Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրաժեշտ Յարոմիր Շտետինային ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Հակոբ Ասատրյան
25/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս կյանքում ոչինչ պատահական չի լինում: Իր ողջ լրագրողական եւ քաղաքական գործունեության ընթացքում նա մշտապես հետապնդեց Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, եւ Աստծո կամոք վերջին հրաժեշտն էլ տեղի ունեցավ ապրիլի 24ին Պրահայի Ստրաշնիցեի գերեզմանատանը: Այստեղ էին հավաքվել ոչ միայն ընտանիքի անդամներն ու զինակից ընկերները, գործընկերները, այլեւ չեխահայ համայնքի ներկայացուցիչները:

Հայաստանի 1988 թվականի երկրաշարժից հետո, Ղարաբաղյան շարժման առաջին օրերից հայկական հարցի հետ կապված հեռուստալրագրող-քաղաքական գործիչը մշտապես խոսեց ու տարածեց հայությանն աջակցող իր խոսքը, փորձեց նպաստել իր ուժերի ներածին չափով: 2006ին նաեւ իր ջանքերով Չեխիայի սենատում կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով, որը հեռարձակվեց չեխական հեռուստատեսությամբ: Բայց քանի որ այս հարցում խորհրդարանում համակիրներ ու աջակիցներ չուներ, սպասում էր հարմար պահի, որպեսզի բարձրացներ Ցեղասպանության ճանաչման հարցը:

Դեռեւս 2005 թվականին մեզ հետ զրույցում ասում էր, որ Չեխիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց ամենակարեւորը Թուրքիայի կողմից ճանաչումն է:  «Թուրքիան պետք է թոթափի իր անցյալի բեռը»,- ասում էր նա:

Ապա պատասխանելով մեր հարցին նշում էր. « Ցեղասպանության ճանաչումն ունի մի հիմնական նշանակություն, որը կկարգավորի ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա: Ռուսաստանն այժմ Հայաստանի համար ոչ միայն դաշնակից է, այլեւ փրկության քար: Հայաստանն այդ դաշնակցի կարիքն ունի, քանի որ զգում է թուրաքական ազդեցությունից պաշտպանվելու կարիք: Եթե Թուրքիան դառնա նորմալ ժամանակակից եվրոպական պետություն, եւ ունենա նորմալ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ Հայաստանի հետ, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա օրեցօր կնվազի: Հետեւաբար Թուրքիայի կողմից ճանաչումն ունի նաեւ ստրատեգիական նշանակություն Հայաստանի համար»: Ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան նման պետություն դառնալու ցանկություն չունի:

Իհարկե, 2005 թվականին տրված գնահատականը, միգուցե, այսօր այդպես չձեւակերպեր, մանավանդ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո: Մինչդեռ  2019-ին այն կարծիքին էր, որ ուժով Ղարաբաղին տիրելու բոլոր փորձերը անհաջողության են մատնվելու:  2023 թվականի մեր հանդիպման ժամանակ նա արդեն մտահոգ հարցնում էր Արցախում տիրող վիճակից, եւ դեռ չէր էլ պատկերացնում, որ հնարավոր է նման ողբերգական հանգուցալածում: Նա հավատում էր արցախցիների հաղթանակին եւ չէր ենթադրում, որ կարող է հայերի նոր ցեղասպանություն լինել, այս անգամ՝ Արցախում:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը  2017 թվականին ճանաչեց հայերի ցեղասպանությունը այն ժամանակ, երբ ինքն արդեն Եվրոպական խորհրդարանի պատգամավոր էր, բայց այնտեղ էլ շարունակում էր  ակտիվորեն մասնակցել Հայաստանի հետ կապված հարցերի քննարկումներին եւ իր նպաստը բերել թե՛ Արցախին, եւ թե՛ Ցեղասպանության ճանաչման խնդրին: Նա այն կարծիքին էր, որ Եվրոպական Միության երկրները պետք է ճանաչեն Արցախի անկախությունը: Սակայն այդ ցանկությունը ոչ միայն չիրականացավ, այլեւ ողջ Արցախը պարպվեց:

Իսկ մեզ մնացին բարի հիշողությունները մի մարդու մասին, որի համար մշտապես առաջնային էին մարդու իրավունքներն ու ազատությունները:

Հիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ Սիրիայում

Հաջորդ գրառումը

Ալիեւի կիպրոսյան հոգսերը  

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ալիեւի կիպրոսյան հոգսերը  

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական