Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հուղարկավորությունների ֆոնին՝ քարոզարշավ

23/09/2022
- 23 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 13-ից հետո Հայաստանում օդն ասես կանգնած է: Թե՛ քաղաքական գործիչները, թե՛ մտավորականները, թե՛ հասարակական ակտիվություն ցուցաբերող անձինք ու պարզապես հասարակ քաղաքացիները շունչները պահած սպասում են, թե ինչ է գալու գլխներին: Մտահոգությունը միակն է՝ ի՞նչ է լինելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի:

Չարագույժ այս մթնոլորտին զուգահեռ, սակայն, Հայաստանի մի շարք մարզերում տարբեր անհատներ աթոռակռիվ են տալիս, թե ով է հաղթելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ընդամենը երկու օր անց՝ սեպտեմբերի 25-ին, կայանալիք ընտրություններին հիմնականում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ու մեծահարուստ, գործարար Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցություններն են մասնակցում:

Արձանագրենք, որ պետության համար ծանրագույն այս օրերին մարզերում վերոնշյալ կուսակցությունների թեկնածուները, իրար հետ կատաղի պայքարի մեջ մտնելով, երբեմն մեկը մյուսին սեւացնելով, հնարավոր բոլոր լծակներն ու գովազդային եղանակները կիրառելով, քարոզարշավ են իրականացնում: Տարված համայնքապետի աթոռից եկող ջերմությամբ՝ նրանք անգամ չեն գիտակցում, որ վաղը, մյուս օրը, պետության մեջ այդ աթոռը դնելու տեղ անգամ կարող է չլինել: Ծայրահեղ տգեղ այդ տեսարանները փրփուրից կախվող խեղդվողի ասացվածքի նմանությունն ունեն: Իհարկե, քաղաքականությունը ընտրապայքար է ենթադրում, բայց երբ կողքիդ 18-ամյա զինվորի դիակ են հուղարկավորում, նրա ծնողները «բալա ջան» են կարդում, ընդունեք, բարոյական չէ հրապարակ դուրս գալ ու քվե խնդրել: Հատկապես մարզերում ու գյուղական համայնքներում, որտեղ մարդիկ ճանաչում են մեկը մյուսին, գիտեն բոլորի անցած ճանապարհը, ու մարդկային փոխհարաբերությունները բոլորովին այլ կերպ են կառուցվում:

Այժմ, փաստորեն, քաղաքականությունը սրբել-տարել է ամեն բան՝ թե՛ բարոյականություն, թե՛ սգավորի կողքին չգոռալու ներքին ամոթը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս

Հաջորդ գրառումը

Ազգային պաշտպանության ռազմավարության շտապ պահանջ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ազգային պաշտպանության ռազմավարության շտապ պահանջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական