Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշողության լուսավոր ուրվանկար

Մելանյա Բադալյան
17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
10
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարպիս Սուրենյան -100

Անցյալը հիշողության մեջ մնում է նշանների ձեւով, փակ թե բաց աչքերով ներսուզումների մեջ, ուր ասես թափառող միտքդ հիշեցնում է տարբեր դեմքեր ու դեպքեր: Չգիտեմ ինչից է, մնում է այն, ինչ կարեւոր է եղել, բախտորոշը, նաեւ հակառակը, գուցե հիշողությունը ենթագիտակցական շերտերից աննշան դեպքեր ու երեւույթներ էլ է վեր հանում, բայց երբ գրի առնել ես փորձում, անսպասելի զտում է կատարվում, ամեն բան չէ, որ գիրդ ներս է. թողնում:

Ներկա օրերի` երբեւէ անհավանական համարվող, անասելի ցավ ու խռովք պատճառող իրողություններից. հեռանալու ձեւ է հավանաբար վերհուշին տրվելը, մանավանդ հիշողությունները անցյալում հանդիպած հազվադեպ բարձր որակներով ու տաղանդներով օժտված այն սակավ մարդկանց մասին, ովքեր հանդիպեցին ինձ հիմնականում «Ազգ» օրաթերթում աշխատելու տարիներին:

Այսպիսի սկիզբը պատահական չէր, երբ հիշողությանդ մեջ արթնանում է Կարպիս Սուրենյանի նման գրողի, մտածողի, թարգմանչի, բացառիկ շիտակ մարդու, ինձ համար` ուսուցչի կերպարը, որի հետ երկար զրույցները «Ազգի» միջանցքներում., խմբագրատան մոտակա այգում հիմնականում այս բնույթի էին,. նաեւ անհամաձայնություններ ունեինք իհարկե, կրոնական եւ նման այլ հարցերին վերաբերող: Եվ ինչ լավ ժամանակներ էին,. հագեցած, իմաստավորված,. ափսո՜ս պահը, դրա գնահատումը ժամանակին չի գիտակցվում:

Մեր զրույցները կյանքի ու մահվան, արվեստի, փիլիսոփայության, կրոնի ու գիտության մասին թվում էին կրկնվող, բայց ամեն անգամ նոր հարցերը, նոր մոտեցումները, մտքերի նոր հոսանք էին բերում:

…Մենք կյանքի հանդեպ մերկ ենք ու երբեք չենք կարող կանխել անկանխելին: Երբ. հուշագրության պես մի բան փորձեցի գրել, ժամանակները հենց սկզբից խառնվեցին, հասկացա` հարցերը, որ շատ երկար հետապնդում էին ինձ` մարդու այստեղ լինելու, նրա սահմանափակ կյանքի իմաստի ու նշանակության, չունեն հստակ, այսինքն բավարարող պատասխան` ո՜չ կրոնական, ո՜չ գիտական հարթություններում: Առաջինը բազում հարցեր է առաջացնում, համոզիչ պատասխաններ չկան, զուտ հավատին կուրորեն ապավինելը նման է մտքի քարացմանը, ամայացմանը: Ժամանակակից. գիտության, քվանտային ֆիզիկայի մի շարք տեսաբանների տարբեր վարկածներով` ինչպես տիեզերքի սպիրալաձեւ, անընդհատական փուլային զարգացումների, այս հարցերը մոտեցնում են հոգու անընդհատության` անվերջ վերածնվող, ասել է թե ցիկլային գաղափարին:

Ամենը` ամենափոքր մասնիկից սկսած մինչեւ համաստեղություններ ու գալակտիկաներ, միասնական,. մեկ Ամբողջություն են,. յուրաքանչյուրը ամբողջականության մաս է: Մի բան, որ հնարավոր է զգալ խորը կենտրոնացումների ժամանակ միայն, սեփական մտքի վերացարկման պահերին:

Այսպիսի զգացում առաջին անգամ Կարպիս Սուրենյանի Լմբատավանքի մասին էսսեն ընթերցելիս ունեցա. նկարագրվում է 6 ­ րդ դարի վանքը,..նրա ներսն ու դուրսը, այն,. ինչ տեսանելի է սովորական աչքով, եւ այն, ինչը հասու է. հոգու տեսողությամբ, ամենագնահատելին ու թանկը` գրողի զգացածն ու ապրածը: Այդ նկարագրության ոսկե լռության մեջ սուզված խոտի խոնարհ կանաչն ու փոքրիկ գլխիկներով կարճլիկ ծաղիկների դեղինը բնության հարմոնիկ ամբողջության սքանչելի ձոն էր: Նկարագրության կենտրոնում Լմբատավանքի` իհարկե բավական վնասված, բայց բացառիկ տպավորիչ որմնանկարներն են, ներս թափանցող լույսից փոփոխվող, վաղ միջնադարի հայկական վանքի ճարտարապետական ձեւերը միահյուսված են միջավայրին` որպես բնության շարունակություն: Ինչպիսի խորությամբ. է Կարպիս Սուրենյանը զգացել հայ հոգեւոր ճարտարապետության հնամենի ոգին, նա գիտակի, ուսումնասիրողի հայացքով է ներկայացնում կառույցի ճարտարապետության ոճական առանձնահատկությունները,. ամեն. մանրամաս ու դետալ: Այդ տողերի միջից բնությունը վերարթնանում է իր նախնական, մաքուր ձայներով, սրնգի անհայտ մեղեդին շոյում է զգայարաններդ: Լեզուն նկարագրության,. ապրումները գրողի ներդաշնակված, ձուլված են համապատկերին, հնչում են ինչպես մեղեդի, պոեմ,. բանաստեղծություն, որ հոգու տրամադրություն է, հրճվանք է, սեր ու կարոտ նաեւ: Ահա ստեղծագործության հզոր ուժը, երբ այն քեզ դարձնում է իր շարունակությունը, գրողի ապրումը այնպես է փոխանցվում քեզ, որ դառնում է քոնը: Այն ինձ հիշեցրեց Միսաք Մեծարենցի բանաստեղծության բնապաշտական ոգին:

…Լուռ կիսամութի մեջ լսվում է գրողի սիրելի որդու` Հովհաննես Սարկավագյանի` հրաշալի մարդու եւ բժշկի ձայնը. կենսագրական համառոտ ակնարկ լուսանկարային տեսաշարի միջոցով. վերջինը` շատ բնորոշ Սուրենյանի ներքին վիճակին` լավատեսական,. պայծառ,. վարակիչ, համակրելի ժպիտով, աչքերի մեջ խորունկ փայլ` իսկը. իր «Ճիշտը կյանքն է». ձեւակերպման պես: Սուրենյանի 100 ­ ամյակն էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Նշվեց` ինչպես սովորաբար տեղի են ունենում այսպիսի միջոցառումները:
Կարպիս Սուրենյանին եւ նրա գրականությունը ավելի լավ ճանաչող ու գնահատող քան Երվանդ Տեր ­ Խաչատրյանն է, թերեւս չկա: Տասնյակ տարիների մտերմությունը գրողի, նաեւ ընտանիքի հետ նրան հնարավորություն է տվել մոտիկից ճանաչելու, ծանոթ լինելու գրողի կյանքային, ստեղծագործական տարբեր դեպքերին ու հանգամանքներին. մանավանդ նա այն մարդկանցից է, որ գիտի ճիշտ ընտրություն անել, հայացքի ուղղությունը լավագույններին ուղղակի անվրեպ է: Դահլիճը բավական երկար լսեց նրան, մտածելու շատ առիթներ տվեց այդ խոսքը, հատկապես, թե ինչու լավագույնները իրենց ապրած տարիներին միշտ ստվերում են մնում, ինչու չեն գնահատվում ինչպես հարկն է: Ո՞ւմ են գնում զանազան մեդալներ, պարգեւներ ու մրցանակներ:

Ծննդավայր Աթենքի, հունական միջավայրի, նրա հնագույն մշակույթի մթնոլորտը ճաշակել, ապա ուսանել է Կիպրոսի Մելգոնեան վարժարանում: Կրթությունը Բրյուսելում շարունակելու մտադրությունը չիրականացավ, փոխարենը ճանապարհը նրան բերեց հայրենիք, որտեղ իրականությունը անսպասելի փորձություններ էր պատրաստել հայրենադարձ հայության համար: Դժվար, շատ դժվար էր նախ հասկանալ, ապա եւ համակերպվել սովետական մենթալիտետին, ապրելակերպին, մտքի, գաղափարի բռնաճնշումներին, ստեղծագործական խիստ սահմանափակումներին:

Դանդաղ մահվան պես մի բան է ամենօրյա այդպիսի կյանք ապրել դավադրությունների, կասկածների, վախերի մեջ: Այնպես որ ստիպված է եղել չտպագրված վեպի էջերը կրակին մատնել: Բայց նա դիմադրելու շատ ավելի ուժեղ զենք ուներ` ամուր կամք ու բնավորություն, խորը ներաշխարհ, վերլուծական, բաց միտք, բնատուր տաղանդներ:

Հեղինակած երկու տասնյակից ավելի գրքերում («Բնիկ ո՞րտեղացի եք», «Մաքուր ձեռքեր», «Հին պատմություն», «Երանության կղզին», «Արեւորդիներ», «Ոգու ամրոցներ», «Ճիշտը կյանքն է», «Օրագիր») նրա խորաթափանց հայացքի լայն սպեկտրը ընդգրկում է բնության, տիեզերքի, հայության, առհասարակ մարդկության առեղծվածի, գոյութենաբանական շատ հարցեր: Այլ կերպ չէր էլ կարող լինել. համաշխարհային մշակույթին, գրականությանը, փիլիսոփայությանը, կրոններին, նաեւ գիտությանը խորապես տեղյակ, վեց լեզուների տիրապետող մտավորականը, սկզբունքային, ազնվագույն մարդը այդպիսի ժառանգություն, հետք պետք է թողներ:

Կարպիս Սուրենյանի թարգմանական արվեստը հայերեն լեզվի նոր նվաճում էր: «Կարամազով եղբայրներ» վեպի թարգմանությունը մտահղացել է շատ վաղուց, դեռ Մելգոնեան վարժարանում ուսանելիս, հատուկ դրա համար սովորել է ռուսերեն: Պետերբուրգ է գնացել Դոստոեւսկու հետքերով, ամիսներ ապրել այնտեղ` ճանաչելու, վերապրելու այդ միջավայրը, կենցաղը, մշակույթը եւ ստեղծել է բնագրին համարժեք թարգմանական գլուխգործոց` հայերենով իր «Կարամազով եղբայրները»:

«Պսակ թարգմանության» ժողովածուն ընդգրկում է նրա թարգմանությունների ընտրանին, արեւմտյան եւ արեւելյան մշակույթների` իր հոգուն հարազատ գրողների գործեր` Էքզյուպերի, Սամերսեթ Մոեմ, Վիլյամ Սարոյան, ու նաեւ Հեռավոր Արեւելքի իմաստնությունների ընտիր պատառիկներ` հնդկական հնագույն հոգեւոր տեքստերից` Ուպանիշադներից եւ մ.թ.ա. 6-րդ դարի չին մտածող Լաո Ցզիից:

Կարպիս Սուրենյանին առաջին անգամ հանդիպելիս այն զգացողությունն ունեցա, որ նրան վաղուց, շատ վաղուց եմ ճանաչել, այնքան հարազատ զգացի իրեն ու միշտ այն զգացողությունն եմ ունեցել, որ այդ հոգին, նրա կանչը ամենահին արմատներով, այնուամենայնիվ, գալիս էր Հեռավոր Արեւելքից, չինական հնագույն մշակույթի խորը իմաստասիրությունից:

Ներքին այդ հարստությունը, այն բարձր մշակույթը, որով սնվում էր նրա միտքն ու հոգին, արտահայտված էր եւ գրավոր, եւ բանավոր խոսքում, նրա ձայնի հնչերանգներում, կեցվածքում: Բնական, իրական ու գեղեցիկ էր այդ հայերենը, չէր ընդունում ավելորդ բառ, չէր սիրում շռայլություն, մինիմալիզմ չէր դա, այլ հարգանք բառի, լեզվի, մտքի հանդեպ, եւ դա էր, որ նրա խոսքը դարձնում էր կանոնիկ, կառուցիկ, ամբողջական եւ իհարկե համոզիչ: Մի ողջ ժամանակաշրջան, գրեթե վեց տասնամյակ ընդգրկող օրագրային պատումների` իրականության հանդեպ սթափ հետեւողի, վերլուծողի ու մասնակցի անաչառությունը նրան դարձրեցին իր ապրած ժամանակի ճշմարիտ վավերագիրը:

Հակոբ Ավետիքյանը այն եզակի մարդն է, որ իր թերթի էջերում մշտապես տեղ ուներ Սուրենյանի համար: Նա մեր ամենասիրված ու սպասված հեղինակն էր, որից սովորելու շատ ու շատ բան ունեինք եւ ունենք: Իսկ իր խոսքի, հրապարակվող նյութի հանդեպ նախանձախնդրությունն ու ուշադրությունը ուղղակի հիացնող էր:

Եվ լավ է, որ Հակոբ Ավետիքյանը մտադրություն, ցանկություն հայտնեց «Ազգ»-ում տպագրված Սուրենյանի էսսեների առանձին ժողովածուի հրատարակման:

Հայի, նրա պատմության, մշակույթի, երկփեղկված ճակատագրի ֆենոմենը Սուրենյանի գրականության ատաղձն էր, հայրենադարձությունը, հայրենադարձ հայի հոգեբանությունը` առանցքային:

Երեւանում նրա ամենասիրած վայրերից մեկը Ծիծեռնակաբերդն էր:  Երբ պատմում էր, որ ամեն օր լուսաբացին քայլելով տանից բարձրանում է Ծիծեռնակաբերդ, ես մտովի դա պատկերացնում էի իբրեւ ծես, յուրատեսակ մեդիտացիա: Կռահել էի փորձում, թե ինչ խոհեր ու զգացումներ նա կկիսեր վեր բարձրացող ճանապարհի ծառի, խոտի, հողի, իր հիշողության հետ… Հիմա մտածում եմ` ինչ կասեր նա մեզ, եթե այսօր բարձրանալու լիներ Ծիծեռնակաբերդ:

Ես փորձում եմ տեսնել նրա աչքերի մաքուր խորքերում պահված հուզմունքը…  

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանում դավաճանություն են կոչել «նոր Հայաստան» կառուցելու Փաշինյանի պլանները

Հաջորդ գրառումը

Անտոնի Չեքեմյան՝ գիտնականը, մարզիկը, թաիթահայը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Անտոնի Չեքեմյան՝ գիտնականը, մարզիկը, թաիթահայը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական