Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԼԽԱՍԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՈՒ ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Երաժշտություն, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ջազմեն, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի», ՌԴ Լոմոնոսովի անվան, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր  Լեւոն  Մալխասյան

Ջազմեն Լեւոն Մալխասյանը՝ Մալխասը, ճանաչված ու սիրելի է ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այլ կերպ ասած՝ Մալխասը եւ նրա անունը կրող ակումբը ջազի երեւանյան այցեքարտն են։

«15 տարեկան էի, երբ մեր տանը ռադիոալիքներից մեկով լսեցի աստվածային երաժշտություն։ Չէի հասկանում, թե դա ինչ է, բայց ամեն օր, երեկոյան նույն ժամին սպասում էի «Time for jazz» հաղորդմանը, որը վարում էր ջազային մեկնաբան Ուիլիս Կանովերը։ Այդպես ծանոթացա ջազի հետ»,-տարիների հեռվից հիշում է Մալխասն ու հավելում՝ այդ օրից սկսած, երկու տարի շարունակ, ռադիոյից ձայնագրում էր երաժշտությունն ու փորձում վերարտադրել դաշնամուրով։

Ջազմենն առանձնակի ակնածանքով է խոսում աշխարհահռչակ կանադացի դաշնակահար Օսկար Փիթերսոնի մասին, ում ստեղծագործություններն ամենահաճախն էին հնչում հաղորդման ժամանակ։ Հենց նրան էլ Մալխասը համարում է իր միակ ուսուցիչը․ «Նա ինձ համար Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն է, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան եւ Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան»։

Ի դեպ, Մալխասն ունի Օսկար Փիթերսոնի ձայնասկավառակների ամենամեծ հավաքածուն, որը գերազանցում է նաեւ Փիթերսոն ընտանիքի ունեցածին։ Նա հավաքել ու մեկտեղել էր իր երաժշտական ուսուցչի նաեւ այն սկավառակները, որոնցում վերջինս նվագակցում է այլ երաժիշտների։ Իմանալով այդ մասին՝ Օսկար Փիթերսոնի կինը Մալխասին է նվիրել ամուսնու փողկապը, որն այսօր իր պատվավոր տեղն ունի «Մալխաս ջազ ակումբ»-ում։

Մալխասը 17 տարեկանից նվագել է տարբեր խմբերում, իսկ 1962 թվականին ընդունվել  Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ՝ ռուսաց լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ 1963 թվականին թմբուկահար Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի եւ կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանի հետ բուհում ստեղծում է ջազային եռյակ, որ իր անունով կոչվում է «Լեւոն Մալխասյանի անվան եռյակ»։ Եռյակը համերգներ էր ունենում Կոմպոզիտորների միության, ֆիլհարմոնիայի դահլիճում եւ այլ համերգասրահներում։ Մի քանի տարի անց եռյակին է միանում սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը՝ եռյակը վերածելով քառյակի։ Ջազմենը շատ լավ է հիշում՝ 60 տարիների ընթացքում դահլիճները երբեք կիսադատարկ չեն եղել։

Ջազմենն ընդդիմանում է, երբ շատերն իրեն համարում են Հայաստանում ջազի հիմնադիրը։ Նա ներկայացնում է բոլոր այն երաժիշտներին ու ստեղծագործողներին, որոնք մինչ իրենց եռյակի հիմնումն արդեն լեփ-լեցուն դահլիճներում ջազային ստեղծագործություններ էին ներկայացնում մեծ բենդերով՝ Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան, Մելիք Մավիսակալյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Շաքարյան․ «Ես պարզապես նրանց ստեղծած ավանդույթների պահպանողն ու շարունակողն էի։ Կարծում եմ՝ հաջողել եմ․ Երեւանն այսօր ջազային քաղաք է»,-հավելում է Մալխասը։

Անվանի երաժիշտն ունեցել է ընդամենը մեկ ձեռքի մատների վրա հաշվվելի երազանք․ դասավորել է հերթականությամբ եւ իրագործել կյանքի 77 եւ ստեղծագործական 60 տարիների ընթացքում։

«Իմ առաջին երազանքն էր մեկնել ԱՄՆ եւ ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիվ ես սկսել էի նվագել։ Այդ երազանքն իրականացրեցի 1990 թվականին՝ մի քանի անգամ»,-մեզ հետ զրույցում նշում է Մալխասն ու թվարկում այն երաժիշտների անունները, որոնց ոչ միայն լսելու, այլեւ նվագակցելու բարեբախտություն է ունեցել՝ Չիկ Կորեա,  Հերբի Հենքոք եւ այլք։

Առաջին երազանքը իրագործում է տարիներ շարունակ, երբ համերգներով շրջագայում է․ »ղել է աշխարհի շուրջ 50 երկրում, սակայն կարճ ժամանակով՝ ընդամենը 13 օր․ 14-րդ օրն անպայման ինքն ու Երեւանը պիտի հանդիպեն․ «Ես երեւանյան հիվանդություն ունեմ, բարեբախտաբար՝ ոչ բժշկական ախտորոշմամբ»,-նշում է Մալխասն ու շտապում ներկայացնել հաջորդ երազանքը։

«Ջազային մեգաաստղերի մասնակցությամբ Երեւանում միջազգային փառատոն կազմակերպելը իմ մյուս երազանքն էր, որն ինձ նույնպես հաջողվեց՝ տասն անգամ»,- նշում է Մալխասն ու կրկին թվարկում այն ջազմենների ու ջազային խմբերի անունները, որոնք այցելել են Հայաստան եւ մասնակցել ջազ-փառատոնին՝ Չիկ Կորեա, Ջո Քոքերը,  Ռեյ Չարլզը, Ալ Ջերոն, Ջորջ Բենսոնը, Թոմա Կոտաշվիլին, Ալ Դե Միոլան, Տանիա Մարիան, Wind and Fire, New York Voices խմբեր եւ այլն։

Լեւոն Մալխասյանի կարծիքով՝ դա ոգեւորիչ էր նաեւ մերօրյա ջազմենների համար, որոնք նվագակցում էին հայտնիներին, ապա հյուրընկալվում նրանց երկրներում՝ համերգներով, մասնակցում ջազ-փառատոնների։

«Սեփական ջազ ակումբ ունենալը իմ երրորդ երազանքն էր, որ հաջողվեց 16 տարի առաջ։ Այդ օրից սկսած՝ ամեն օր ես նվագում եմ այդ օրը նվագող խմբից հետո․ չնվագել չեմ կարող, քանի որ հանդիսատեսը նաեւ Մալխասին է սպասում»,-նշում է ջազի վարպետն ու  ուրախությամբ նշում, որ Երեւանում ջազ ակումբեր էլի կան, որտեղ նույնպես հնչում է մաքրամաքուր երաժշտություն։

Հիմնադրման օրից՝ ակումբում շուրջ 800 խումբ է փոխվել։ Հենց այդ ակումբից են «թեւեր առել» բազում երաժիշտներ, որոնք սովորել են ինչպես միմյանցից, այնպես էլ ջազի երեւանյան խորհրդանիշ համարվող Մալխասից․«Ես մշտապես բոլորի համար ճանապարհ եմ բացում։ Ջազում այդպես էլ պետք է լինի»։

Նա այն կարծիքին է, որ ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի՝ իր երկրին պիտանի լինելու համար։

Ակումբն այսօր էլ աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ․ ամեն օր մի խումբ նվագում է ժամը 21․00-24․00-ն, ապա Մալխաս եռյակը՝ Լեւոն Մալխասյան, Արամո (թմբուկ) եւ Նիկողայոս Վարդանյան (կոնտրաբաս)՝ հաճախ փոփոխվող ծրագրով։

«Ջազը կյանք է՝ փոփոխվող, չկրկնվող, բարդ երաժշտություն։ Լսողը պիտի սիրի այն, որ հասկանա։ Այն հիմնված է իմպրովիզացիայի վրա եւ երաժշտի այդ պահի հոգեվիճակն է։ Ես նվագում եմ տրադիցիոն եւ հասկանալի ջազ, կարողանում եմ ունկնդրի տրամադրությունից հասկանալ՝ ընկալե՞լ է երաժշտությունը, թե՞ ոչ»,-ասում է Մալխասն ու վստահեցնում՝ ջազ սովորել հնարավոր է, եթե ծնվել ես իմպրովիզացիա անելու կարողությամբ։

Բացի ջազից, Մալխասը լսում է հայտնի դասական դաշնակահարներին՝ Վլադիմիր Գորովից, Գլեն Գուլդ եւ այլոք։

Կատարված երազանքների կողքին Մալխասն ունի առայժմ մի անկատար երազանք՝ հիմնել ջազային ստուդիա-դպրոց, որտեղ ջազմենները կձայնագրվեն, կունենան ձայնասկավառակ։ Ոչ մի րոպե չի դադարում հավատալ նաեւ այդ երազանքի իրագործմանը, սակայն համավարակն ու 44-օրյա պատերազմը փոխեցին նաեւ այդ ծրագիրը։ Դրանք խոչընդոտում են նաեւ Լեւոն Մալխասյանի ստեղծագործական կյանքի ռիթմը․ շուրջ մեկուկես տարի հայրենիքից դուրս նա ոչ մի համերգ չի ունեցել։

«Արդեն 18 երկրից հրավեր ունեմ՝ Մոսկվայից մինչեւ Ավստրիա։ Գրի եմ առնում, բայց չգիտեմ՝ կգնա՞մ, թե՞ ոչ»,-նշում է Մալխասը, որն իր ամենակարեւոր ու մեծ կոչումը համարում է «Երեւանի պատվավոր քաղաքացի»-ն․ Երեւանը, որին նա հարստացրել է մալխասյանական իր գույնով, սիրում է իր երեխայի պես՝ անտեսելով թերությունները։ Սիրում է՝ ուղղակի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԳՐԻԳԻ «ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ» ԳՐՔԻ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

Մեր հին «տաֆթարները»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Մեր հին «տաֆթարները»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական