Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճեպանկար՝ հայ-մեքսիկական առնչությունների

ԱԶԳ
27/09/2024
- 27 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
73
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպայով Մեքսիկա եւ ապօրինի՝ ԱՄՆ

Հիշում եմ, երբ երիտասարդ էի եւ այսօրվա նման լի օտար ու անծանոթ աշխարհներ ճամփորդությունների հագուրդ չստացող սիրով, լրագրողական գործուղումները տոն էին ինձ համար: Այդ ժամանակները Մեքսիկայի նման էկզոտիկ երկրում հայտնվելու հավանականությունը անիրական առասպել էր թվում, վարդագույն երազ: Հետո աշխարհը սրընթաց փոխվեց, եւ ամեն ինչ փոխվեց մարդկանց կյանքում: Հետաքրքրական է, որ տարբեր մայրցամաքներում բնակվող հայերի ու մեքսիկացիների ճակատագրերը մոտեցան իրար, եւ այսօր Հայաստանից հազարավոր մղոններ հեռու Գլենդելում  նրանք առնչվում են միմյանց հետ, ապրում ու աշխատում են կողք կողքի, սովորական են դարձել հայերի ու մեքսիկացիների խառն ամուսնությունները, եւ ասում են՝ նրանք միասին նաեւ ամենատարբեր բնույթի գործարքների մեջ են: Մեքսիկացիներից շատ շատերը կարողանում են ըմբռնելի հայերենով հաղորդակցվել, հայերից շատերը տիրապետում են իսպաներենին:  Մեքսիկան հիմա աշխարհի այն անկյունն է, որ հատկապես ԱՄՆ-ում ապրող հայերի համար դարձել է ամառային հանգստավայրի նման մի բան՝ մղոններ ձգվող խորհրդավոր ջունգլիներով, ճոխ ու շքեղ բնությամբ, ու կանչող, ինչպես մեր զմրուխտ Դիլիջանը:

Իմ ճամփորդությունն առիթ դարձավ ավելի մոտիկից ծանոթանալու այս երկրին, որի բնակիչներն այսօր ճակատագրի բերումով  հաղորդակցվում են ԱՄՆ-ի բնակիչներ հայերի հետ, որոնց իրական հայրենիքը օվկիանոսից այն կողմ է:

Հյուր ենք մեքսիկական Գվադալահարա քաղաքում, որ մեր մեքսիկուհի հարսի ծննդավայրն է: Գվադալահարան Մեքսիկայի երկրորդ խոշոր քաղաքն է մայրաքաղաք Մեխիկոյից հետո: Համարյա մեկ ու կես մլն բնակիչ ունի, կարեւոր մշակութային ու տնտեսական կենտրոն է: Մեքսիկան սոցիալական անհավասարության, աղքատության բարձր մակարդակ ունեցող երկիր է: Գվադալահարայում էլ, ինչպես Երեւանում, շատ բան տաքսիների վարորդներից կարող ես իմանալ: Ֆերնանդոն, որ Գվադալահարայից մեզ տեղափոխեց մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Թեքիլա քաղաքը, այնտեղից էլ՝ ջունգլիների մեջ ծվարած Միսմալոյա հանգստավայրը, ասում է, որ բնակչության մեծամասնության համար օրական եկամուտը տասը դոլարից ավելի չի լինում: Բավականին հեռու գտնվող Թեքիլա քաղաքը հասնելու վճարը եւս խիստ համեստ էր: Ե՛վ տաքսիները, ե՛ւ ռեստորանները, ե՛ւ հյուրանոցային գները, ե՛ւ ուտելիքը չափազանց մատչելի են զբոսաշրջիկների համար: Նույնիսկ 2-3 դոլարի թեյանվերը մեքսիկացի սպասավորներն ու սպասարկման այլ ոլորտների աշխատողները շնորհակալությամբ են ընդունում:

Հետաքրքրական է, որ հատկապես քովիդի համաճարակի ընթացքում, եւ հիմա էլ, ԱՄՆ-ի բազմաթիվ թոշակառու բնակիչներ տեղափոխվում են Մեքսիկա, տներ գնում եւ արքայական կյանք վարում Մեքսիկայի կենսապահովման գներից շատ ավելի բարձր նիշեր հատող ամերիկյան կենսաթոշակներով: Ի դեպ, տների ու հողատարածքների գները եւս ապշեցուցիչ ցածր են:

Այնուամենայնիվ, անկախ այս ամենից, Մեքսիկան այսօր աշխարհում հայտնի է նաեւ իբրեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության խոշոր կենտրոն: Մեքսիկական նարկոկարտելների շուրջ իրական ու մտացածին առասպելներն ու պատմությունները  հիմա էլ վախեցնում են այս երկիր այցելող զբոսաշրջիկներին: Առեւտրային խոշոր կենտրոնների մոտ, ռեստորանների շրջակայքում եւ Գվադալահարայի տարբեր հատվածներում բազմիցս հանդիպեցինք հերթապահող կամ պարզապես ավտոմեքենաներով շրջող ոստիկանների, որոնք ձեռքներին պատրաստ պահել էին ավտոմատները: Մեր տաքսիի վարորդ Ֆերնանդոն պատմում է, որ շատ հաճախ ու շատ անսպասելի թմրամաֆիայի հակամարտող կարտելների միջկլանային փոխհրաձգություններ են լինում, եւ քաղաքի որեւէ հատված մարտադաշտի է վերածվում: Ոստիկաններն ամեն վայրկյան պատրաստ պիտի լինեն դիմակայելու այդպիսի իրողությունների: Անցած տարի քաղաքի կարեւոր պաշտոնյաներից մեկին սպանել էին, երբ ռեստորանից տուն էր ուղեւորվել:

Մեքսիկան՝ հնագույն քաղաքակրթության այս նշանավոր օջախներից մեկը, բազմաթիվ հուշարձաններ ունի, որ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Դրանցից մեկը Գվադալահարայում տեսնելու բախտ ունեցանք: Դա հաշմանդամ, որբ, ծեր, մահացու հիվանդների համար կառուցված Քաբանյա օթեւանն է՝ ապաստարան անկյալ ու լքված մարդկանց համար: Տարածական բաց շնչառությամբ ու անհավակնոտ պարզությամբ, տասնյակ բաժանմունքներով ու բնակիչների կարիքներին ընդառաջ սենյակներով այս կառույցն  ամբողջությամբ նախշակարված է նկարիչ Խոսե Կլեմենտե Օրոսքոյի որմնանկարներով, որոնք մեքսիկական արվեստի գլուխգործոցներից են համարվում: Այսօր այն թանգարանի է վերածվել:

Ի դեպ, մեքսիկական ժողովրդական արվեստն էլ չափազանց յուրահատուկ է ու տպավորիչ: Այն գունագեղությունը, որ հավանաբար սնվում է նախաիսպանական՝ բնիկ հնդկացիական արվեստի ավանդույթներից (ի դեպ, նույնիսկ Գվադալահարայի շատ փողոցներ զարդարված էին գույնզգույն թղթիկներով, որոնք հար եւ նման էին խորհրդային բակային ճամբարների պարզունակ զարդարանքներին): Սակայն բազմագունության հանդեպ պաշտամունքը մեքսիկական ժողովրդական մշակույթի միակ առանձնահատկությունը չէ: Մեքսիկացի ստեղծագործողները բնությունը տառացիորեն մոտեցրել են արվեստին: Կիրառական արվեստի մեջ նվազագույն միջամտություններով ու շռայլորեն օգտագործվում է այն, ինչ բնությունն է առաջարկում: Հենց բնական վիճակով լայնորեն օգտագործվում է, օրինակ, բնափայտը: Հաստաբեստ ծառերի մարմինն ու բները դառնում են ամուր ու նկարագեղ սեղաններ, նստարաններ, օգտագործվում նույնիսկ քանդակների մեջ: Արվեստի այդ յուրահատուկ աշխատանքներում գունախաղերի ու գծերի վերացական ներդաշնակության հեղինակը մայր բնությունն է: Մի այլ անսովոր իրողություն եւս արձանագրեցի. վաճառակետերից մեկում հսկայական բրգաձեւ մի ջահ տեսա, որը պատրաստվել էր բացառապես եղջերուների՝ տարատեսակ գալարներով ու մեծությամբ եղջյուրներից:

Կալիֆոռնիայում բնակվող մեքսիկացիների կերակրացանկում այսօր հայտնվել են հայկական ուտեստներ, որ շռայլորեն առաջարկվում են  հանրային սննդի մասնավոր կետերում, իսկ հայերը փոխադարձաբար նրանց բուրիտոներն ու թաքոները ներառել են իրենց կերակրացանկում: Իհարկե, ԱՄՆ-ում բնակվող հայերից շատերը չգիտեն, որ մեքսիկացիների սննդակարգում պատվավոր տեղ են գրավում նաեւ միջատները, ինչպես մրջյունները, մորեխները, ագավայի որդը, բզեզներն ու նույնիսկ ուտիճների թրթուրներն ու գարշահոտ բլոճը: Հենց փողոցում մեծ դույլերով վաճառքի էին դրված համեմված մորեխներ: Ինձ բացատրեցին, որ մորեխները մեր օրգանիզմին անհրաժեշտ պրոտեինի առատ աղբյուր են, եւ հնուց ի վեր տեղաբնակներն այս միջատներին լայնորեն օգտագործել են իրենց ազգային խոհանոցում: Սակայն միջատակերության այս ավանդույթը ԱՄՆ գաղթած մեքսիկանցիներն իրենց հետ այստեղ չեն բերել, եւ մեքսիկական սննդի հատուկենտ կետերում միայն կարելի է հանդիպել նման տեսականու:

Դե որ Մեքսիկան այսօր աշխարհում հանրահայտ թեքիլայի հայրենիքն է, բոլորը գիտեն: Եվ ԱՄՆ-ում բնակվող հայերի շրջանում էլ թեքիլան մեծ հավանություն ու ընդունելություն է գտել: Այս խմիչքն անվանվել է այն քաղաքի անունով, ուր 400 տարի առաջ սկսվել է նրա արտադրությունը: Ի դեպ, ողջ աշխարհում էլ թեքիլայի ժողովրդականությունն աննախադեպ մեծացել է: Այն ստանում են կապույտ ագավայի հումքից, եւ մեքսիկական մյուս քաղաքներ մեր ճանապարհին տասնյակ կիլոմետրերով ձգվում էին ագավայի դաշտերը: Թեքիլայի գործարանին կից նաեւ այս աշխարհահռչակ խմիչքի պատմության թանգարան է գործում, ուր մեզ առաջարկեցին համտեսել ագավայի քաղցր տերեւները, որոնց թորման ու խմորման միջոցով թեքիլա են ստանում: Ի դեպ, իր քաղցրությամբ այն հար եւ նման էր սպիտակ ճակնդեղին, որի հումքով խորհրդային շրջանի Սպիտակ քաղաքում շաքարի մի հսկայական գործարան էր աշխատում: Հետաքրքրական է, սպիտակ ճակնդեղը հնարավոր չէ՞ կիրառել նույն նպատակով, արդյոք գործարարները մտածե՞լ են այս մասին:  Առավել եւս, եթե նկատի առնենք, որ թեքիլա ստանալու համար օգտագործվում է միայն որոշակի տարիքի եւ հասունացման հասած ագավան, իսկ սպիտակ ճակնդեղի պարագայում նման խնդիր հավանաբար չի լինի (սա պարզապես ընդունեք որպես մակերեսային դիտարկման արդյունք՝ սիրողական առաջարկ):

Նոր առնչություն՝ Եվրոպայով Մեքսիկա ու ԱՄՆ

Եվ ամենակարեւոր հայտնությունը, որ ստացա այս ուղեւորությունից, ե՛ւ անսպասելի, ե՛ւ անչափ տխուր էր ինձ համար: Գվադալահարան այսօր դարձել է այն կայաններից մեկը, ուր ժամանակավոր իջեւանում են Եվրոպայով Մեքսիկա հասած հայերը:

Ֆերնանոդոն պատմում է, որ օրերս Իսպանիայից եկած մի հայ ընտանիքի է հանդիպել՝ ծնողներ իրենց դեռահաս երեխաների հետ: Շատ հայերի նման նրանք եւս պատրաստվում էին թռչել Տիխուանա՝ ԱՄՆ-ի հետ սահմանային քաղաք, որտեղից, ինչպես եւ սահմանային մյուս կետերից ԱՄՆ են մտնում ապօրինի ներգաղթյալները: Հասնում են սահման, հանձնվում, եւ միգրացիոն բանտում պահելու փոխարեն նրանց պայմանականորեն բաց են թողնում՝ ապաստանի դիմելու եւ իրենց գործը դատարանում ներկայացնելու համար: Իհարկե, շատերը հայտնվում են նաեւ բանտում: Անցնում են այս ճանապարհը՝ ահավոր ապրումների ենթարկվելով, ֆանտաստիկ գումարներ ծախսելով, հաղթահարելով հազար ու մի խոչընդոտ, միայն թե հայտնվեն իրենց երազած ավետյաց երկրում: Ասում են, որ կան մարդիկ ու խմբեր, որոնք «օգնում» են նրանց որոշակի գումարների դիմաց: Ահա եւ քեզ հայ-մեքսիկական «առնչությունների» մի օրինակ եւս:

 Ի դեպ, այդ սահմանախախտումները շատերի վրա շատ թանկ են նստում: Ես ճանաչում եմ երիտասարդ մի տղայի, որ հավանաբար ծանր ապրումներից հենց սահմանին ուղեղի կաթված էր ստացել եւ առայսօր գամված է անկողնին: Նրա ընտանիքը փաստաբանների միջնորդությամբ Երեւանից հասավ Գլենդել՝ հաշմանդամ դարձած ծնողին ու ամուսնուն խնամելու համար:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլենդեյլ, ԱՄՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրաժեշտի անզարդ բառեր հորեղբորս

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ...

ԿարդալDetails

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական