Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճապոներեն հատոր Դիանա Աբգարի մասին

21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տոկիոյի «Ֆուջիվարա շոտեն» հրատարակչությունը լույս է ընծայել Մելինե Մեսրոպյանի եւ  Արիսա Օտայի «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը՝ ճապոներեն: Այն ճապոներեն առաջին աշխատությունն է ճապոնաբնակ գործարար, հրապարակախոս, բարեգործ, Ճապոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դիանա Աբգարի (1859-1937) մասին:

Ինչպես նշել է Մելինե Մեսրոպյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ. «2012 թվականին, երբ սկսեցի այս ուսումնասիրությունը, համարյա ոչ մի գիտական գրականություն գոյություն չուներ Դիանա Աբգարի կյանքի մասին Ճապոնիայում: Գրեթե ընդհանրապես հոդվածներ չկային, եւ այդ քչերի մեջ Արծվի Բախչինյանի աշխատանքն էր, որ դարձավ այն հիմքը, որի վրա սկսեցի կառուցել իմ սեփական հետազոտությունը: Բախտս բերել է նաեւ հանդիպելու ճապոնացի հետազոտող Հիդեհարու Նակաջիմային, որը շատ տարիներ առաջ հայտնաբերել էր Դիանա Աբգարի գերեզմանը Յոկոհամայում: Նա Ճապոնիայում առաջիններից էր, որ գրեց նրա մասին: Նա շռայլորեն բաժին հանեց իր նյութերը, դիտարկումներն ու հետաքրքրությունն այն ժամանակ, երբ ես նոր էի սկսել: Մեկ այլ կարեւոր օժանդակող էր Շինջի Շիգեմացին, որի «Աբգար & Co»-ի մասին ուսումնասիրություններն օգնեցին հասկանալու հայ առեւտրական ներկայությունը Յոկոհամայում եւ Աբգարների գործի մանրամասները»:

Գրքի առաջաբանը գրել է Ճապոնիայում ՀՀ առաջին դեսպան Հրանտ Պողոսյանը, որին հետեւում են «Նախաբանը» եւ «Առաջաբանը» («Աշխարհի առաջին կին հյուպատոս» լինելու պատրանքը»): Աշխատությունը կազմված է հինգ գլխից եւ համապատասխան ենթագլուխներից՝ 1. «Հայ սփյուռքը» («Հայաստան՝ երեքհազարանյա պատմություն», «Դիանայի ծնունդից մինչեւ ամուսնությունը»), 2. «Դեպի նոր աշխարհ՝ Ճապոնիա» («Քաղաքակրթված» Յոկոհամա», «Կանայք գործի են անցնում», «Ռուս-ճապոնական պատերազմը եւ փոքր ազգի ուժը»), 3. «Զանգվածային կոտորածի մասին մարգարեությունն ու Աբգարի զգուշացումները (1906-1914)» («Երկու անգամ տեղափոխվելը», «Մինչ ի մահ». նվիրում գրական գործին», «Հետզհետե մոտեցող չարագույժ ստվերը», «Ցեղասպանության նախօրեն»), 4. «Որպես փախստականների պաշտպան» («Հայոց ցեղասպանությունը», «Փախստականների գալուստը եւ Դիանայի անխոնջ ջանքերը», «Խորտակված հույսեր»), 5. «Հաղթահարելով ափսոսանքը» («Անհետացող «հայրենիքը». Հայաստանի առաջին հանրապետությունը», «Կյանքը շարունակելով`որպես պատվավոր հյուպատոս»): Գիրքը եզրափակում են «Վերջաբանը», «Հետգրությունը», «Շնորհակալությունները» եւ գրականության ցանկը, գրքին առնչվող ժամանակագրությունը (1854-1937), Դիանայի տոհմածառը, գլխավոր մամուլի եւ հանդեսների, ապա եւ՝ գրքում հիշված կարեւոր գործիչների ցանկը:

Մելինե Մեսրոպյանը դասավանդում է Ճապոնիայի Կանսայ շրջանի մի շարք համալսարաններում, ինչպես նաև Տոհոկու համալսարանի միջազգային մշակութային ուսումնասիրությունների բաժնի հետազոտող է, Արիսա Օհտան՝ լրագրող: Նրանց համատեղ աշխատությունը մի կարեւոր ներդրում է հայ-ճապոնական կապերին նվիրված փոքրածավալ գրականության մեջ:                           

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աուտիզմով տառապող երեխաներին հոգեբանական աջակցության ճանապարհով

Հաջորդ գրառումը

Պինդ կառչենք միջազգային իրավունքից

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Պինդ կառչենք միջազգային իրավունքից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական