Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձախորդ օրերը կուգան ու…

Գեղամ Քյուրումյան
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
10
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարության նիստերում այն վարող վարչապետի հետեւյալ եզրակացությունը՝ մենք այս պետությունը պետություն չենք դարձնի ամփոփումով, երկակի մտորումների տեղիք է տալիս: Նախ՝ այն հակասում է իր իսկ այն ձեւակերպմանը, որ «ելք կա», թե «կա ելք» արտահայտության տեսքով, որն իշխանափոխության շրջանի հիմնական կարգախոսներից մեկն էր, որը հիմա չգիտես ինչու մոռացության է տրվում: Պատճառը թերեւս պարզ ու անգամ պարզագույն հարցերում երկիրը ցանկալի ուղղությամբ առաջնորդելու կարողունակության մեջ է, երբ ընդամենը պահանջվում է չկրկնել նախորդ շրջանի վրիպումներն ու բացթողումները, առաջնորդվել նոր ժամանակների պահանջներով: Ավաղ, տնտեսությունում թռիչքաձեւ զարգացումը, երկնիշ թվով աճի ցուցանիշի հիշատակումը արգելանքի տակ է, այն հիշելն ու հիշեցնելը հակազդում է ինչ-որ հակակոռուպցիոն դրսեւորումների հանդեպ պայքարով: Նման դեպքերում արժե հիշել հանրահայտ «ուր Քուր գետը, ուր մեր տունը» արտահայտությունը, քանզի գերխնդիր է կոռուպցիայի հետքեր գտնել, ասենք, այն պաշտոնյաների ընտանիքներում, որոնց ընտանեկան պաշտոնական բյուջեն միլիոններով է հաշվվում:

Երբ տարիներ առաջ երկիրը ղեկավարելու պատասխանատվություն ստանձնածների աշխատավարձերի աննախադեպ բարձրացման գործընթացի սկիզբ դրվեց, արդարացումն այն էր, որ ունակ կադրերի ընտրությամբ բարեփոխումներ կիրականացվեն, շարքային քաղաքացիներն իրենց առօրյայում կզգան փոփոխությունների դրսեւորումներն ու հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայր կհաստատվի: Իրականում ամբողջությամբ հակառակն է, որի հաստատումն է վարչապետի այն հայտարարությունը, թե պետական ապարատն է հիմնականում բարեփոխումների իրականացման արգելքն ու պատճառը: Եվ ոչ մի խոսք, անգամ ակնարկ այստեղ ինչ-որ բան շարժելու, վիճակը փոփոխելու ուղղությամբ, քանզի այն իրենց ակնկալիքների գործընթացի մեջ է, շահեկան վիճակ է երաշխավորում ու նաեւ՝ ապահովում:

Ծավալվում է պետության կառավարման յուրօրինակ դրսեւորում, որտեղ չգիտես ի՞նչ շարժառիթներով մի աննշան գյուղական համայնքի ղեկավարը, պետն առավել է բնորոշ, նախ վարչապետի խորհրդական է կարգվում, ամիսներ անց մարզպետ է նշանակվում: Կամ, անգամ բրիգադավար չաշխատած պատանին նախարար է դառնում, տարին չլրացած ազատվում է պաշտոնից, հասարակական գործունեությամբ է զբաղվում, մեկ էլ կրկին նախարարի կարգավիճակի է վերադառնում: Ախր այնքան շատ են այսօրինակ ու այլ դրսեւորումները, որ դրանցից հերթականն այլեւս տարակուսելու տեղ չի թողնում, տխուր իրականության միջավայր է ստեղծում ու հաստատում, հապա փորձիր ծպտուն հանել… կարծես ոչինչ, որ ինքդ քեզ համոզում ես, որ այդ բոլորը՝ շքամուտքն ու բակը, փողոցն ու բնակավայրդ, հրապարակն ու սահմանը սիրելուց է գալիս, վաղվա օրվա հանդեպ մտահոգությունից:

Մասամբ ընդհանրական այս ձեւակերպումներից փորձեմ կոնկրետ մի փաստից խոսել, հետեւանքների գնահատականը թողնելով թե՛ շարքային քաղաքացիներին, թե՛ պետական այրերին: Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների որոշ մասը կենսաթոշակառուներ են, մեր Պողոսներն ու Պետրոսները, Աստղիկներն ու Անահիտները: Տարիների փաստ է, որ նրանք ինչ-ինչ հանգամանքների արդյունքում, որի պարտադրանքով պարտավոր են տարվա որոշակի շրջան Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին սպասարկող բանկ ներկայանալ եւ հայտարարություն ստորագրել, հիշողության, առողջության, ժամանակավոր բացակայության ու մի շարք մասամբ հարգելի եւ անհարգելի հանգամանքների պատճառով զլանում են իրենց այդ քաղաքացիական պարզ պարտականության կատարումից, այդկերպ զրկվելով հաջորդ ամիս կենսաթոշակի ստացումից: Այն ամրագրված է ՀՀ պետական կենսաթոշակի մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետով: ՀՀ կառավարության թիվ 3 շենքում տեղակայված են ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ընդունարանի աշխատակցուհին, որը նախարարության իրավասու ներկայացավ, լրագրողիս այն հարցին, թե տարվա ընթացքում ամիսներից յուրաքանչյուրում ինչ թվով կենսաթոշակառուներ են զրկվում հաջորդ ամսվա կենսաթոշակի ստացումից, պատասխանեց. չեմ կարող ասել, քանզի այն կապված է մարզային 49 միավորների աշխատանքից: Ընդամենը 49, այլ ոչ 490, կամ 4900: Հետագա մտորումներս ներկայացնելու նպատակով լրագրողս թույլ եմ տալիս հարցիս 1 տոկոսի չափով թվի ընտրություն, կապված կենսաթոշակառուների ընդհանուր թվից: Այն մոտ 5500 է ստացվում, մեր հարգելի կենսաթոշակառուներ: Նաեւ՝ պետական պաշտոնյաներ, որոնց որոշմամբ նրանցից յուրաքանչյուրին չի վճարվում ամսվա հասանելիք միջին հաշվով 45000 դրամ կենսաթոշակային գումարը, ընդհանուրը՝ մոտ 250000000 դրամ: Արդյո՞ք սա հարցեր չի առաջացնում, որը պարզել չհաջողվեց ՀՀ ֆինանսների նախարարություն այցիս ընթացքում, ընդունարանի  աշխատակցի զանգից հետո հնչած «տեղում չէ» խոսքերով: Ստացվում է, որ բյուջեով նախատեսված գումարը կա, այն տնօրինելու անձը՝ նույնպես, սակայն վճարում բանկը չի իրականացնում: Արդյունքում՝ կենսաթոշակառուն խնդիրների է հանդիպում, թող որ անգամ համեստ միջոցներով լիարժեք ծախսեր կատարելուց է զրկվում, որի ընթացքում այլեւայլ հարկեր ու տուրքեր է վճարում, նաեւ՝ կառավարության սահմանած 10 տոկոս հետվճարային ակցիային մասնակցելուց է զրկվում, յուրաքանչյուր ամիս չի ստանում հպարտորեն բարձրաձայնվող գումարից 20-25 մլն դրամը, տարվա արդյունքով՝ 250-300 մլն դրամը: Ի դեպ, «Այ դի» անվանվող էլեկտրոնային անձնագիրը ներդնելով հայտարարվեց, որ այնտեղ ամփոփված է քաղաքացու վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, որը հարկ է, որ հանրապետությունում լինել-չլինելուն է վերաբերվում: Ուստի հարցը՝ ինչո՞ւ է ստեղծվում այս ամբողջ պատմությունը, հնչում է ինքնաբերաբար:

Եվ հարցը՝ բոլոր բնույթի ու տեսակի հնարավոր ու անհնարին խնդիրները նկատի ունենալով հանդերձ ինչքանո՞վ է տեղին կենսաթոշակառու դասի ՀՀ քաղաքացուն զրկել իր ամսական հասանելիք ֆինանսական համեստագույն միջոցից, հնչում է ինքնաբերաբար: Թեմայի շուրջ հանդիպումների ընթացքում լրագրողս «զրկել» բառի փոխարեն «պատժել» իմաստն եմ արտաբերում, որը պաշտոնյաները խիստ են համարում, կենսաթոշակառուներին սիրելի հայրենակիցներ են անվանում: Դե բարի գտնվեք եւ պարզագույն մի որոշումով մասամբ կանխարգելեք այն, «Կենսաթոշակների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետը փոփոխելով այն տեսքով, որը հնարավորություն կտա չվճարված կենսաթոշակի գումարը վճարել արգելանքի ամսվա 2-րդ կեսին, 16-31-ի օրահատվածում: Պարզ է, որ այն իրականացնելու համար որոշակի քայլեր են պահանջվում, որը կփոխհատուցվի նաեւ կենսաթոշակառուների բարյացկամությամբ: Այլ պարագայում հարկ կլինի կրկին վերհիշել վարչապետի՝ պետական ապարատի խոչընդոտահարույց գնահատականը, թերեւս՝ յուրօրինակ մեղադրանքի հատկանիշներով:
Ձախորդ օրերը կուգան ու… մերօրյա ավարտն ինքներդ նշեք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ նկարիչները «Ուրիշ/Նաիվ» փառատոնում

Հաջորդ գրառումը

Անվերջ հրապուրող Իրանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
Հաջորդ գրառումը

Անվերջ հրապուրող Իրանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների...

ԿարդալDetails

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

18/06/2025

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական