Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ եւ ԻԻՀ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը մյունխենյան համաժողովին

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 19-ին  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովին,  տարբեր երկրների գործընկերների հետ շփումների շրջանակում  հանդիպել է նաեւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր–Աբդոլլահիանի հետ:

ՀՀ արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն,  նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջեւ պատմական կապերի եւ փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի եւ այլ ոլորտներում:

Հայաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման եւ ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարեւորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը:  

Բնականաբար, բոլորովին պարտադիր չէր, որ իրանական կողմը նույնպես իր տարածած հաղորդագրության մեջ զետեղեր նախարար Ամիր-Ադբոլլահիանի բարձրաձայնած բոլոր թեմաները, այդ թվում՝   Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման կարեւորության մասին հայտարարությունը: Սակայն, միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող  թեմայի բացակայությունը ԻԻՀ ԱԳ նախարարին վերագրված հայտարարություններում, նշանակում է հայ-իրանական  փոխգործակցության մասով Իրանի օրակարգում այդ  խնդրի երկրորդական նշանակության մասին:

Նաեւ Իրանի ԱԳ նախարարության կողմից  շրջանառության մեջ դրված պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ ԻԻՀ արտգործնախարարը Երեւանի ու Թեհրանի միջեւ երկկողմ հարաբերությունները գնահատել է որպես զարգացման փուլում գտնվող հարաբերություններ: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը,  ամենակարճ ժամանակահատվածում տարանցիկ ճանապարհի գործարկման փաստը, որպես  դրացիության կայուն հարաբերությունների պահպանմանն ուղղված  քայլ,   համարել է դրա առհավատչյան:

Անշուշտ, ցանկալի կլիներ, որ 30-ամյա դիվանագիտական կապերի պատմություն ունեցող մայրաքաղաքների միջեւ հարաբերություններն  իրանական կողմից  չգնահատվեին ընդամենը  որպես զարգացման փուլում գտնվող հարաբերություններ, այլ դրանք դիտարկվեին իբրեւ զարգացման դժվարին փուլը հաղթահարած՝ նոր որակի  հարաբերություններ, որի համար  առկա են բավարար հիմքեր, եւ  հայկական կողմը դրա մասին բարձրաձայնել է միշտ՝ թե՛ նախկինում, եւ թե՛ այսօր:  

Իրանական կողմի տարածած  պաշտոնական հաղորդագրությունը  նաեւ տեղեկացնում է, որ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը «կրկին  անգամ»   իր պաշտոնակցին հրավիրել է  այցելելու Հայաստան, բայց չի պարզաբանում, թե ինչու Իրանի արտգործնախարարը չի արձագանքել  իր հայ գործընկերոջ առաջին հրավերին, ինչը կհավասարակշռեր  ԻԻՀ ԱԳ նախարարի՝ դեկտեմբերին Բաքու կատարած այցելությունը, եւ կհամապատասխաներ  Թեհրանի նախկինում  հռչակած քաղաքականությանը: Չէ՞ որ ժամանակին Թեհրանը խստորեն հետեւում էր այդ սկզբունքին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խմբագրե՞լ Թուրքմենչայը

Հաջորդ գրառումը

Արեւելք-Արեւմուտք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Արեւելք-Արեւմուտք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական