«Ազգ»ի նախանցյալ՝ մայիսի 13-ի համարում, «Պաշտպանվելու լավագույն ձեւը հրաժարվելն էր, եւ է՛» վերնագրով հոդվածումս թույլ եմ տվել պատմագիտական կոպիտ սխալ: Պատերազմը տանուլ տված ու դրա հետեւանքով ինքնասպանություն գործած կամ պաշտոնից հրաժարած ղեկավարների շարքում որպես բացառություն նշել եմ Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդ-էլ-Նասերին: Ավագ ընկերս՝ հայտնի մտավորական Երվանդ Ազատյանը այժմ տեղեկացնում է, որ ընդհակառակը, Նասերը հրաժարական տվել է, սակայն, ըստ իր տպավորության (այդ ժամանակ Ազատյանը խմբագրում էր ՌԱԿ Եգիպտոսի պաշտոնաթերթ «Արեւը»), դա եղել է նախապես ծրագրված, սակայն ժողովրդի բուռն պահանջի վրա Եգիպտոսի առաջնորդը «ստիպված» հետ է վերցրել իր հրաժարականը:
Ներողություն եմ խնդրում սխալի համար:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ