Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճաշակ եւ վերաբերմունք  ձեւավորող օրացույց

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճիշտ է, տարին արդեն կիսվել է եւ թեւակոխել ենք օրացուցային տարվա երկրորդ կիսամյակ, այնուհանդերձ շատ-շատերս շարունակում ենք աշխատել, գործել մեր գրասեղանների մոտ փակցված օրացույցների ներքո: Բարեբախտաբար տարեսկզբին ձեռք բերեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատի օրացույցը, որի յուրաքանչյուր էջը շրջելիս քեզ համար հայտաբերում ես Մայրավանքի կառույցներից մեկն ու մեկը. շատ կառույցների առաջին անգամ ենք ծանոթանում, իսկ մեզ արդեն ծանոթներն էլ պատկերված են նորովի: Դա ինձ մղեց փնտրել-գտնելու այդ գծանկարների՝ օրացույց 2022-ի նկարազարդումների հեղինակին, որ «Ազգ»-ի նախկին աշխատակից եւ մշակութային բաժնի պատասխանատու, արվեստաբան-գեղագետ Լեւոն Լաճիկյանն է:

Նրան, անշուշտ, գիտեի որպես 100-ավոր հոդվածների եւ 10-յակ գրքերի հեղինակի, բայց ուրախությամբ տեղեկացա, որ վերջին տարիներին նշանակալի հաջողություններ է գրանցում նաեւ գծանկարչության ասպարեզում:

Հեղինակից իմացա, որ նմանօրինակ օրացույցներ նա նկարազարդել է արտերկրում եւ գտել ճանաչում: Հատկապես առանձնացնելի է Բեյրութում անցած տարի տպագրված «Ընտանեկան օրացույց»-ը: Գալով մեր խնդրո առարկա օրացույցին՝ ասենք, որ այնտեղ տեսնում ենք 12 մեծադիր նկարներ՝ արված խառը տեխնիկայով՝ չինական թանաք, ջրաներկ, գուաշ: Օրացույցը բացվում է նոր վեհարանի (1910 թ.) վեհասքանչ պատկերով, որին հաջորդում են հին վեհարանի (1741 թ.), դիվանատան (2008 թ.), Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (1871 թ.), տպարանի (1888 թ.), «Երեմյան խցեր»-ի (1893 թ.), «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատան (1982 թ.), «Գարեգին Ա» կրթական կենտրոնի (2015 թ.), «Գեւորգ Զ Չորեքչյան» էկումենիկ կենտրոնի (1897թ.), «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի (2012 թ.), հին մատենադարանի (1911 թ.) եւ «Էռնեկյան» հանրակրթական դպրոցի (2016 թ.) պատկերները. ներկայացված են ինչպես հնակառույց, այնպես էլ նորակառույց շենքեր. հին վեհարանի կողքին կարելի է տեսնել նաեւ դիվանատան նոր մասնաշենքը: Լեւոն Լաճիկյանին հաջողվել է նուրբ գծերի կիրառմամբ եւ լույսի ու ստվերի վարպետ անցումների միջոցով ստեղծել գրավիչ ու տպավորիչ միջավայր: 

Կարելի է նաեւ խորանալ  մատուցված նկարների կոմպոզիցիոն գաղտնիքների մեջ, որոնցով էլ պայմանավորվել է ներկայացվող օրացույցի հաջողությունը: Ընդամենը մեկ նկարի անդրադառնանք, որում պատկերված է Էռնեկյան հանրակրթական դպրոցը: Ուսումնական այս հաստատությունն ունի փռված տեղաբաշխում եւ նկարելու համար ամենահարմարը չէ, բայց նկարը դարձել է շատ դիտարժան՝ շնորհիվ մեծ Արարատի ու նրա ֆոնին ներդաշնակվող Սուրբ Գայանե վանքի:

Նշված նկարները այս գծանկարչական մոտեցմամբ առաջին անգամ են ներկայացվում: Նկարիչը օրացույցում ներառված նկարները ստեղծել է երկար ամիսների ընթացքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից  առաջարկը ստանալուց անմիջապես հետո: 

Բացի գեղարվեստական նշանակությունից՝ հիշյալ օրացույցը հավասարապես, եթե ոչ ավելի շատ, ունի ճանաչողական նշանակություն. նաեւ այսպես ենք մոտիկից ծանոթանում Սուրբ Էջմիածնի ճարտարապետական գանձերին:

Այս օրացույցը տպագրվել է Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանի 10-ամյակի առթիվ, որը լրանում  է առաջիկա հոկտեմբերին: Օրացույցը կազմողը սույն մատենադարանի տնօրեն եւ  Մայր Աթոռի հրատարակչական բաժնի ղեկավար Տեր Արարատ քահանա Պողոսյանն է, որն օրացույցը հարստացրել է տոնական օրերի ցանկերով: 

Ելնելով վերոշարադրյալից եւ օրացույցի օգտակարությունից՝ կամենում ենք ասել, որ ցանկալի է՝ օրացույցը շարունակություն ունենա եւ որ հաջորդ տարիների օրացույցները ներառեն նաեւ Մայրավանքի  մյուս կառույցները: 

Ուրախալի է, որ գծանկարիչը հիշյալ կառույցների նկարները պարբերաբար տեղադրում է Դիմատետրի իր էջում՝ դրանք ուղեկցելով հակիրճ բացատրություններով՝ վերցված Տեր Արարատ քահանա Պողոսյանի «Սուրբ Էջմիածին. թանգարան բաց երկնքի տակ» ուղեցույցից: 

Ինչ վերաբերում է Լեւոն Լաճիկյանի գործունեության նոր, հետագա զարգացումներին՝ ապա հեղինակը մտադիր է ստեղծել արդեն սեղանի օրացույց, որում կլինեն նրա ծննդավայր Գյումրիի քաղաքային տեսարանները: Ըստ նրա՝ արժե զարկ տալ օրացուցային մշակույթի  զարգացմանը նաեւ մեզանում, քանի որ այն շատ շռայլ դրսեւորումներ ունի ողջ աշխարհում:

Այսօր նյութական հսկայական միջոցներ են ծախսվում տեղի-անտեղի, ինչպես նաեւ սպառողական արժեքներ գովազդող օրացույցների համար: Մեր անդրադարձը պայմանավորված է նրանով, որ այս օրացույցը սահմանում է օրացուցային մշակույթի լուրջ մակարդակ, որի շարունակությունը ոչ միայն ենթադրելի, ցանկալի, այլեւ, ես կասեի, անհրաժեշտ է, այն նաեւ աչք է շոյում ու ճաշակ ձեւավորում, նաեւ վերաբերմունք  ձեւավորում հայ եկեղեցու հանդեպ՝ նյութի առջեւ խոնարհված այսօրվա աշխարհում:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ագնես Սարգիսը «Տրավիատայում»

Հաջորդ գրառումը

«Փյունիկի» հուսադրող խաղը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Փյունիկի» հուսադրող խաղը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական