Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀԿ-ականների դագաղներն ու ՔՊ-ականների վառվող լուսանկարները

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխող քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները սրտնեղած են. իրենց պատկերով նկարները կամ պաստառները ընդդիմադիրներն այրել են Ֆրանսիայի հրապարակում: Որեւէ մեկի լուսանկարն այրելը, իհարկե, դրվատելի արարք չէ: Այն ինչ-որ առումով կամ որոշակիորեն կարող է անգամ բռնության տարրեր պարունակել: Զավեշտալին այն է, որ լուսանկարները հրապարակավ այրելուց խոսում են մարդիկ, որոնց անմիջական թողտվությամբ 2018 թ. քաղաքական վերադասավորումների օրերին ՀՀԿ-ական պատգամավորների անուններով սեւ ժապավեններ էին կախում այն բակերում կամ փողոցներում, որտեղ բնակվում էին պատգամավորները: «Հեղափոխության» փառքից կուրացած ու մարդու հիմնարար իրավունքների արժեքների ոտնահարումը մոռացած ներկա իշխանավորները, ըստ երեւույթին, ո՛չ լսել, ո՛չ էլ գիտեն բումերանգի օրենքի մասին: Խանդավառ երիտասարդները, որ արդեն քիմքին մոտ զգացել էին օդում սավառնող մանդատի կամ պաշտոնի համը,  գուցե չէին հասկանում, որ ատելության այդ ալիքը որոշ ժամանակ հենց իրենց է հեղձելու:

Որեւէ մեկի անունով սեւ ժապաեն փակցնելը, շքամուտքի դիմաց դագաղ կամ սգո ծաղկեպսակ դնելը, նկարը այրելը կամ այն կենդանիների վրա փակցելը, իհարկե, ողջունելի արարքներ չեն: Առավել քան դատապարտելի է, երբ ծաղրում են մարդու մարմնի ֆիզիկական  կառուցվածքը՝ մեծ քիթը, գիրությունը, թլվատախոսությունը եւ այլն: Նույն 2018 թ. համընդհանուր խանդավառության օրերին մերօրյա երիտասարդ պատգամավորներն ու նրանց սատելիտները ծաղրում էին ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին, օրինակ, մեջտեղ բերելով նրա գիրությունը: Այժմ, փաստորեն, ծաղրանքի բումերանգը արդեն օրվա պատգամավորների դուռն է եկել ու տեղատարափ անձրեւի պես թափվում է նրանց գլխին:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրական զրույց՝ Երվանդ Ազատյանի հետ

Հաջորդ գրառումը

Մեր սխալները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Նորություններ

Տիգրանաշենը հանձնեց ու խաբում է, թե ադրբեջանցի չի գալու. Արթուր Խաչիկյան

26/05/2026
Քաղաքականություն

«Գունավոր հեղափոխության» սցենարներ. Արևմտյան հետախուզությունը փորձում է ազդել ԱՊՀ երկրների քաղաքացիների մտքի վրա

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հաջորդ գրառումը
A group of the ‘Resistance’ movement headed by the second president of Armenia Robert Kocharyan from Sardarapat reached to the French Square of Yerevan, Armenia

Մեր սխալները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական