Երկուշաբթի, Օգոստոսի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հռոմի ստատուտն ու շավղից սայթաքած մեր կյանքը

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս անգամ որոշեցի խելոք կատարել պարտականությունս, գրել ԱԺ աշխատանքի մասին՝ պետաիրավական հանձնաժողովում, առաջիկա լիագումար նստաշրջանին ընդառաջ նիստում քննարկվող հարցերին հետեւել ու միգուցե լուսաբանել, ասում են՝ սովորական պարտականությունների կատարումն օգնում է մեծ դժբախտությունների ժամանակ հաղթահարել սրտի ցավը, մարդու խելագարեցնող իրականությունը…

Օրակարգի առաջին հարց. թե բա գիտեք՝ կառավորությունը որոշել է առաջին ատյանի դատավորների աշխատանքն ավելի գրավիչ, ըստ այդմ՝ ավելի որակյալ դարձնելու համար վաթսուն տոկոսով բարձրացնել նրանց աշխատավարձը՝ 1 մլն 60 հազարի հասցնելով: Այ քեզ զուգահեռ իրականություն: Հաջորդիվ՝ հարկադիր կատարողի աշխատավարձն է գրավիչ դարձվում, վարչապետի համար հատուկ սարքավորված ուղղաթիռի եւ ինքնաթիռի սարքը սպասարկող կարգն է լրացվում՝ կառավարությանը լիազորող նորմ սահմանելով, ու սենց:

Սիրտ, պայթիր ինչքան ուզում ես, զուգահեռ հետեւելով լրահոսին՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիների կողմից ձերբակալմանն ու մեղադրանք առաջադրելուն, Դավիթ Բաբայանի հանձնվելուն, Կոռնիձորով գաղթող էթնիկ հայերի՝ արցախցիների հոսքին: Բանից պարզվում է երկու տեսակի հայ կա՝ էթնիկ ու սովորական: Էթնիկ հայերը մինչեւ հիմա ապրել են Արցախում, իսկ նրանց նախագահը հիմա հրամանագիր է ստորագրել Արցախը լուծարելու մասին, հատկապես դրա համար էր էս վերջերս իրեն կոտորում նախագահ ընտրվելու համար: Սովորական հայերս մնացած բոլորս ենք, որ հանդիսատեսի նման հետեւում է էթնիկ հայերի դժբախտություններին եւ ողբերգություններին՝ պոպկորն ուտելով: Չէ, չի օգնում, չի ստացվում անվրդով հետեւել ԱԺ հանձնաժողովի աշխատանքին:

Լավ, գոնե Հռոմի ստատուտն ԱԺ լիագումար նիստ ուղարկելու մասին պատմեմ, որը ԱԺ հանձնաժողովի նիստում իրավական հարցերով Հայաստանի միջազգային ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում. ռազմական հանցագործությունները քննող միջազգային դատարանի Հռոմի կանոնադրությունը , որ Հայաստանը մի տարի առաջ ստորագրել է, պետք է արագ կարգով, ԱԺ առաջիկա քառօրյայում, փոփոխություններով հանդերձ (ի բացառյալ ագրեսիայի վերաբերյալ Կամպալայի փոփոխությունները) վավերացում անցնի, քանի որ իշխանականները համոզված են՝ դա մեր պետությունը կօժտի անվտանգային կանխարգելիչ լրացուցիչ գործիքով, միջազգային հարթակներում քաղաքական լրացուցիչ հիմնավորման հիմք կտա Հայաստանին, ՍԴ-ն էլ դեռ մարտին Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող է համարել այն: Իշխանականններն ասում էին, թե վավերացումը լրջություն կտա մեր արտաքին հանձնառություններին, միջազգային իրավական մեխանիզմի գործարկմամբ՝ Ադրբեջանին, եւ ինչու չէ՝ նաեւ ֆիզիկական անձանց զսպող կանխարգելիչ նշանակություն կունենա: Վավերացմամբ՝ կանոնադրությունը հետադարձ ուժ կունենա՝ ընդհուպ 2021 թվականի մայիսի 10-ի ադրբեջանական հանցագործություններ, 60 օրից էլ ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ վավերացման ընթացակարգերն ավարտվեն: ՀԱՊԿ-ից երկրորդ պետությունը կլինենք, որ կվավերացնենք այդ ստատուտը, խոսքը վերաբերում է անդամ պետության երկրի նկատմամբ կատարված հանցագործություններին, բռնի տեղահանվածների պարագան եւս այդ ստատուտի իրավազորության տակ է:

Այստեղ վերջանում են ստատուտի դրվատելի կողմերը՝ արժեքաբանական եւ կանխարգելիչ համատեքստում, քանի որ դրա արագ կիրառում հնարավոր չէ սպասել, միջազգային դատարաններում առավելագույն երկար ընթացակարգեր են, ու մենք մեր հույսը երկարաժամկետ էֆեկտի վրա պետք է դնենք: Ռուսաստանի հետ էլ խնդիր չի առաջանա, ըստ Եղիշե Կիրակոսյանի, որովետեւ այս հարցերը առանձին համաձայնագրով կարգավորելու առաջարկներ են արվել Ռուսաստանին: Չնայած՝ ռուսական ղեկավար շրջանակներն արդեն իսկ թշնամական են համարել ստատուտի վավերացման գործընթաց սկսելը:

Դե իսկ ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին ԱԺ հանձնաժողովի նիստին՝ իշխող խմբակցությանը մենակ թողնելով իր քվեարկությամբ լիագումար նիստ ուղարկելու ստատուտի վավերացումը: «Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ հակասահմանադրական անվանեց ստատուտը:

Այժմ, ըստ իշխանականների, միջազգային քրեական դատարան դիմելու ապացուցողական բազայի հավաքում պետք է տեղի ունենա:

Սա էլ պատմեցի, բայց ոչ մի թեթեւացում, Արցախն ենք կորցրել՝ ներում չկա մեզ, հիմա թշնամին իր կեղտոտ ձեռքերով կսկսի ջոկջկել մեր թանգարանների անգին նմուշները որպես ռազմավար, կսկսի թալանել մեր ենթակառուցվածքները, իր սեւ ցուցակներում ընդգրկված հայերի որս անել, իսկ մենք մեզ կմխիթարենք արդեն յոթ տասնյակ հազարն անցնող բռնի գաղթած հայերի սոցիալական հարցերը լուծելու, պեչենի ու հագած շոր հավաքելու «բարեգործությամբ»: Կնայենք Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու ադրբեջանական տեսանյութերը եւ ապուշ դատողություններ կանենք, իսկ մի մասը կչարախնդա, առանց մտածելու, որ մեղադրանքը (արցախցիների ինքնապաշտպանությունը ֆինանսավորելու) հանգիստ կարելի է ներկայացնել բոլորի ղեկավար եղած հայերին, ընդհուպ ներկա կառավարությանը՝ Արցախի պետությունը պահելու ֆինանսավորում հատկացնելու համար: Կնայենք, թե ռուսներն ինչպես են փորձում մի քանի հազար հայերի տարբեր մեթոդներով Արցախում պահել՝ այնտեղ մնալու իրենց պլանները չխափանելու համար: Ու այդպես էլ չենք ների աշխարհին, բոլորին՝ արեւմտյան ժպտացողներով հանդերձ, որոնց շահերի թաքուն կոնսենսուսով կատարվեց Արցախի հայաթափումը, որքան էլ նրանք այլ բան ասեն բարձրաձայն:

Դուք ո՞նց եք հանգիստ քնում, իշխանության ներկայացուցիչներ, երբ Արցախում վանդալները ջարդում են արձաններ, ո՞նց եք ժպտում, երբ Արցախը որպես պետություն այս պահին թուրքերը կազմալուծում են, ո՞նց եք հաց ուտում այսքան զոհերի, դժբախտությունների, գաղթի ու Արցախի կորստի ֆոնին, երբ Արցախում տասնամյակներով ստեղծած մեր կառուցվածքներն են թալանում, ո՞նց եք ապրում ընդհանրապես՝ Արցախը պաշտպանողներին մենակ թողնելուց հետո:
Էրդողանի եւ ադրբեջանական վերնախավի հակասական հայտարարությունները, թե հավակնություն չունեն Հայաստանի տարածքների հանդեպ, թե ՝ եթե հայերը չեն ուզում՝ միջանցքն Իրանով կանցնի եւ այլ աղվեսություններ նշանակություն չունեն, Սամանթա Փաուերի այցն ու Բայդենի նամակն էլ շատ կարճ ժամանակով հետաձգեցին այն նույն ճակատագիրը Հայաստանի համար, ինչ Արցախին բաժին ընկավ:

Այդքանից հետո տրամաբանական կլիներ, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի հինգին չգնար Գրենադա ու Արցախի կորուստն ու Հայաստանի կապիտուլյացիան վերջնականորեն չփաստաթղթավորեր՝ խաղաղության պայմանագիր անվանյալ ղազագիրը ստորագրելով, որը մեզ բոլորիս իրավական առումով ծանր հետեւանքների եւ հայրենիքը հետ բերելու հույսից զրկելու առաջ կկանգնեցնի: Շատ պատճառներ կան չգնալու, այդ թվում՝ բոլոր գերեւարվածներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին անհապաղ ազատելու պայմանի առաջադրումը:

Ստորագրելով Գրենադայի թուղթը՝ վավերացնելու եք մի ողջ հարյուրամյակ եւ ավելի ժամանակի՝ հայերի անարդար-չհիմնավորված կորուստներն իրավականորեն, փակելով հայրենատիրության պահանջների իրավաքաղաքական հնարավորությունների բոլոր պատուհանները ապագա սերունդների համար, որեւէ հայի այդպիսի իրավունք չի՛ տված:
Դրա փոխարեն պետք է այս պահին բոլոր հնարավորությունների օգտագործմամբ կազմակերպել Հայաստանի ինքնապաշտպանությունը հնարավոր ագրեսիայից, իսկ դրա հաջողությունը նաեւ Արցախը վերադարձնելու երաշխիք կլինի: Աստված խելք տա բոլորիս, մնացած բաները հնարավոր է գտնել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի գլխավոր թշնամին Էրդողանն է

Հաջորդ գրառումը

Անհարմար, բայց անխուսափելի դաշնակիցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Անհարմար, բայց անխուսափելի դաշնակիցը

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Ես ուրբաթ մեկնում եմ Ռուսաստան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ՛՛Պատրաստվում եմ հանդիպել Պուտինի հետ՛՛,-ասել է նա...

ԿարդալDetails

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը. փաստաբան

11/08/2025

Իրանի նախագահը՝ Սյունիքով անցնող ճանապարհի մասին

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական