտիզակի եւ պարտիզակցիների մասին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Թուրքերեն վեպ՝ Պարտիզակի եւ պարտիզակցիների մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական