Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնարավորի ու անհնարինի արանքում. հարցեր ու էլի խնդիրներ

Գեղամ Քյուրումյան
20/09/2024
- 20 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե ինչ-որ առումով արանքում արտահայտությունը ոմանց կարծիքով տեղին ու այն չէ, թող հիշեն երկու քարի արանքում ասացվածքը, որը լավագույնս է բնորոշվում հայերիս եւ առավելապես հայաստանաբնակներիս առօրյան: Պարզից էլ պարզ է, որ խոսքն առաջին հերթին մեր կողմնորոշման մասին է, արեւելք թե՞ արեւմուտք ընտրության, հնարավորի ու անհնարինի սահմանման: Թե՛ լուծումներն են բարդ, թե՛ խնդիրներն անորոշ: Եվ հարցը` ինչո՞ւ ենք հայտնվել այս վիճակում, հնչում է յուրաքանչյուրի ու բոլորի կողմից, իշխանականի եւ ընդդիմադիր համարվողի շուրթերից, ջահելի ու ահելի խոսույթից, օտարալեզու հայի բերանից, այլոց էլ` սրտից:

Քաղաքականություն կոչվող երեւույթը մասնագիտություն ընտրած այրերի մոտեցումներով հանգուցալուծումը կբերի խաղաղություն կոչվող պայմանագիրը, որի նախորդը թե հաջորդը զանգեզուրյան միջանցք անվանվողն է, թեեւ  մեր անբարյացակամ երկրի առաջնորդն ի լուր ամենքի հայտարարեց, որ այն պարզապես իր մտահաղացումն է, զուրկ որեւէ իսկ հիմնավորումից:

Ակամա հիշեցի տարիներ առաջ արածս ֆեյսբուքյան կոչվող եզակի մի գրառումս, որը ներկայացնում եմ ստորեւ. 15 մայիսի 2021թ: «Եթե անգամ զանգեզուրյան միջանցք հորջորջվողի դիմաց թուրքերը Մասիսն ու Սիսն առաջարկեն, հայերիս պատասխանը  միանշանակ պետք է մերժում ենք-ը լինի…»: Բայց չէ՞ որ խոսքը մեր սրբությունների սրբոցներից մեկի մասին է, որի անունը հնչեցնելիս մեր երակների արյունը եռում է, տեսողությունն ու լսողությունն ակտիվանում, շնչառությունը նորովի բացվում, մկանները լարվում, կարճ ասած` մեր մարմինը յուրօրինակ արթնացում է ապրում ու զգաստանում: Իր գեղատեսիլությամբ, դժվարամատույց բարձրությամբ, բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայերի վրա, արժանեցել պաշտանմունքի ու առասպելաբանության: Դարեր շարունակ մեր նախնիները  լեռան վրա չեն բարձրացել ոչ այնքան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով:

Եվ հանկարծ մերօրյա հայը հրաժարվում է Արարատից ինչ-որ միջանցքի դիմաց: Որ գրառումս համակիրներ ունեցավ, վկայում է, որ  մեր հայրենակիցները զգում են խնդրի էությունը, զգում են հետեւանքները, դրանց ազդեցությունը մեր ապագայի վրա: Այնպես որ այնքան էլ պարզամիտ ու միամիտ չենք, ինչպես մեզ պատկերացում են մեր լավը չուզողները: Փոխանակման առումով հետաքրքրական է 1932-ին Իրանի շահ Ռեզայի ու Թուրքիայի նախագահ Աթաթուրքի միջեւ կնքված պայմանագիրը` հողեր փոխանակելու շուրջ: Այդ մասին դեպքից դեպք խոսվում է: ՀՀ արեւելագիտության ինստիտուտի մասնագետները նշեցին, որ թեեւ իրանական դիվանագիտությունը դեմ է եղել հողերի փոխանակությանը, այսուհանդերձ շահի անձնական համակրանքը Աթաթուրքի հանդեպ որոշիչ է եղել: Հայերիս համար այն հետաքրքրական է այնքանով, որ առնչվում է Թուրքիա-Նախիջեւան ցանաքային սահմանային կապի ստեղծման հետ: Այն առաջանում է Իրանի կողմից 12 կիլոմետր միջանցք դեպի Նախիջեւան զիջելու արդյունքում, որի դիմաց Իրանը ստանում է եռակի մեծ տարածք դաշտավայրային Թուրքիայից: Այնպես որ մասնագետների խնդիրն է պարզաբանել հնարավորի ու անհնարինի միջեւ կապն ու սահմանը, սխալվել թույլ չտալու հանգամանքը… ի՛նչ գնով էլ այն լինի:

Այլապես մեզ հակադարձ առաջարկով կգայթակղեին, ասենք, դուք մեզ զանգեզուրյան միջանցք, մենք ձեզ` միջանցք դեպի Արարատ լեռ, երկուսն էլ մոտ 40-ական կիլոմետր: Անհատներով ու խմբերով գալիս եք չէ՞ դեպի Արարատ, Հայաստանից Վրաստան եք անցնում, այդտեղից Թուրքիա, մի քանի հարյուր կիլոմետր կտրում անցնում, նոր Արարատի լանջերին հասնում: Իսկ ահա ՀՀ սահմանից մինչ լեռը հազիվ 40 կմ է, կարող եք ե՛ւ քայլելով գալ, ե՛ւ հեծանիվով ու այլ միջոցներով: Սակայն չեն առաջարկի, բանակցության թեմա չեն դարձնի, քանզի իրենք էլ են զգում դրա հետեւանքները, որը մեր պարագայում խորհուրդ են տալիս պարզապես անտեսել: Այ մեզ ու ձեզ հարեւանություն, հաշտ ապրելու ակնարկներ, անվտանգության հարցում էլ` «խորհուրդներ»… Եվ այս ամենը` հաստատուն աջակիցներ ու դաշնակից բարեկամներ չունենալու պայմաններում, երբ Երկիր մոլորակի չորս կողմերում բոլորն են փորձում ու ձգտում հուսալի միջավայրի, կայուն երաշխիքների, բարյացակամ հարաբերվելու:

Ավա՜ղ, ինչ-որ նստվածք կա այս ամենում, որն առաջին հայացքից պարզ թվացող մտահոգությունները ծանր բեռի է վերածում, այն կրելու եւ ազատվելու խնդիրների գորդյան հանգույց է նմանակվում: Այստեղ է, որ այն վայրկյան առաջ քանդելու, իրենց անունով կոչելու պահանջ է ծագում, աշխատանք հանդիսացողի ըմբռնում, որը մեզանում փոխարինվում է յուրօրինակ խոստումնառատությամբ, որի դրսեւորումներին հայաստանաբնակներն առնչվում են սկսած համատիրությունից մինչեւ նախարարություններ ու ամեն ինչից գոհ ՀՀ կառավարություն, որի անմիջական իրավասությունը գործադիր լինելն է, գործի դնելը:

Ասենք. հայաստանյան հանրության բոլոր շերտերին է մտահոգում, թե ինչու հողա-ջրա-ջերմային ու մարդկային բավարար առկայությունների պայմաններում ՀՀ-ում չի արտադրվում երեք մլն բնակչությանն առաջնահերթ 600-700 հազար տոննա ցորենը, երբ 2000-ականների սկզբին ունեինք 430 հազար տոննա ցուցանիշ, 2023-ին` հազիվ 100 հազար տոննա: Վիճակի բարելավման խոստումներով ՀՀ կառավարությունն իր համեստ բյուջեից զգալի հատկացումներ է իրականացնում, ծրագրեր է ֆինանսավորում, սուբսիդավորման համակարգ կիրառում, արտերկրներից վարկեր վերցնում, իսկ արդյունքը` հիմնականում արդարացումներ հողերի մասնատվածության շուրջ: Որերորդ տարին է բերվում է իրոք սակավահող Ճապոնիայի օրինակը, ուր մեկ բնակչի հաշվով վարելահողը 340 քմ է, ՀՀ-ում 1500 քմ: Ճապոնիայի 2 մլն-ից ավելի գյուղացիական տնտեսությունների մոտ 75 տոկոսն ուներ մինչեւ 1.5 հեկտար հողակտոր, որը պատճառ չի եղել երկրի բնակչությանն անհրաժեշտ տարեկան 10-12 մլն տոննա բրնձի արտադրության չիրականացման: Ինչպե՞ս. հարցրեք ագրարային անվանվող ակադեմիայի դոկտոր-պրոֆեսորներին, մեզ օգնություն տրամադրող միջազգային մասնագիտական կառույցներին, Ճապոնիայում ՀՀ դեսպանատան տնտեսական հարցերով պաշտոնյաներին, Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորատին, ի վերջո` պարենային անվտանգության հիմնական ու գլխավոր պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմին, ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո վստահվել է ՀՀ գյուղոլորտի կառավարումը: Այս ցանկն էլի կարելի է շարունակել, որը չենք անում ընթերցողին չզայրացնելու պատճառով: Կառույցներն ու դրանց փաստաբան պաշտոնյա տնտեսագետները խոսում են 1-1.5 տոկոս գնաճից, երբ ընկերությունն իր կիսաֆաբրիկատ արտադրանքը 2000 դրամից բարձրացնում է 2300 դրամի: Խոսքը փաթեթավորված 400 գրամ արտադրանքի մասին է: Ընդունված կարգով 1 կգ հաշվարկի պարագայում գնաճը կազմում է 750 դրամ, իսկ պանրային մթերք անվանվող արտադրանքն առաջարկում է այնպիսի գնով, որը տարակուսանք է առաջացնում: Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ մեզանում ամուսնությունների նվազում է արձանագրվում, ամուսնալուծությունների էլ աճ, 1000 բնակչի հաշվով ծնուդներն ավելի պակաս են քան եվրոպական շատ երկրներում…

Աստված իմ. ՀՀ-ն պարզ ու հասարակ առաջնահերթությունների վայրկյան առաջ լուծման խնդիր ունի, իսկ  բարձրագույն ղեկավարությունը խոսում է աշխարհին նորարարական արտադրանքով ներկայանալուց: Արդյո՞ք նկատի ունեն նոր որակի, ասենք` հեծանիվը, որի մանկականն անգամ ներմուծում ենք: Թե՞ աղբ համարվող  հումքն ենք տեսակավորելու ու դրանից ավտոմոբիլ ենք արտադրելու, վառելիքն էլ օդից ենք սինթեզելու: Միայն հարց է, թե պակասող օդն ինչով ենք լրացնելու: Չենք լրացնելու, այլ այդ միջավայրում ենք ապրելու: Մեր շրջապատում արդեն կան չէ՞ անձինք, որոնք ապրում են օդը չի հերիքում  ասելով:

Շարքային մահկանացուներս ումի՞ց ենք պակաս…

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

17.09.2024թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը «ԲՐԻՔՍ»-ի գագաթնաժողովում: Ցանկալի՞, թե՞ պարտադիր մասնակցություն

Հաջորդ գրառումը

Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու պահանջ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու պահանջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները...

ԿարդալDetails

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական