Չորեքշաբթի, Սեպտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնամյա տոհմի արժանի զավակը. Պետրոս Տիգրանի Ավդալյան

Գոհար Բոտոյան
05/09/2025
- 29 օգոստոսի, 2025, 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որտեղ էլ որ ճակատագիրը նետել է հային՝ նա կարողացել է իր աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ հաջողության հասնել եւ հարգանքի ու ճանաչման արժանանալ:

Ասածիս կենդանի վկայությունները ՌԴ Անապա քաղաքում ապրող մեր երկու հայրենակիցներն են՝ արմատներով մշեցի Ալիկ եւ Պետրոս Ավդալյան եղբայրները, որոնք երկար տարիներ աչքի են ընկնում իրենց բարեգործություններով եւ հասարակական ակտիվ գործունեությամբ:
Վերջերս ինձ բախտ վիճակվեց հանդիպել եղբայրներից մեկին՝ Պետրոս Տիգրանի Ավդալյանին:

Տասնամյակների բեռով իմաստնացած մեր հայրենակիցը, որն առաջիկա սեպտեմբերի 3-ին կդառնա 74 տարեկան, ապրում է կենսախինդ եւ աշխույժ կյանքով՝ իր աշխատասիրությամբ ու հոգու ջերմությամբ վարակելով նաեւ շրջապատին:

Ճանաչողների բնորոշմամբ՝ նա այն հազվագյուտ մարդկանցից է, ում համար ուրիշներին բարություն անելը եւ կարիքավորներին օգնելը ուրախություն է եւ հոգու բերկրանք: Լինելով հնամյա հայկական տոհմի արժանի զավակ՝ Պետրոս Ավդալյանը պատվով է կրում իր նախնիների անունը: Պետրոսն ու նրա եղբայրը՝ Ալիկը, ում հետ միասին երկար տարիներ կյանքի են կոչել բազմաթիվ գեղեցիկ նախաձեռնություններ, իրենց բարի գործերով հայտնի են ոչ միայն Անապայում եւ Կրասնոդարի երկրամասում, այլեւ ամբողջ Ռուսաստանում:

Պետրոս Ավդալյանն իր կյանքի ավելի քան յոթ տասնամյակն ապրել է արժանապատվորեն: Ու թեեւ նա հպարտությամբ կարող է բավարարվել իր անցած ճանապարհի եւ արած գործերի փառավոր հետագծով, սակայն համոզված է՝ իր ամենակարեւոր գործերը դեռ առջեւում են:

Ալիկ եւ Պետրոս Ավդալյանները իրավամբ խորհրդանիշն են այն սերնդի, որը թեեւ ծնվել է սփյուռքում եւ կյանքի մեծ մասն ապրել Ռուսաստանում, սակայն իրենց ամբողջ էությամբ կապված են նախնիների հայրենիքին՝ Արեւմտյան Հայաստանին:

Պետրոս Ավդալյանը փայլուն տիրապետում է մեսրոպյան բանավոր եւ գրավոր խոսքին եւ մեծ խանդավառությամբ ու զարմանալի մանրամասնորեն ներկայացնում է իր գերդաստանի թեեւ ողբերգական, բայց՝ միաժամանակ հերոսական պատմությունը:

Ավդալյանների հինավուրց տոհմը, որը հայ ազգին տվել է բազմաթիվ արժանի զավակներ, իր պատմությամբ ասես մարմնավորում է ողջ հայ ժողովրդի ճակատագիրը:

Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի շրջակայքի մի քանի տասնյակ գյուղերը ժամանակին եղել են հազարավոր հայերի կյանքի վայրերը: Մուշում էր ապրում նաեւ Ավդալյանների բազմանդամ ընտանիքը: Պետրոսը մեծ ոգեւորությամբ է պատմում իր քաջ ու անվախ պապի՝ Ավդալ աղայի մասին, որը իշխանական տոհմից էր: Նրա սեփականությունը կազմում էին ջրաղացներ, խաղողի այգիներ: Ավդալը նաեւ մեծ բարեգործ էր, մշտապես օգնում էր մարդկանց:

– Երբ ես եւ Ալիկ եղբայրս առաջին անգամ այցելեցինք Թուրքիա,-հիշում է զրուցակիցս,- մեզ հանդիպեցին քրդեր, որոնք, սերնդեսերունդ փոխանցելով հիշողությունները, պատմեցին հետեւյալը. «Այս ողջ տարածքները պատկանում էին ձեր մեծ պապին: Նա հողատեր էր՝ մոտ 39,800 հեկտար հող էր պատկանում ձեր ընտանիքին: Ավդալի ընտանիքին էին պատկանում նաեւ մի քանի գյուղեր»:

– Քրդերը մեծ հարգանքով էին հիշում Ավդալին,-խոսքը շարունակում է Պետրոս Ավդալյանը,- նրանք այսպես էին բնութագրում նրան՝ «մեծ մարդ էր, շատ է օգնել մեզ, մարդկանց աշխատանք էր տալիս: Ցավալի է, որ այսօր նման մարդիկ այստեղ չեն մնացել»:

Իրականում մեր իսկական ազգանունը Գասպարյան էր, բայց հայրս, հարգելով պապիս հիշատակը, մեզ փոխանցեց Ավդալյան ազգանունը:

Զրուցակիցս նաեւ մի զավեշտալի պատմություն է հիշում.

– Երբ մի անգամ եղբայրս մասնավոր ինքնաթիռով Մուշ ժամանեց, տեղի ոստիկանության պետը կանգնած նայում էր, թե ով է այդպես հանդիսավոր, մասնավոր ինքնաթիռով գալիս: Եվ երբ նրան հայտնեցին, որ Ավդալյանների ժառանգն է գալիս, այս հողերի իսկական տերը, ոստիկանապետը շատ զարմացավ այդ լուրը լսելով:

Երբ մենք առաջին անգամ գնացինք Մուշ, ինձ թվաց, թե ես այնտեղ եղել եմ տասնյակ անգամներ: Հայրս այնքան էր պատմել այդ վայրերի մասին, որ դրանք կարծես հիշողությանս մեջ կենդանացած պատկերներ լինեին:

1915-ին Օսմանյան Թուրքիայի իշխանությունները որոշեցին վերջնականապես հաշվեհարդար տեսնել Մուշի, Վանի, Էրզրումի, Կիլիկիայի եւ այլ հայկական շրջանների իսկական տերերի հետ: Հայոց ցեղասպանությունը բաժանեց մեր պատմությունը երկու մասի՝ մինչեւ եւ հետո: Այս ողբերգությունն անմասն չթողեց նաեւ Գասպարյանների ընտանիքը, որից միայն մի քանի անդամներ հրաշքով փրկվեցին:

Հայրս՝ Տիգրան Գասպարի Ավդալյանը, ծնվել է 1904 թ. մարտին, Մուշ քաղաքում: 1915-ին, կոտորածների ժամանակ, հայրս իր հոր՝ Գասպարի, նրա եղբոր՝ Վահանի եւ քրոջ՝ Մանուշակի հետ գտնվում էր սարերում: Հունիսի 29-ին նրանց մոտ ձիով հասավ ծառայի որդին՝ մի 15 տարեկան տղա, որն ասաց՝ «Չիջնեք, ձերոնց բոլորին սպանել են»:

Նրանք իջան Քրդագոմ գյուղ՝ իրենց տոհմական կալվածքը, որտեղ պահվում էր հացահատիկը: Հայրս պատմում էր՝ մոտ 300 մարդ կար մեր մեծ ընտանիքից, ընդհանուր՝ մոտ 700 մարդ՝ այդ թվում քրդեր ու թուրքեր, որոնք բոլորը հավաքվել էին այնտեղ: Մերոնց փակել էին ամբարի մեջ եւ սպանել: Այնտեղ էին նաեւ մեր տատիկի եւ երեք տարեկան հորաքրոջս դիակները:

Տատիկս այդ ժամանակ հղի էր, պետք է արդեն ծննդաբերեր: Թուրքերն ու քրդերը նրա նկատմամբ սարսափելի գործողություն էին իրականացրել. փորը դաշույնով բացել էին եւ դուրս բերելով պտուղը՝ ստուգելու համար երեխայի սեռը:

Նրանց մեր տոհմական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո մեր ընտանիքը ճանապարհվեց դեպի Արեւելյան Հայաստան: Ի դեպ, հետագայում, երբ Ալիկի հետ գնացինք այնտեղ՝ թուրքերը մեր տոհմական գերեզմանատան տեղում արդեն բանջարեղեն էին ցանել…

Փախեփախի ճանապարհին պապս՝ Գասպարը, որ առողջ, մոտ 35 տարեկան տղամարդ էր, չդիմացավ սարսափելի տեսածին ու մահացավ: Հայրս ասում էր՝ նրա սիրտը չդիմացավ այդ ցավին: Հայրս եւ հորեղբայրս՝ Վահանը, շարունակեցին ճանապարհը: Հորաքույրը՝ Մանուշակը, ճանապարհին կորավ:

Հայրս եւ հորեղբայրս հաստատվեցին Լենինականի մերձակա գյուղերից մեկում: Հորեղբորս՝ Վահանի կինը եւ հինգ երեխաները զոհվել էին:

1941-ին հայրս մեկնեց ռազմաճակատ: Մինչեւ պատերազմ գնալը նա ունեցել է չորս աղջիկ եւ մեկ տղա:

Հայրենական մեծ պատերազմին հայրս մասնակցեց մինչեւ 1945 թ. օգոստոսի 6-ը, որից հետո վերադարձավ Հայաստան, ամուսնացավ, սակայն հետպատերազմական Հայաստանում պայմանները չափազանց ծանր էին եւ նա ճարահատյալ տեղափոխվեց Ռուսաստան՝ Արմավիր:
Մենք ընտանիքում երեք տղա եւ հինգ աղջիկ ենք, ես ծնվել եմ 1951-ին: Եղբայրս՝ Ալիկը, ինձնից ավագն է:  

Պետրոսը հիշում է, որ 10 տարեկանից զբաղվել է ռադիոտեխնիկայով, նույնիսկ փոքրիկ ռադիոընդունիչներ էր  պատրաստում եւ տալիս էր վաճառելու. շաբաթական 20 ռուբլի գումար էր ստանում: Տղան երազում էր օդաչու դառնալ, իսկ պատերազմի բովով անցած հայրը խորհուրդ էր տալիս զինվորական կրթություն ստանալ եւ բանակի սպա դառնալ, սակայն ընտանիքի մայրը կտրականապես դեմ էր թե օդաչու եւ թե բանակի սպա դառնալուն:
 Ծնողները շատ էին ցանկանում, որ երեխաները հայկական դպրոց հաճախեն: Այդպես էլ եղավ. Ալիկը, հետո էլ Պետրոսը, 5 տարի սովորեցին հայկական դպրոցում:

– Դպրոցը ավարտելուց հետո մեկնեցի Հայաստան,- պատմում է Պետրոսը:- Մի քույրս ամուսնացել եւ ապրում էր Լենինականում, իսկ մյուսը՝ Սպիտակում: Ընդունվեցի ինստիտուտի ռուսական բաժինը, որն ավարտելուց հետո իմ մասնագիտությամբ աշխատանք չգնելու պատճառով մեկնեցի ՌԴ՝ Կրասնոդարի մարզ, ծնողներիս մոտ:

Նրանք իջան Քրդագոմ գյուղ՝ իրենց տոհմական կալվածքը, որտեղ պահվում էր հացահատիկը: Հայրս պատմում էր՝ մոտ 300 մարդ կար մեր մեծ ընտանիքից, ընդհանուր՝ մոտ 700 մարդ՝ այդ թվում քրդեր ու թուրքեր, որոնք բոլորը հավաքվել էին այնտեղ: Մերոնց փակել էին ամբարի մեջ եւ սպանել: Այնտեղ էին նաեւ մեր տատիկի եւ երեք տարեկան հորաքրոջս դիակները:

Տատիկս այդ ժամանակ հղի էր, պետք է արդեն ծննդաբերեր: Թուրքերն ու քրդերը նրա նկատմամբ սարսափելի գործողություն էին իրականացրել. փորը դաշույնով բացել էին եւ դուրս բերելով պտուղը՝ ստուգելու համար երեխայի սեռը:

Նրանց մեր տոհմական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո մեր ընտանիքը ճանապարհվեց դեպի Արեւելյան Հայաստան: Ի դեպ, հետագայում, երբ Ալիկի հետ գնացինք այնտեղ՝ թուրքերը մեր տոհմական գերեզմանատան տեղում արդեն բանջարեղեն էին ցանել…
 
Փախեփախի ճանապարհին պապս՝ Գասպարը, որ առողջ, մոտ 35 տարեկան տղամարդ էր, չդիմացավ սարսափելի տեսածին ու մահացավ: Հայրս ասում էր՝ նրա սիրտը չդիմացավ այդ ցավին: Հայրս եւ հորեղբայրս՝ Վահանը, շարունակեցին ճանապարհը: Հորաքույրը՝ Մանուշակը, ճանապարհին կորավ:

Հայրս եւ հորեղբայրս հաստատվեցին Լենինականի մերձակա գյուղերից մեկում: Հորեղբորս՝ Վահանի կինը եւ հինգ երեխաները զոհվել էին:

1941-ին հայրս մեկնեց ռազմաճակատ: Մինչեւ պատերազմ գնալը նա ունեցել է չորս աղջիկ եւ մեկ տղա:

Հայրենական մեծ պատերազմին հայրս մասնակցեց մինչեւ 1945 թ. օգոստոսի 6-ը, որից հետո վերադարձավ Հայաստան, ամուսնացավ, սակայն հետպատերազմական Հայաստանում պայմանները չափազանց ծանր էին եւ նա ճարահատյալ տեղափոխվեց Ռուսաստան՝ Արմավիր:
Մենք ընտանիքում երեք տղա եւ հինգ աղջիկ ենք, ես ծնվել եմ 1951-ին: Եղբայրս՝ Ալիկը, ինձնից ավագն է:  

Պետրոսը հիշում է, որ 10 տարեկանից զբաղվել է ռադիոտեխնիկայով, նույնիսկ փոքրիկ ռադիոընդունիչներ էր  պատրաստում եւ տալիս էր վաճառելու. շաբաթական 20 ռուբլի գումար էր ստանում: Տղան երազում էր օդաչու դառնալ, իսկ պատերազմի բովով անցած հայրը խորհուրդ էր տալիս զինվորական կրթություն ստանալ եւ բանակի սպա դառնալ, սակայն ընտանիքի մայրը կտրականապես դեմ էր թե օդաչու եւ թե բանակի սպա դառնալուն:

 Ծնողները շատ էին ցանկանում, որ երեխաները հայկական դպրոց հաճախեն: Այդպես էլ եղավ. Ալիկը, հետո էլ Պետրոսը, 5 տարի սովորեցին հայկական դպրոցում:

– Դպրոցը ավարտելուց հետո մեկնեցի Հայաստան,- պատմում է Պետրոսը:- Մի քույրս ամուսնացել եւ ապրում էր Լենինականում, իսկ մյուսը՝ Սպիտակում: Ընդունվեցի ինստիտուտի ռուսական բաժինը, որն ավարտելուց հետո իմ մասնագիտությամբ աշխատանք չգնելու պատճառով մեկնեցի ՌԴ՝ Կրասնոդարի մարզ, ծնողներիս մոտ:

Ռուսաստանում մի շարք տեղերում աշխատելուց հետո, տարիներ անց, եղբորս հետ մեկնեցինք Սիբիր, փայտանյութ էինք ուղարկում Կրասնոդար: Սիբիրում սկսեցինք գործարարությամբ զբաղվել: Կոշիկի, տրիկոտաժի, կանացի պայուսակների եւ ակնոցների արտադրամասեր հիմնեցինք եւ հարստացանք: Սիբիրում մնացինք մինչեւ 2005 թվականը: Երեք անգամ ամուսնացել եմ, առաջին երկու կանայք հայուհիներ էին, երրորդը՝ Լյուբան, որ մինչ օրս կողքիս է, ազգությամբ ռուս է: Նրա հետ ես անչափ երջանիկ եմ:

Անապայում մեծ տուն ունեմ, հյուրանոցներ, մշակույթի կենտրոն: Հովանավորում եմ հայկական դպրոց, որտեղ մինչեւ 150 երեխա է սովորում: Անապայում մեծ կամար եմ կառուցել՝ հայկական եւ ռուսական դրոշներով, այն նվիրված է հորս՝ Տիգրան Ավդալյանին, մեկ այլ կամար էլ կառուցել եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Ես քարի մեծ գործարան ունեմ, քարի բիզնեսով եմ զբաղվում, քարը բերվում է նավերով՝ Թուրքիայից՝ Կիլիկիայից, եկեղեցիներ կառուցելու համար ենք բերում այդ քարերը: Քարի տեսակներ ենք բերում նաեւ Հայաստանից եւ Հունաստանից: Սուրբ Գեւորգ եկեղեցի ենք կառուցել Անապայում, եկեղեցի ենք կառուցել նաեւ Ադլերում եւ Միխայլովսկայում, իսկ Ռոստովում օգնել ենք մարդկանց, որ եկեղեցի կառուցեն: Անգամ Իսպանիայից են խնդրել, որ օգնենք եկեղեցի կառուցեն՝ օգնել ենք:

Ներկայումս Անապայում, լողափին, ստեղծել եմ «մաքուր ափ»: Ես մի սարքավորում եմ ստեղծել, որը մաքրում է ավազը մազութից, ցանկանում եմ դա դարձնել մասսայական արտադրություն, որպեսզի ինձնից գնեն այդ իրավունքը:

Հաշմանդամների համար էլեկտրական հարմարանքներ ենք պատրաստում, որպեսզի դյուրին դարձնենք զուգարան գնալը, այդ հարմարանքները նախատեսել ենք եւ՛ Հայաստանի, եւ՛ Ռուսաստանի հաշմանդամների համար:

Ալիկ եւ Պետրոս Ավդալյան եղբայրների բարեգործական գործունեության ծավալն ու աշխարհագրությունը անչափ տպավորիչ է: Նրանք մասնակցել են ռուսական ուղղափառ եկեղեցիների վերանորոգմանն ու կառուցմանը Սիբիրում, Կալուգայի եւ Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում: Նաեւ մեծ ներդրում են ունեցել հայկական եկեղեցիների կառուցման ու վերականգնման գործում թե՛ Կուբանում, թե՛ դրանից դուրս:

2013 թվականին Անապա քաղաքում ավարտվեց Սուրբ Սերաֆիմ Սարովացու անունը կրող եկեղեցու կառուցումը: Շինարարությանը մեծ մասնակցություն ունեցան նաեւ Ալիկ եւ Պետրոս Ավդալյան եղբայրները: Մեր հայրենակցի մտահղացման արդյունքն է նաեւ եկեղեցու խորանի սուրբ սեղանը: Ի դեպ, այդ սեղանը պատրաստելու համար հավատացյալները սկսել էին գումար հավաքել, սակայն Պետրոս Ավդալյանը, իր անկեղծ հավատքով եւ քրիստոնեական բարեսրտությամբ, կատարեց նաեւ այդ աշխատանքն ամբողջովին անվճար՝ որպես նվեր: Այդ սեղանը իր տեսակի մեջ եզակի է. այն պատրաստված է ամբողջական քարից, որը կշռում է շուրջ 2300 կգ: Քարը բերված է Մեծ Կիլիկիայից՝ ժամանակակից Թուրքիայի տարածքից, բայց պատմական Բյուզանդիայի խորքից: Երբեմն եկեղեցիներում հիմա օգտագործվում են քարե պանելներ, որոնք դրսից գեղեցիկ են, բայց ներսում՝ դատարկ: Իսկ այդ սուրբ սեղանը՝ լիարժեք քարից է:

–  Մինչեւ 1915 թվականը մեր տոհմը շատ մեծ էր,- ասում է Պետրոս Ավդալյանը,- հայրս միշտ հիշեցնում էր դա: Նա ցանկանում էր վերականգնել մեր արմատներն ու մեծ ընտանիքը: Մնում էր այդ տոհմից միայն ինքը, եւ նա մեզ դաստիարակեց այնպես, որ եղբայրաբար, միասնաբար ապրենք: Որովհետեւ մեր ամենամեծ ուժը միասնությունն է, այն, ինչը, ցավոք, հաճախ պակասում է մեր ազգին: Եթե կարողանանք միավորվել, ապա մեր բոլոր հարցերը լուծելի են՝ առանց պատերազմների, առանց ուժի օգտագործման:

Մեր հայրը ծանր կյանք է ապրել: Բայց առաջին հերթին փորձել է մեզ տալ կրթություն, ոչ թե պարզապես կերակրել: Նա այդ նպատակը կարողացավ իրագործել: Ինքս չգիտեմ՝ արդյոք արժանապատվորե՞ն եմ կատարում իմ առաքելությունը, բայց մարդիկ գիտեն՝ մենք աշխատասեր ենք, ֆիզիկական թե մտավոր աշխատանքից չենք վախենում: Եթե ինչ-որ բան չգիտենք՝ սովորում ենք:

Մենք դեռ մեր ամբողջ խոսքը չենք ասել: Պարզապես փորձում ենք ավարտին հասցնել մեր հոր կիսատ գործերը: Մեր երեխաներն արդեն մեզ պիտի փոխարինեն, շարունակեն:

Ավդալյան եղբայրները ակտիվ են Կրասնոդարի երկրամասի հայկական սփյուռքում՝ ոչ միայն ֆինանսապես աջակցելով, այլեւ ներգրավվելով կազմակերպչական ու կրթական աշխատանքներին: Ավդալյանների ընտանիքը մեծ դեր ունի Անապայի շրջանի հայկական մշակույթի զարգացման գործում: Նրանք նշանակալի աջակցություն են ցուցաբերում Հայկական ազգային մշակույթի կենտրոնին՝ թե՛ կազմակերպչական, եւ թե՛ ֆինանսական առումներով: Նրանց սեփական տարածքում նույնպես մեծ ներդրում է արվել հայկական եկեղեցու շինարարության մեջ: Օրինակ՝ Գայկաձոր գյուղում գտնվող եկեղեցու շինանյութերի զգալի մասը՝ քանդակազարդ քարե տարրերը, իրենց արտադրամասերում է պատրաստվել: Նրանք մեծ արհեստանոց ունեն եւ իրենց ձեռքով պատրաստված աշխատանքները փոխանցում են եկեղեցիներին:

Բայց Ավդալյան եղբայրների աջակից ձեռքը հասնում է ոչ միայն Գայկաձորի եկեղեցուն, այլեւ ամբողջ Ռուսաստանում կառուցվող հայկական եկեղեցիներին: Եթե որեւէ վայրում կառուցվում է հայկական եկեղեցի, միանշանակ դիմում են նրանց:

Կարելի է հեռու ապրել հայրենիքի հողից, կարելի է ժամանակի ընթացքում մոռանալ ազգային պատկանելության մասին, բայց արյան կանչը վաղ թե ուշ իրեն զգացնել է տալիս: Եվ փառք Աստծո, այսօր Ռուսաստանում ապրում են հայեր, որոնք չեն մոռանում իրենց արմատները: Այդ պատճառով էլ նրանց տներում հնչում է հայերենը, երեխաները սովորում են հայկական պարեր, երգում են հայերեն երգեր, կապված են հայկական մշակույթին ու ժառանգությանը: Պետրոս Ավդալյանը առանձնանում է իր սիրով սեփական ժողովրդի հանդեպ եւ պատրաստ է անել ամեն բան հանուն մեր ժողովրդի: Այդ սիրո կենդանի ապացույցը նրա ֆինանսավորմամբ գործող հայկական դպրոցն է:

Պետրոս Ավդալյանը հաճախ ասում է, որ երբեք չպետք է մոռանալ մեր ժողովրդի ողբերգական պատմությունը՝ սրբությամբ պահել նրանց հիշատակը, ովքեր ընկել են հանուն հայրենիքի ազատության: «Եթե իմ հայրն ու նրա ընտանիքը՝ մոտ 300 մարդ, ողջակիզվեցին, իսկ մենք չմոռացանք այդ կորուստը, ապա հաստատ կարող ենք դաստիարակել մի սերունդ, որ իմանա իր պատմությունը, սիրի իր հայրենիքը ու իր ժողովրդին: Եթե չէ՝ ի՞նչ արժեք ունի մարդը, եթե նա չի հիշում իր նախնիներին ու իրենց պատմությունը»:

Պետրոսը հաճախ ասում է իր երեխաներին. «Ձեր հայրենիքը երկուսն է՝ պատմականը՝ Հայաստանը, եւ հայրենիքը, որտեղ ծնվել եք՝ Ռուսաստանը: Դուք պարտավոր եք ծառայել երկուսին էլ»:

Եղբոր որդին՝ Ալբերտը, հայրենիքի հետ կապի առումով արդեն տվել է այդ գեղեցիկ օրինակը. նա մասնակցել է Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Հայաստանում նաեւ ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում, որոնցից նշանակալիցը «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունն է, իսկ Հայաստանի Լոռու մարզում կառուցվում է ամբողջական հայկական գյուղ, որում իր ավանդն ունի նաեւ Ավդալյան ընտանիքը:

Պետրոսը հիշում է մի դեպք. մոսկովյան մի գրախանութում պատահմամբ ձեռքն է ընկնում մի թուրք «պատմաբանի» գիրք, որտեղ փաստերը խեղաթյուրված եւ ներկայացված են ծուռ հայելում. ասվում էր, թե իբր «Թուրքերն են բերել քաղաքակրթությունը Ռուսաստան», իսկ Հայաստանն էլ ներկայացված էր որպես հետամնաց մի տարածք:

«Ահա թե ինչու է պետք պայքարել պատմության խեղաթյուրումների դեմ,-իր հայրենակիցների հետ հանդիպումների ժամանակ նշում է Պետրոս Ավդալյանը: -Պետք է շատ գրքեր հրատարակել, հուշարձաններ կանգնեցնել, ցույց տալ, թե ովքեր ենք մենք, որպեսզի մեր երեխաներն ու թոռները չդառնան մի ազգ, որը մոռացել է իր ինքնությունը»:

Ավդալյան եղբայրները ցանկանում էին Մուշում վերականգնել հայկական եկեղեցին: Ալիկը այնտեղ եղել է 13 անգամ: Մի անգամ մի տեղացի հայ ահազանգել է, որ Սուրբ Մարինե եկեղեցին ուզում են քանդել: Ալիկը սաստիկ զայրացել եւ ասել է. «Ինչպե՞ս կարելի է այդպիսի սրբությունը վերացնել: Գնա, դիմիր լրագրողներին, բացիր քո տան դուռը, ցույց տուր, թե ովքեր են հայերը»: Եվ այդ քայլով նրանք փրկեցին եկեղեցին:

«Մենք սերտ կապ ունենք Մուշի մեր հայրենակիցների հետ: Մեծ ծրագրեր ունեինք, բայց դեռ չհաջողվեց իրագործել: Դրա համար անհրաժեշտ են գրագետ իրավաբաններ եւ միասնականություն: Ցավոք, բոլորը չեն հասկանում դրա կարեւորությունը: Բայց եթե մենք կարողանանք համախմբվել, ամեն բան հնարավոր կլինի»:

– Կգա ժամանակը, երբ կվերադառնանք Վան, Մուշ, Էրզրում: Դրա համար պետք է պարզապես միասնություն ու համախմբում,-ասում է զրուցակիցս: -Մեր ժողովուրդը հազարամյակներ շարունակ պահպանել է իր ինքնությունը՝ առանց պետականության, առանց ռազմական ուժի: Ես հավատում եմ, որ նա անպարտելի է: Պարզապես անհրաժեշտ է միաբանություն: Եթե միանանք՝ մեզ ոչ ոք չի հաղթի:

Ինձ մնում է միայն այս անչափ հետաքրքրական մարդուն մաղթել առողջություն, անվերջանալի կենսախնդություն եւ եռանդ՝ իր բոլոր նպատակներն իրագործելու համար: Թող նրա կյանքը լինի երկար ու հագեցած, թող իրականացվի ամեն ծրագիր, եւ թող երջանկությունն ու բարեկեցությունը չլքեն Ավդալյանների մեծ եւ համախմբված ընտանիքը:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պրոֆ. Փիթեր Բալաքյան. Բանականության դեմ պայքարը Ամերիկյան կյանքում: (Ի՞նչ կարող է Ռիչարդ Հոֆստեդերը ուսուցանել մեզ այսօր)*

Հաջորդ գրառումը

Նիկոլայ Մադոյան. «Երաժշտությունը ոչ միայն շարժում է սիրտը, այլեւ նորոգում է հոգին»

Համանման Հոդվածներ

5 սեպտեմբերի, 2025

Ոչ թե աշխարհակարգի փոփոխության, այլ համաշխարհային բարեկարգության սպասումով

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Աշխարհը փոխվում է ամեն պահ, մենք՝ չէ

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ չստացած հայերին կարող են նաեւ Ադրբեջա՞ն արտաքսել

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանի ու Էրդողանի հանդիպման օրակարգից դուրս մնացած հարցերը

05/09/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլայ Մադոյան. «Երաժշտությունը ոչ միայն շարժում է սիրտը, այլեւ նորոգում է հոգին»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսրայելը հաջորդ անգամ կսպանի ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, եթե նրանք ողջ մնան Կատարի հարձակումից. իսրայելցի պաշտոնյա. Reuters

10/09/2025

Իսրայելը երեքշաբթի Դոհայում հարձակում է գործել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդների վրա՝ սրելով իր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, ինչը ԱՄՆ-ն որակել է որպես միակողմանի...

ԿարդալDetails

Թրամփը կոչ է անում ԵՄ-ին 100% մաքսատուրքեր սահմանել Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու համար. Reuters

10/09/2025

Դպրոցներում մի շարք առարկաների դասագրքեր չկան. դուք ձայնի բարձր տոնով ասում եք կա՞ն. Թագուհի Թովմասյան

10/09/2025

Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար. Մայր Աթոռ

10/09/2025

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Միքայել Սրբազանին . Aravot.am

10/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական