Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ, ԱԴԻԲՈՒԴԻՆ ԵՎ «ԱՅԼՔ»

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մաթեմյանների ծնողներն են Ադին և Բուդին, նրանք ունեն երեք երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին»: Սա մեջբերում է մաթեմատիկայի 5-րդ դասարանի դպրոցական դասագրքից: ԿԳՄՍ նախարարը ճեպազրույցին «արդարացրեց» Ադիբուդնանց և Գդադուբնեգնանց ընտանեկան կարևոր գոյության անհրաժեշտությունը մաթեմատիկայի (երևի պիտի ասեի` մաթեմի) դասագրքերում: Ի պաշտպանություն «դասագրքի»` դրա կողմնակիցները քննադատում են քննադատողներին, թե բովանդակային քննարկում է պետք: Բայց, հարգելինե՛րս, սա հենց բովանդակությունն է: Եթե, իրոք, մաթեմատիկոսներ եք, այն էլ մանկավարժի կոչումով, պետք է իմանաք, որ պարզելու համար` աշակերտը հասկացել է խնդիրը թե չէ, պարտավոր եք նրան պատմել տալ այդ խնդիրը: Ե՞վ… Սա՞ պիտի պատմի երեխան` այս խառնացեղ ծագմամբ խառնանվանական շիլաշփո՞թը: Միջառարկայական կա՞պ եք ուզում` հայերենի  և մաթեմատիկայի սերտացման, սրանից լավ կա՞պ: Հետևեք, որ խնդրի պահանջը երեխան ձևակերպի` մտքերը հայերեն ճշգրտորեն վերարտադրելով: Բայց Ձերդ գերազանցություն Մաթեմյանների տոհմածառն ի՞նչ մտքերով տեղ հասցնի աշակերտը և ինչո՞ւ, որ բավարարի ձեր դիվային նկրտումները երևի միայն ձեզ հայտնի անգութ պատճառո՞վ, որ ուզում եք անցկացնել իբրև մեթոդական նորարարությո՞ւն: Եվ այդ «նորարարության» արդյունքն է լինելու, ի թիվս այլոց, նաև երեխայի ենթագիտակցության մեջ մաթեմատիկայի փոխարեն «մաթեմի» պաշտոնական ամրակայումը: Այդպե՞ս են սիրում մաթեմատիկոսներն իրենց գիտությունը և սիրել տալիս երեխաներին…

Հետաքրքիր է, որ դասագրքի հեղինակ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանն անթաքույց հավակնություններ ունի ոչ միայն դասականների հետ չափվելու (Աղայանին ու Թումանյանին է օգնության կոչում` արդարացնելու իր հորինովի անունները), այլև հենց մաթեմատիկային վերաբերող գնահատումներում: Ահա վերջինին վերաբերող մի միտք` նրա շարադրանքից. «Դասագրքով փորձել ենք մաթեմատիկա առարկայի մեջ տրամաբանություն մտցնել»: Այս պահին մի բան է ինձ հետաքրքրում` մաթեմատիկայի մեջ մինչև Գոգյանն ընկած ժամանակաշրջանը համաշխարահային ընդգրկմա՞մբ է մաթեմատիկայից բացակայել տրամաբանությունը, թե՞ միայն Հայաստանում է այդպես եղել: Ճիշտն ասած` կուզենայի, որ դա աշխարհովի լիներ, և մաթեմատիկոսների համաշխարհային հանրությունը գլուխ խոնարհեր մեր քանքարի առաջ…

Պարոն Գոգյանը նաև մեծահոգի է, տեղեկացնում է, թե իրենց արածը  մի փորձ է, և հիմա մեջբերում եմ հանրային տիրույթում գրած նրա խոսքը` առանց լեզվական վրիպումները շտկելու. «Հաջողվել է թե ոչ ցույց կտա ժամանակը, այսինքն մայիս ամսին»: Սա մաթեմատիկայի մեջ (իբրև անօրինակ նորություն ու նորարարություն) տրամաբանություն մտցնող դոկտոր մաթեմատիկոսի խոսքն է, որի կետադրական ու խնդրառական սխալները հենց վկայությունն են հեղինակի կաղացող տրամաբանության: Բայց սա` դեռ մի կողմ: Լույս տեսած դասագիրքը կանխատեսելի պիտի լինի պիտանելիությամբ: Եղբա՛յր, եթե ասում ես` մայիսին, այսինքն` տարեվերջին պարզ կլինի` գիրքը գիրք է թե չէ, ի՞նչ պիտի մտածի  խոսքդ կարդացողը: Բա որ պարզվի` իրոք, խոտան է, մի ողջ սերնդի ուղեղի խեղման համար ո՞վ պիտի պատասխան տա և ինչպե՞ս:

Ի դեպ, ժամանակին ֆիզմաթ դպրոցում միջառարկայական կապի անզուգական օրինակ է տվել հայտնի մաթեմատիկոսներից մեկը, որը մինչև մաթեմատիկական թեմային անմիջականորեն հասնելը տևական պտույտներ է կատարել անտիկ և համաշխարհային դասական գրականության բավիղներում, ընդ որում արհեստականության նշույլ իսկ չեն ունեցել այդ պտույտները: Կերպարների հոգեկան վիճակները, անցքերը տրամաբանական շղթայով բերել-հանգեցրել է այս կամ այն թեմային:

Այն, ինչ հիմա տեղի է ունենում կրթական ոլորտում, շարունակությունն է վերջին պատերազմի շեմին մեծ աղմուկ հանած հանրակրթական դպրոցի առարկայական նոր ծրագրերի նախագծերի, դրանց վերաբերյալ բոլոր բանական քննադատություններն արհամարհելով` դրանք հաստատելու և դրանց հիման վրա նոր դասագրքեր մոգոնելու ԿԳՄՍ նախարարության գործունեության: Գոգյանին և հեղինակակցին ուզում եմ տեղեկացնել, որ աճպարարությամբ առանձնապես զարմացնել չեն կարող: Ավելի վատ բաներ են տեղի ունեցել: Երեք ամսում մի կիսատ-պռատ լեզվաբան չորս դասարանի` հայերենի քերականության «դասագրքեր» գրեց, որոնց մասին շատ եմ  խոսել ժամանակին: Գոգյանին սփոփելու համար միայն մի օրինակ բերեմ: 5-րդ դասարանի դասագրքի մի էջում հոլովի երեք սահմանում էր բերած` երեքն էլ սխալ, երեքն էլ իրար  հակասող: Այնպես որ, «նորարարության» հարցում առաջին տեղում չէ նա: Դրանից բացի` կրթության ոլորտի իր նախորդ գործընկերներից շատ բան ունի սովորելու, օրինակ` Աիդա Թոփուզյանից, որ հաստատել էր դպրոցում երկլեզու «ուսուցման» գիտափորձի անցկացումը, երբ բոլոր ժամերին (նաև հայերենի) աշակերտները 10 րոպեն մեկ լեզվից լեզու էին թռչում: Լևոն Մկրտչյանից սովորելու բան ունի, թե ինչպես պետք է ռուս նախարարուհու գալուստը պարային տոնակատարության վերածի և փորձի ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել Հայաստանում: «Քաղբանտարկյալ» Աշոտյանից սովորելու բան ունի, որ կարողացավ ապականել ՀՀ Լեզվի օրենքը:

Դիմամամատյանի գրառումներում կարծիք կար, որ անչափ բարի մարդ է Գոգյանը և հմուտ մասնագետ: Եթե դա ճիշտ է, ապա գիտության հետ քիչ թե շատ կապ ունեցողիս խղճմտանքով առաջարկում եմ նրան արթնացնել իր միջի հիշյալ հատկանիշները, բարի լինել և ամեն բան անել, որ այդ գրքերով չսովորեն մեր երեխաները, որովհետև դրանք սովորեցնելու համար չեն: Եվ եթե բարության հետ ազնվություն էլ ունենա, ինքն իր ներսում թող խոստովանի, թե ինչի համար են դրանք:

Հայաստանն այդպես էլ պետություն չդարձավ, որովհետև թվացյալ հաղթանակած երկրում պարբերաբար ազգային ոգին էր արհամարհվում: Իսկ պատերազմից հետո և՛ պետության մարմինն է ծվատված, և՛ այդ մարմինն իմաստավորող ոգեկանությունը: Վերջինիս նահանջը պակաս վտանգավոր չէ, քան հայրենի մարմինը կմախքի վերածելը…

Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

Սպասում ենք այլ արձագանքների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանը

Հաջորդ գրառումը

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը թուրքական լրատվամիջոցների մեկնաբանությամբ

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը թուրքական լրատվամիջոցների մեկնաբանությամբ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական